Ալֆրեդ Դուգլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալֆրեդ Դուգլաս
անգլ.՝ Alfred Bruce Douglas
Lord Alfred Douglas by George Charles Beresford (1903).jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1870(1870-10-22)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՎուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմարտի 20, 1945(1945-03-20)[1][2][3][4][5][6][7][8] (74 տարեկանում)
Վախճանի վայրՍենտ Էնդրյուս, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, վիպասան և թարգմանիչ
Լեզուանգլերեն[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄագդալեն քոլիջ և Ուինչեսթեր քոլեջ
ԱմուսինOlive Custance
Համատեղ ապրողՕսկար Ուայլդ
Alfred Douglas Վիքիպահեստում

Ալֆրեդ Բրյուս Դուգլաս (անգլ.՝ Alfred Bruce Douglas, հոկտեմբերի 22, 1870(1870-10-22)[1][2][3][4][5][6][7][8], Վուստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 20, 1945(1945-03-20)[1][2][3][4][5][6][7][8], Սենտ Էնդրյուս, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի բանաստեղծ և թարգմանիչ, լորդ: Առավել հայտնի է որպես Օսկար Ուայլդի մոտ ընկեր և սիրեկան: Նրա սկզբնական պոեզիայի մեծ մասը ունեցել է ուրանական բովանդակություն, սակայն ավելի ուշ նա ազատվել է Ուայլդի ազդեցությունից և ուրանականության գեղագիտությունից:

Կյանքի վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլասը ծնվել է Վուստերշիրում: Նա եղել է Ջոն Շոլտո Դուգլասի և նրա առաջին կնոջ՝ Սիբիլ Մոնտհոմերի երրորդ որդին: Դուգլասը եղել է մոր սիրելի զավակը: Մայրը անվանել է նրան Բոուսի, և այդ մականունը իրենն է մնացել ամբողջ կյանքում:

Նախնական կրթությունը Վինչեստերյան Քոլեջում (1884-1888) ստանալուց հետո Դուգլասը ընդունվում է Մաքդալեն Քոլեջ, Օքսֆորդ (1889-1893), որը նա լքում է՝ այդպես էլ չստանալով աստիճան: Օքսֆորդում Դուգլասը խմբագրում էր «The Spirit Lamp» ուսանողական ամսագիրը (1892-1893), և այդ գործունեությունը սաստկացնում է իր և հոր միջև մշտական կոնֆլիկտը, փոխադարձ անբարյացակամ վերաբերմունքը:

Հարաբերություններ Օսկար Ուայլդի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին Դուգլասը հանդիպում է Օսկար Ուայլդին, և, սակայն, հայտնի գրողն ու դրամատուրգը ամուսնացած էր և երկու որդի ուներ, նրանք շուտով դառնում են սիրեկաններ:

Դուգլասը, ով հայտնի էր իր ծանոթների շրջանում որպես վատաբարո, լկտի և տարօրինակ երիտասարդ, հույս էր դնում Ուայլդի վրա՝ բավարարելու համար իր ցանկություններն ու ճաշակները: Սիրեկանները հաճախ վիճում էին, բայց կրկին վերականգնում էին իրենց հարաբերությունները: Ուայլդը պարզապես պաշտում էր երիտասարդին: Ահա նամակը՝ ուղարկված նրա կողմից Դուգլասին, 1893 թվականի հունվարին[9].

Իմ սիրելի տղա,

Քո սոնետը պարզապես հիանալի է, և դա հրաշք է, որ քո շուրթերը՝ կարմիր, ինչպես վարդի թերթեր, ստեղծված են ոչ միայն երաժշտության և երգերի խենթության, այլև խենթ համբույրների համար: Քո ամենանուրբ ոսկե հոգին ճախրում է կրքի և պոեզիայի միջև: Ես գիտեմ, որ հին հույների ժամանակաշրջանում դու կլինեիր Գիացինտը, որին այնպես խենթորեն սիրում էր Ապոլլոնը: Ինչու՞ ես դու այդքան միայնակ Լոնդոնում և ե՞րբ դու կգնաս Սոլսբերի: Գնա՛ այնտեղ, որ քո ձեռքերով զգաս մոխրագույն «գոթական» մթնշաղների սառնությունը, և արի՛ այստեղ ամեն անգամ, երբ ցանկանաս: Այս հրաշալի վայրում միայն դու ես պակասում, բայց առաջինը գնա Սոլսբերի:

Հավերժ, Անմահ սիրով,
Քո Օսկար:

Ալֆրեդ Դուգլասը և Օսկար Ուայլդը

Ալֆրեդի հայրը՝ մարկիզ Քուինսբերրին կասկածում էր, որ Օսկարի և Ալֆրեդի հարաբերությունները ավելին են, քան ընկերությունը, և ստիպում է որդուն հեռանալ Օքսֆորդից առանց աստիճան ստանալու: Նույնիսկ նամակներից մեկում սպառնում է զրկել որդուն նյութական օգնությունից: Ալֆրեդը պատասխանում է հեռագրով. «Ինչպիսի զվարճալի մարդուկ եք Դուք»: Հոր և որդու միջև հարաբերությունները շատ լարված էին: Իր հաջորդ նամակում մարկիզ Քուինսբերրին սպառնում է նրան «մի լավ դնգստոցով» և «խելագար» անվանում: Խոստանում է կազմակերպել «հասարակական սկանդալ», եթե Ալֆրեդը վերջ չտա իր և Ուայլդի հարաբերություններին:

Երբ Դուգլասի ավագ եղբայրը՝ լորդ Դրամլենրիգը, ով մարկիզ Քուինսբերրիի ժառանգորդն էր, որսի ժամանակ կասկածելի դժբախտ դեպքի պատճառով մահանում է 1894 թվականի հոկտեմբերին, լուրեր են տարածվում, որ Դրամլենրիգը հոմոսեքսուալ հարաբերություններ է ունեցել պրեմիեր-մինիստր Արչիբալդ Ֆիլիպ Փրիմռոզի հետ: Այդ պատճատռով Քուինսբերրին իր մյուս որդուն՝ Ալֆրեդին փրկելու համար հանրայնորեն սկսում է Ուայլդի հետապնդումը:

Որպես պատասխան Օսկար Ուայլդը Քուինսբերրիին մեղադրում է հանցավոր զրպարտության մեջ: Դուգլասի հայրը վարձում է պետական ծառայությունից դուրս դետեկտիվների, որպեսզի գրանցի Ուայլդի և իր որդու հոմոսեքսուալ հարաբերությունները: Ուայլդը դատվում է «կոպիտ անպարկեշտության» համար, համաձայն «Լաբուշերի շտկման»: 1892 թվականին Դուգլասը գրում է «Երկու սեր» բանաստեղծությունը, որում միասեռական հարաբերությունները անվանում է «սեր, որ չի համարձակվում տալ իր անունը» (անգլ.՝ the love that dare not speak its name):

1894 թվականին հրատարակվում է Ռոբերտ Հիչենսի «Կանաչ Մեխակ» վեպը, որի հիմքում ընկած են Ուայլդի և Դուգլասի հարաբերությունները:

Ուայլդի դատը[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի մայիսի 25-ին Ուայլդը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց երկու տարվա ազատազրկման և ուղղիչ աշխատանքների: Դուգլասը աքսորվեց: Գտնվելով բանտում, Ուայլդը ուղարկեց Դուգլասին շատ ծավալուն, քննադատական նամակ «De Profundis» անվանումով: Այն բաղկացած է 50 հազար բառից: Նամակի մեջ մանրամասնորեն նկարագրեց իր ապրումները, մտքերը, իր վերաբերմունքն ինքն իրեն և Ալֆրեդ Դուգլասին:

Բանտից դուրս գալուց հետո՝ 1897 թվականին Ուայլդը կրկին հանդիպում է Դուգլասին: Որոշ ժամանակ նրանք ապրում են միասին: Ազգականների ազդեցության տակ նրանք Անգլիայից գնում են Նեապոլ: Շուտով նրանք բաժանվում են: Ուայլդն իր կյանքի մնացած մասն անցկացնում է Փարիզում, իսկ Դուգլասը 1898 թվականի վերջին վերադառնում է Անգլիա: Օսկար Ուայլդը մահանում է Ֆրանսիայում 1900 թվականի նոյեմբերի 30-ին ծայրահեղ աղքատության պայմաններում: Դուգլասը նրա թաղման հիմնական կազմակերպողն է լինում:

Ալֆրեդ Դուգլասի և մոր գերեզմանաքարը

Օսկար Ուայլդի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայլդի մահից հետո Դուգլասը մոտ ընկերություն է սկսում Օլիվիա Էլեոնորա Կաստանսի հետ, ով հարուստ ժառանգորդ էր և բանաստեղծուհի: Նրանք ամուսնանում են 1902 թվականի մարտի 4-ին և ունենում են որդի՝ Ռեյմոնդ Ուիլֆրեդ Շոլտո Դուգլաս (1902—1964):

Ավելի քանի տաս տարի անց Օսկարի մահից հետո, երբ դուրս է գալիս «De Profundis»-ի ամբողջական տարբերակը, Դուգլասը հանդես է գալիս իր նախկին ընկերոջ դեմ, ում համասեռամոլությունը նա քննադատում է: Այդ ժամանակ նա անվանում է Ուայլդին «չարի ամենամեծ ապաստարանը, որ հայտնվել է Եվրոպայում վերջին երեք հարյուր հիսուն տարիների ընթացքում», և որ նա սարսափելի զղջում է իր և նրա հանդիպման համար:

Դուգլասը սկսում է իր դատամոլական և զրպարտչական գործունեությունը՝ արժանանալով պաշտպանության և հիսուն գինեայի (յուրաքանչյուրի կողմից) Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանական «The Isis» և «Cambridge» ամսագրերի կողմից Ուայլդի մասին հոդվածում նրան ուղղված վարկաբեկիչ խոսքերի համար:

Նա եղել է հայցվոր և պատասխանող նրան վերաբերվող զրպարտչական դատական գործերի ժամանակ: 1913 թվականին նա մեղադրեց Արթուր Ռենսոմին իր անունը նսեմացնելու համար «Օսկար Ուայլդ. Քննադատական հետազոտություն» գրքի մեջ: Դատարանը որոշում կայացրեց ի օգուտ Ռենսոմի: 1923 թվականին Ալֆրեդ Դուգլասը մեղավոր ճանաչվեց Ուինսթոն Չերչիլին զրպարտելու համար և հաջորդ տարի հայտնվեց բանտում:

Կյանքի վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին Ալֆրեդ Դուգլասը ընդունեց կաթոլիկություն: 1930-ական թվականներին և մինչև մահ Դուգլասը նամակագրություններ է ունեցել այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Մերի Սթոունզը և Բերնարդ Շոուն: Հայտնի է նաև, որ նա եղել է հայտնի ռուս գրող Սերգեյ Եսենինի երկրորդ պաշտոնական կնոջ՝ Այսեդորա Դունկանի որդու կնքահայրը:

Դուգլասի միակ զավակի՝ Ռայմոնդի մոտ 1927 թվականին ախտորոշվեց շիզոֆրենիա, որից հետո նա հայտնվեց Սբ. Անդրեյի հոգեբուժական հիվանդանոցում:

Ալֆրեդ Դուգլասը մահացել է սրտի կանգից Լանսինգում, 1945 թվականի մարտի 20-ին, 74 տարեկան հասակում: Նա մարտի 23-ին թաղվեց ֆրանսիական Քրոուլի վանքում, որտեղ հողին հանձնվեց իր մոր կողքին, ով մահացել էր 91 տարեկանում: Մեկ գերեզմանաքար է ծածկում նրանց երկուսին:

Ալֆրեդ Դուգլասի պոեզիան բնօրինակ լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Poems (1896)
  • Tails with a Twist 'by a Belgian Hare' (1898)
  • The City of the Soul (1899)
  • The Duke of Berwick (1899)
  • The Placid Pug (1906)
  • The Pongo Papers and the Duke of Berwick (1907)
  • Sonnets (1909)
  • The Collected Poems of Lord Alfred Douglas (1919)
  • In Excelsis (1924)
  • The Complete Poems of Lord Alfred Douglas (1928)
  • Sonnets (1935)
  • Lyrics (1935)
  • The Sonnets of Lord Alfred Douglas (1943)

Դուգլասի գրքերը բնօրինակ լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oscar Wilde and Myself (1914)
  • Foreword to New Preface to the 'Life and Confessions of Oscar Wilde' by Frank Harris (1925)
  • Introduction to Songs of Cell by Horatio Bottomley (1928)
  • The Autobiography of Lord Alfred Douglas (1929; 2nd ed. 1931)
  • My Friendship with Oscar Wilde (1932; retitled American version of his Autobiography)
  • The True History of Shakespeare’s Sonnets (1933)
  • Introduction to The Pantomime Man by Richard Middleton (1933)
  • Preface to Bernard Shaw, Frank Harris, and Oscar Wilde by Robert Harborough Sherard (1937)
  • Without Apology (1938)
  • Preface to Oscar Wilde: A Play by Leslie Stokes & Sewell Stokes (1938)
  • Introduction to Brighton Aquatints by John Piper (1939)
  • Ireland and the War Against Hitler (1940)
  • Oscar Wilde: A Summing Up (1940)
  • Introduction to Oscar Wilde and the Yellow Nineties by Frances Winwar (1941)
  • The Principles of Poetry (1943)
  • Preface to Wartime Harvest by Marie Carmichael Stopes (1944)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118672339 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 The Peerage
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Discogs — 2000.
  9. «Letters from Oscar Wilde to Lord Alfred Douglas»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]