Ալֆոնսո II (Աստուրիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆոնսո II
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր 759[1][2][3][…]
Ծննդավայր Օվիեդո, Իսպանիա
Վախճանի օր մարտի 20, 842(0842-03-20)
Վախճանի վայր Օվիեդո, Իսպանիա
Թաղված Աստուրիայի թագավորների պանթեոն
Դինաստիա Աստուր-Լեոնյան հարստություն
Քաղաքացիություն  Աստուրիայի թագավորություն
Հայր Fruela I of Asturias?[4]
Մայր Munia of Álava?

Ալֆոնսո II Հնարամիտ (իսպ.՝ Alfonso II el Casto, ծնվ․ 765-842) ՝ Աստուրիայի թագավոր 791 թվականից, Ֆրուել I Դաժանի և Մունիյա Իվեկիյուսի որդին։

Տարեգրություններում նշված է, որ նա շատ հնարամիտ և ճարպիկ է եղել, որի արդյունքում էլ ստացել է այդ կեղծանունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆոնսո II, Մադրիդ
Ալֆոնսո II -ի արձան, Սանտյագո դե Կոմպոստելա

Ալֆոնսոյի ծննդյան ճշգրիտ տարեթիվն անհայտ է։ Հավանաբար, նա ծնվել է 760-765 թվականների ընթացքում։ Ալֆոնսո II-ը ծնվել է Օվիեդո քաղաքում, որը հիմնադրվել էր իր հոր կողմից։

768 թվականին ազնվականների դավադրության արդյունքում սպանվում է Ալֆոնսոյի հայրը՝ Աստուրիայի Ֆրուել I Դաժան թագավորը[5]։ Երկրի իրավահաջորդ թագավոր պետք է դառնար թագաժառանգ Ալֆոնսոն, ով բավականին երիտասարդ էր։ Ազնավականները համառորեն դեմ էին նրա թագադրմանը և մերժեցն երեխային թագավոր ընտրել[6]։ Արդյունքում թագավոր ընտրվեց այլ դինաստիայից Աուրելիոն, իսկ նրա մահվանից հետո ՝ Սիլոն։

783 թվականին Սիլո թագավորի մահից հետո, նրա կնոջ ՝ Ադոսինդայի ջանքերի շնորհիվ, ով Ֆրուել I-ի քույրն էր, Ալֆոնսոն թագավոր ընտրվեց։ Սակայն, նա դեռևս երիտասարդ և անփորձ էր, որից օգտվեց Մաուրեգատոն ՝ Ալֆոնսո II-ի պապ Ալֆոնսո I-ի ապօրինի որդին։ Նա աստուրիացի ֆեոդալների և Կորդովայի ամիրայության Աբդ ար Ռահման I-ի օգնությամբ տիրեց գահին։ Ալֆոնսոն իր համախոհների հետ փախավ Ալավա, որտեղ ապրում էին նրա մոր ազգականները[7][8]։

789 թվականին Մաուրեգատոյի մահից հետո, Բերմուդո I Սարկավագը ՝ Ֆրուելի զարմիկը, Ալֆոնսոյին վերադարձնում է պալատ, նշանակելով նրան բանակի հրամանատար[9]։

788 թվականին ամիրա Աբդ ար Ռահման I-ի մահից հետո նոր հարաբերությունների փուլ սկսվեց արաբների և քրիստոնյաների միջև։ Նոր ամիրա Խիշամ I-ը Մաուրեգատոյի մահից հետո որոշեց ազատվել Աստուրիայի նկատմամբ ունեցած ատասխանատվությունից և 791 թվականին կազմակերպեց ռազմական արշավ Գալիսիա և Ալավա։ Նրա զորքերը Բուրբիա գետի ափին պարտության մատնեցին աստուրիական բանակին, որից հետո Բերմուդո I-ը հրաժարվեց գահից հօգուտ Ալֆոնսոյի, ով դարձավ թագավոր՝ Ալֆոնսո II և կրկին ձեռնադրվեց[10]։

Ալֆոնսոն թագավոր հռչակվեց 791 թվականի սեպտեմբերի 14-ին[11].։ Նա իր թագավորության մայրաքաղաքը տեղափոխեց Օվիեդո (մինչ այդ, Աստուրիայի թագավորության մայրաքաղաքը Պրավին էր), որի սահմաններն ավելի ամրացրեց, կառուցեց պալատ և Սան-Տիրսո եկեղեցին[6][12][13]։

Ալֆոսո II-ի իշխանության օրոք արաբները մի քանի անգամ հարձակումներ կատարեցին թագավորության վրա։ 792-802 թվականների ամռանը նրանք ներխուժեցին Աստուրիայի մի շարք տարածքներ, հատկապես ծանր հարվածներ հասցնելով Գալիսիային։ 794 թվականին Ալֆոնսոն արաբներին պարտության մատնեց Լուտոսի ճակատամարտում[14], սակայն հաջորդ տարի արաբները երեք ճակատամարտերում (Բաբիասեի, Կիրոսի և Նալոնի ճակատամարտեր) հաղթեցին աստուրիացիներին և ավերեցին Օվիեդո քաղաքը[12]։

Արաբների հարձակումները կասեցնելու համար Ալֆոնսոն 794 թվականին օգնության նպատակով դիմեց Ֆրանկական թագավորության թագավոր Կառլոս Մեծին և նրա որդուն, Աքվիտանիայի արքա Լյուդովիկոս I Բարեպաշտին, որոնց տարածքները նույնպես տուժել և վնասվել էին արաբների արշավանքներից։

Շնորհիվ այս համագործակցության Աստուրիան ընկավ Կարոլինգյան կայսրության մշակութային, քաղաքական և կրոնական ազդեցության տակ։

Կառլոս Մեծն ու Լյուդովիկոս I-ը բազմիցս ներխուժեցին Իսպանիա և մի շարք տարածքներ ետ նվաճեցին արաբներից։ Օգտվելով ֆրանկների աջակցությունից Ալֆոնսոն նունպես արշավանքներ սկսեց էմիրության տարածքներ։ 789 թվականին գրավեց Լիսաբոնը, 805-ին Պիսուերգա գետի հովտում պարտության մատնեց արաբերին, 816-ին հաղթանակ տարավ Լոդոսում, իսկ 825-ին՝ Նառոնում և Անսեոնում[13][14]։

Ալֆոնսոյի իշխանության օրոք Աստուրիայի թագավորությունը վերջապես հաստատեց իր իշխանությունը Գալիսիայ, Լեոնի և Կաստիլիայի վրա։ Նա թագավորության վերջին տարիներին ստուրիայի սահմանները հասնում էին մինչև Դուերո գետի ափերը[12]։ Ավելի ուշ, Ալֆոնսոյին հաջողվում է հաշտություն կնքել արաբների հետ, որը տևեց 15 տարի[13]։

Ալֆոնսոն մեծ ուշադրություն էր դարձնում ներքին քաղաքականությանը։ Նա վերակառուցեց քաղաքները, նպաստեց քրիստոնյաների վերաբնակեցմանը նվաճած տարածքներում։ Արաբական հարձակումներից պաշտպանվելու համար նա սկսեց Էբրո գետը հատող կատալոնյան լեռների վրա բնակավայրեր և ամրոցներ, այս տարածքը հետագայում կոչվեց Կաստիլիա։

Ալֆոնսոն նաև հին օրենսդրության մեջ փոփոխություններ արեց[6][12], որտեղ թույլատրվում էր որոշ ազնվական աղջիկների ամուսնանալ մավրերի հետ[15]։

Թագավորության մեջ Ալֆոնսոն շատ հակառակորդներ է ունեցել։ 801 թվականին նրա դեմ ծուղակ էին լարել, որի արդյունքում նա ստիպված էր սեպտեմբերին տեղափոխվել վանական համալիր։ Սակայն Ալֆոնսոյին հաջողվեց դեմ կանգնել հակառակորդներին և հաջորդ սեպտեմբերին,802 թվականին վերադառնալ իր գահին[12][13]։

814 թվականին Աստուրիայում հայտնաբերվել է տապան, որտեղ եղել է Հակոբոս առաքյալի մասունքները։ Այս վայրում ուխտագնացություն է արել թագավորը, իսկ ավելի ուշ կառուցվել է Սանտյագո դե Կոմպոստելան ՝ Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքը[13]։

Ալֆոնսո I-ը մահացել է 842 թվականի մարտի 20-ին և հուղարկավորվել է Օվիեդոյի Սան-Տիրսո եկեղեցում[13]։

Կան վկայություններ, որ Ալֆոնսոն ամուսնացած է եղել Բերտայի հետ, ով Կարոլինգների դինաստիայից էր։ Նրանք երեխաներ չեն ունեցել։ Տարեգիրները նշել են, որ նա կնոջ հետ ինտիմ հարաբերություններ չի ունեցել։

Ալֆոնսոյի մահից հետո թագավորել է Բերմուդո I- ի որդի Ռամիրո I[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica
  2. Faceted Application of Subject Terminology
  3. Sapere.it (իտալ.)De Agostini Editore, 2001.
  4. Lundy D. R. The Peerage
  5. Хроника Альфонсо III, гл. 16.
  6. 6,0 6,1 6,2 Альтамира-и-Кревеа, Рафаэль. История Средневековой Испании. — С. 119.
  7. «Астурия». Реконкиста. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  8. Хроника Альфонсо III, гл. 19 (электронная версия).
  9. Бермуд I // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  10. Collins Roger. The Arab Conquest of Spain.
  11. Хроника Альфонсо III, гл. 21—22 (электронная версия)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Астурия. Реконкиста. Проверено 13 мая 2012. Архивировано 27 мая 2012 года.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Foundation for Medieval Genealogy
  14. 14,0 14,1 Хроника Альфонсо III, гл. 21—22 (электронная версия).
  15. Альфонс, короли Астурии и Леона // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
16. Վիտուլո (Կանտաբրիայի Հերցոգ)
 
 
 
 
 
 
 
8. Պեդրո (Կանտաբրիայի Հերցոգ)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
17. անհայտ
 
 
 
 
 
 
 
4. Ալֆոնսո I Կաթոլիկ (Աստուրիայի թագավոր)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
18. անհայտ
 
 
 
 
 
 
 
9. անհայտ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
19. անհայտ
 
 
 
 
 
 
 
2. Ֆրուել I Դաժան (Աստուրիայի թագավոր)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
20. Ֆավիլա (Կանտաբրիայի Հերցոգ)
 
 
 
 
 
 
 
10. Պելայո (Աստուրիայի թագավոր)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
21. Լուզ Կանտաբրիացի
 
 
 
 
 
 
 
5. Հերմեսինդա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22. անհայտ
 
 
 
 
 
 
 
11. Գաուդիոսա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23. անհայտ
 
 
 
 
 
 
 
1. Ալֆոնսո II Հնարամիտ (Աստուրիայի թագավոր)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
24. Անդեկա, բասկերի առաջնորդ
 
 
 
 
 
 
 
12. Լոպո, բասկերի առաջնորդ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25. Մեմորանա
 
 
 
 
 
 
 
6. Լոպո, բասկերի առաջնորդ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26. անհայտ
 
 
 
 
 
 
 
13. անհայտ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
27. անհայտ
 
 
 
 
 
 
 
3. Մունիյա Լոպես
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28. Պեդրո (Կանտաբրիայի Հերցոգ)
 
 
 
 
 
 
 
14. Ֆրուելա Պերես (Կանտաբրիայի Հերցոգ)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
29. անհայտ
 
 
 
 
 
 
 
7. Նումաբելա Կանտաբրիացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
30. անհայտ
 
 
 
 
 
 
 
15. անհայտ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
31. անհայտ
 
 
 
 
 
 
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո II (Աստուրիայի թագավոր)» հոդվածին։