Ալֆրեդ Դենի Կորտո
| Ալֆրեդ Դենի Կորտո | |
|---|---|
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Alfred Denis Cortot[1] |
| Ծնվել է | սեպտեմբերի 26, 1877[2][3][4][…] Նյոն, Շվեյցարիա[5] |
| Երկիր | |
| Մահացել է | հունիսի 15, 1962[2][4][6][…] (84 տարեկան) Լոզան, Շվեյցարիա[5] |
| Գերեզման | Cimetière de Villars |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | դաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց |
| Լեյբլ | His Master's Voice? |
| Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
| Անդամակցություն | Vichy National Council? |
| Ամուսին | Clothilde Bréal? և Renée Chaine? |
| Պարգևներ | |
Ալֆրեդ Դենի Կորտո (ֆրանսերեն՝ Cortot) (սեպտեմբերի 26, 1877[2][3][4][…], Նյոն, Շվեյցարիա[5] - հունիսի 15, 1962[2][4][6][…], Լոզան, Շվեյցարիա[5]), ֆրանսիացի դաշնակահար, մանկավարժ։
Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1902 թվականին Փարիզում կազմակերպել է Օպերային փառատոների ընկերություն, ապա՝ Մեծ երգչախմբային համերգների ասոցիացիա։ 1904-1907 թվականներին Լիլի Հանրամատչելի համերգների դիրիժորն էր։ 1905 թվականից եռյակով ելույթներ է ունեցել ջութակահար Ժ. Տիբոյի և թավջութակահար Պ. Կասալսի հետ։ 1907-1917 թվականներին՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 1918 թվականին հիմնադրել (Ա. Մանժոյի հետ) և ղեկավարել է Փարիզի երաժշտական բարձրագույն դպրոցը («էկոլնորմալ»)։ 1943 թվականին կազմակերպել է Կամերային երաժշտության ընկերություն։ Հեղինակ է դաշնամուրային նվագի մեթոդիկային վերաբերող ժողովածուների։ 1936 թվականին ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://gw.geneanet.org/jlebaylechazare?lang=fr&n=cortot&oc=0&p=alfred
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/index/nt00435
- ↑ https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/891ED.7/file/00031315.PDF
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 664)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Դենի Կորտո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Շվեյցարիայում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 1962 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի դաշնակահարներ
- Ֆրանսիացի դիրիժորներ
- Շվեյցարացի երաժիշտներ