Ալվին Թոֆլեր
| Ալվին Թոֆլեր անգլ.՝ Alvin Toffler | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 4, 1928[1][2][3][…] |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Մահացել է | հունիսի 27, 2016[5][4][2][…] (87 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
| Մասնագիտություն | ապագայաբան, լրագրող, ակնարկագիր, սոցիոլոգ և գրող |
| Աշխատատու | Կոռնելի համալսարան և Նոր Դպրոց |
| Ամուսին | Heidi Toffler?[4] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | White House press corps? և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6] |
| 🌐 | |
Ալվին Թոֆլեր (անգլ.՝ Alvin Toffler,հոկտեմբերի 4, 1928[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 27, 2016[5][4][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ և ֆուտուրիստ, հետինդուստրիալ հասարակության գաղափարի հեղինակներից մեկը։
Թոֆլերի հիմնական աշխատությունները առկա է հետևյալ թեզը.
Մարդկությունն անցնում է նոր տեխնոլոգիական հեղափոխության (գերարդյունաբերական)։ Առաջին ալիքը (ագրարային հասարակություն) և երկրորդը (արդյունաբերական հասարակություն) փոխարինվում են նորով, ինչը հանգեցնում է տեղեկատվական կամ հետինդուստրիալ հասարակության ստեղծմանը։
Ալվին Թոֆլերը նախազգուշացրել է նոր դժվարությունների, սոցիալական բախումների և գլոբալ խնդիրների մասին, որոնց հետ բախվելու է մարդկությունը 20-րդ և 21-րդ դարերի սկզբին։
Նա հանրահայտ Fortune ամսագրի խմբագիրն էր և նրա առաջին գիրքը կենտրոնացած էր տեխնոլոգիայի զարգացման և հասարակության վրա դրա ազդեցության վրա։ Ապա նա մանրամասնորեն ուսումնասիրել է հասարակության արձագանքը այս երևույթին և հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին։ Ալվին Թոֆլերի վերջին աշխատանքի բովանդակությունը վերաբերում է 21-րդ դարում ռազմական տեխնոլոգիայի, զենքի, մարտավարական-ռազմավարական պլանավորման և կապիտալիզմի ուժեղացված հզորությանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալվին Թոֆլերը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում՝ Լեհաստանից ներգաղթած Սեմ Թոֆլերի և նրա կնոջ՝ Ռոուզ Էլբաումի ընտանիքում[7]։
Ամուսնացած էր Հայդի Թոֆլերի հետ, ով նաև ապագայաբան է և նրա բազմաթիվ գրքերի համահեղինակը։
Իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Նյու Յորքի համալսարանում, որտեղ ինքն անգլերեն էր ուսումնասիրում, իսկ կինը լեզվաբանության ասպիրանտ էր։ Լինելով արմատական տրամադրված ուսանողներ՝ նրանք որոշել են հրաժարվել հետագա գիտական աշխատանքներից, տեղափոխվել են Միջին Հյուսիս, որտեղ էլ ամուսնացել են։ Հետագա հինգ տարիներին նրանք իրենց ծախսերը հոգում էին՝ աշխատելով հավաքման գծերի վրա՝ սերտորեն ուսումնասիրելով բանվոր դասակարգի խնդիրները և կարիքները։ Ալվին Թոֆլերը աշխատում էր որպես մոնտաժող և զոդող։
Հետագայում Ալվին Թոֆլերը կիրառել է իր գործնական փորձը՝ աշխատանքի բնույթը և ֆիզիկական և մտավոր աշխատանքի տարբերությունները նկարագրելու համար։
Հետագայում Ալվին Թոֆլերը Կոռնելի համալսարանում հրավիրված պրոֆեսոր էր, Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցի անդամ, Սպիտակ տան թղթակից և բիզնեսի խորհրդատու։
Եղել է գրականության, իրավունքի, բնական գիտությունների և մենեջմենթի պատվավոր դոկտոր, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ։ Կնոջ հետ միասին եղել Է Վաշինգտոնի ազգային պաշտպանության համալսարանի վաստակավոր դոցենտ։
Ալվին Թոֆլերը մահացել է քնի մեջ, 2016 թվականի հունիսի 27-ին, Լոս Անջելեսի իր տանը՝ 88 տարեկան հասակում[8]։
Գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալվին Թոֆլերի գիտական հայեցակարգը հիմնված է հասարակության՝ միմյանց հաջորդող ալիքային տիպի գաղափարի վրա։ Առաջին ալիքը ագրարային հեղափոխության արդյունք է, որը փոխել է որսորդ-հավաքողների մշակույթը։ Երկրորդ ալիքը արդյունաբերական հեղափոխության արդյունք է, որը բնութագրվում է ընտանիքի միջուկային տիպով, կրթության փոխակրիչ համակարգով և կորպորատիվությամբ։ Երրորդ ալիքը մտավոր հեղափոխության արդյունք է, այսինքն՝ հետինդուստրիալ հասարակություն, որում առկա է ենթամշակույթների ու կենսակերպի հսկայական բազմազանություն։ Տեղեկատվությունը կարող է փոխարինել հսկայական քանակությամբ նյութական ռեսուրսների և դառնում է հիմնական նյութը այն աշխատողների համար, որոնք ազատորեն միավորվում են ասոցիացիաներում։ Զանգվածային սպառումը հնարավորություն է տալիս ձեռք բերել էժան, հաճախորդին հատուկ ապրանքներ, որոնք բաշխվում են փոքր խորշերով։ Վաճառողի (ապրանքների և (կամ) ծառայությունների արտադրողի) և գնորդի (սպառողի) միջև սահմանները ջնջվում են։ «Աշխատող»-ը կարող է ինքը բավարարել իր բոլոր կարիքները։
Իրենց «Հեղափոխական հարստություն. Ինչպես այն կստեղծվի և ինչպես կփոխի մեր կյանքը» գրքում (2006), Թոֆլերները գրում են.
«Կապիտալիզմի մյուս առանցքային տարրերի նման, փողն էլ ապրում է դարերի ամենաարագ և խորը հեղափոխությունը. հեղափոխություն, որը կստեղծի բոլորովին նոր ձևեր, վճարումների նոր ձևեր և առհասարակ առանց փողի բիզնես անելու հնարավորություններ»[9]։
Օգտագործվող հիմնական տերմիններից մեկը «սպառումն» է։ «Սպառողը» նա է, ով ստեղծում է ապրանքներ, ծառայություններ և փորձեր իր օգտագործման կամ հաճույքի համար, այլ ոչ թե՝ վաճառքի կամ փոխանակման։ Այս դեպքում անհատները կամ խմբերը միաժամանակ արտադրում և սպառում են ապրանքը, այսինքն՝ սպառում են այն»[10]։ «Սպառողական տնտեսությունը հսկայական է... սպառումը ցնցելու է շուկաները, փոխելու է հասարակության դերի կառուցվածքը և փոխելու է հարստության վերաբերյալ մեր պատկերացումները»[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 Schneider K. Alvin Toffler, Author of ‘Future Shock,’ Dies at 87 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- 1 2 Alvin Toffler, ‘Future Shock’ Adviser to Leaders, Dies at 87 // Bloomberg News — NYC: 2016.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Schneider, Keith (2016 թ․ հունիսի 29). «Alvin Toffler, Author of 'Future Shock,' Dies at 87». The New York Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Jill Leovy (2016 թ․ հունիսի 29). «Alvin Toffler, author of 1970 bestseller 'Future Shock,' dies at 87». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Элвин Тоффлер, Хейди Тоффлер. Часть VIII. Будущее капитализма. Глава 40. Управление завтрашними деньгами // Революционное богатство. — С. 289. — 576 с. — ISBN 978-5-17-044872-2
- ↑ Глава 23 «Скрытая половина», стр. 223
- ↑ Глава 24 «Протребление и здоровье», стр. 234
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Балагушкин Е. Г. Тоффлер Э. // Культурология. Энциклопедия. В 2-х т. / Гл. ред. и авт. проекта С. Я. Левит. — М.: «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2007. — Т. 2. — С. 717—719. — 1184 с. — (Summa culturologiae). — ISBN 978-5-8243-0838-9, ISBN 978-5-8243-0840-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2016-04-27 Wayback Machine
- Интервью Ньюта Гингрича с Э.Тоффлером (в формате Real Audio)
- Интервью с Э. Тоффлером в шоу Грегори Мэнтелла
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվին Թոֆլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 27 մահեր
- 2016 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Ամերիկացի քննադատներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Լրագրողներ այբբենական կարգով