Jump to content

Ալվեշ Պաուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվեշ Պաուլու
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 10, 1969(1969-12-10)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Vila Real, Պորտուգալիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Պաուլու Լորենսու Մարտինշ Ալվեշ (պորտ.՝ Paulo Lourenço Martins Alves; դեկտեմբերի 10, 1969(1969-12-10)[1], Vila Real, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող, որը հայտնի է «Սպորտինգ», «Ժիլ Վիսենտե» ակումբներում և Պորտուգալիայի հավաքականում իր ելույթներով։ 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվեշը «Վիլա Ռեալ» և «Պորտու» ակումբների սան է։ 1988 թվականին նա տեղափոխվեց «Ժիլ Վիսենտե», որը դարձավ նրա առաջին ակումբը պրոֆեսիոնալ կարիերայում։ 1990 թվականին Պաուլուն օգնեց թիմին մտնել էլիտա։ Նույն թվականին նա իր նորամուտը նշեց Պորտուգալիայի առաջնությունում։ 1991 թվականին Ալվեշը հեռացավ  «Ժիլ Վիսենտե» ակումբից և մի քանի մրցաշրջան առանց մեծ հաջողության հանդես եկավ  «Տիրսենշեում» և «Մարիտիմու» ակումբներոմ։ 1993 թվականին նա չորս հանդիպում է անցկացրել «Բրագայի» կազմում, որից հետո վերադարձել է «Մարիտիմու», որտեղ կարողացել է հաղթել հիմնական կազմում տեղի համար պայքարում։

1995 թվականին Պաուլուն պայմանագիր կնքեց Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։ Մեկ տարի անց նա օգնեց թիմին նվաճել Պորտուգալիայի Սուպերգավաթը։ 1997 թվականին Ալվեշը վարձավճարով տեղափոխվեց անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ», սակայն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրեց ընդամենը չորս հանդիպում՝ բոլոր անգամ դուրս գալով փոխարինման։ Երեք ամիս անց նա վերադարձավ «Սպորտինգ» և «Կամպոմայրենսեի» դեմ խաղում իր առաջին հեթ-տրիկն արեց ակումբային կարիերայում։

1998 թվականին Ալվեշը տեղափոխվեց ֆրանսիական «Բաստիա» և մեկ մրցաշրջան անցկացրեց Լիգա 1-ում։ 1999 թվականին նա վերադարձել է հայրենիք, որտեղ երկու մրցաշրջան հանդես է եկել «ՈՒնիան Լեյրիայում»։ 2001 թվականին Պաուլուն վերադարձավ «Ժիլ Վիսենտե» և չորս տարի հանդես եկավ թիմում։ 2005 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և շարունակել աշխատանքը ակումբում որպես մարզիչ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Ալվեշը հաղթել է Սաուդյան Արաբիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում։

1994 թվականի հոկտեմբերի 9-ին Լիտվայի հավաքականի դեմ Եվրոպայի 1996 թվականի առաջնության ընտրական խաղում Ալվեշը նորամուտը նշեց Պորտուգալիայի հավաքականում[2]։ Դեկտեմբերի 18-ին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ որակավորման խաղում նա դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով իր առաջին գոլերը ազգային թիմի կազմում[3]։ Օգոստոսի 15-ին Լիխտենշտեյնի դեմ պատասխան խաղում Պաուլուն հեթ-տրիկ ձևակերպեց[4]։

1996 թվականին Պաուլուն Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում Նա մասնակցել է Թունիսի[5], ԱՄՆ-ի[6], Ֆրանսիայի[7], Բրազիլիայի[8] և երկու անգամ Արգենտինայի թիմերի դեմ խաղերին[9][10]։ Ամերիկացիների դեմ խաղում Ալվեշը դարձել է գոլի հեղինակ։

Գոլեր Պորտուգալիայի հավաքականի կազմում (մինչև-23)[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
1. 1996 թվականի հուլիսի 24 ՌՖԿ Ստեդիում, Վաշինգտոն, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 0:1 1:1 Օլիմպիական խաղեր 1996

Գոլերը Պորտուգալիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
01. 1994 թվականի դեկտեմբերի 18 Էշթադիու դա Լուշ, Լիսաբոն, Պորտուգալիա Լիխտենշտայն Լիխտենշտայն Լիխտենշտայնի ֆուտբոլի հավաքական 7:0 8:0 Եվրոպայի առաջնություն 1996 որակավորում
02. 1994 թվականի դեկտեմբերի 18 Էշթադիու դա Լուշ, Լիսաբոն, Պորտուգալիա Լիխտենշտայն Լիխտենշտայն Լիխտենշտայնի ֆուտբոլի հավաքական 8:0 8:0 Եվրոպայի առաջնություն 1996 որակավորում
03. 1995 թվականի հունվարի 29 Ռոջերս Ցենտր, Տորոնտո, Կանադա Դանիա Դանիա Դանիայի ֆուտբոլի հավաքական 1:0 1:0 SkyDome Cup
04. 1995 թվականի օգոստոսի 15 Շպորտպարկ Էշեն-Մաուրեն, Էշեն, Լիխտենշտեյն Լիխտենշտայն Լիխտենշտայն Լիխտենշտայնի ֆուտբոլի հավաքական 0:4 0:7 Եվրոպայի առաջնություն 1996 որակավորում
05. 1995 թվականի օգոստոսի 15 Շպորտպարկ Էշեն-Մաուրեն, Էշեն, Լիխտենշտեյն Լիխտենշտայն Լիխտենշտայն Լիխտենշտայնի ֆուտբոլի հավաքական 0:5 0:7 Եվրոպայի առաջնություն 1996 որակավորում
06. 1995 թվականի օգոստոսի 15 Շպորտպարկ Էշեն-Մաուրեն, Էշեն, Լիխտենշտեյն Լիխտենշտայն Լիխտենշտայն Լիխտենշտայնի ֆուտբոլի հավաքական 0:7 0:7 Եվրոպայի առաջնություն 1996 որակավորում
07. 1995 թվականի դեկտեմբերի 12 Ուեմբլի, Լոնդոն, Անգլիա Անգլիա Անգլիա Անգլիայի ֆուտբոլի հավաքական 1:1 1:1 Ընկերական խաղ

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Ալվեշը մնացել է «Ժիլ Վիսենտեում» որպես մարզիչ։ 2008 թվականին նա ընդունեց իր նախկին ակումբի՝ «ՈՒնիան Լեյրիայի» առաջարկը և սկսեց մարզել նրան։ Մրցաշրջանի ավարտից հետո Պաուլուն հեռացավ թիմից և առանց մեծ հաջողության աշխատեց «Վիզելում» և Պորտուգալիայի պատանեկան հավաքականում։ 2010 թվականին նա երկրորդ անգամ դարձավ «Ժիլ Վիսենտեի» դաստիարակ։ Առաջին իսկ մրցաշրջանում Ալվեշը թիմին դուրս բերեց էլիտա, իսկ մեկ տարի անց դարձավ Պորտուգալիայի Գավաթի եզրափակչի մասնակից։ 2013 թվականին նա հեռացել է ակումբից և մարզել է «Օլյանենսե», «Բեյրա-Մար» և իրանական «Նասաջի Մազանդարան» ակումբներում։ 2015 թվականին Ալվեշը գլխավորել է «Պենաֆիելը»։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Պորտուգալիա Պորտուգալիա «Սպորտինգ»

  • Պորտուգալիայի Սուպերգավաթակիր - 1996

Միջազգային

Պորտուգալիա Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 21)

  • Երիտասաարդների աշխարհի առաջնություն — 1989

Մարզչական

Պորտուգալիա Պորտուգալիա «Ժիլ Վիսենտե»

  • Սեգունդա լիգա — 2010/2011
  • Եզրափակչի մասնակից Պորուգալիայի գավաթ — 2011/2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Литва VS. Португалия 1:3» (ռուսերեն). soccerway.com. 1994 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «Португалия VS. Лихтенштейн 8:0» (ռուսերեն). soccerway.com. 1994 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Лихтенштейн VS. Португалия 0:7» (ռուսերեն). soccerway.com. 1995 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Португалия (до 23) VS. Тунис (до 23) 2:0» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «США (до 23) VS. Португалия (до 23) 1:1» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Португалия (до 23) VS. Франция (до 23) 2:1» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «Бразилия (до 23) VS. Португалия (до 23) 5:0» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. «Аргентина (до 23) VS. Португалия (до 23) 1:1» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «Аргентина (до 23) VS. Португалия (до 23) 2:0» (ռուսերեն). fifa.com. 1996 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]