Ալեքս Բելոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքս Բելոս
Alex Bellos no Fronteiras Diálogos com Professores 2011 (5658924252).jpg
Ծնվել է1969
ԾննդավայրՕքսֆորդ, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունՔորփուս Քրիսթի քոլեջ
Մասնագիտությունգրող և հաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Peano Prize?
Կայքalexbellos.com
Alex Bellos Վիքիպահեստում

Ալեքս Բելոսը (ծնվել է 1969 թվականին), բրիտանացի գրող և հաղորդավար: Բրազիլիայի և մաթեմատիկայի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Բելլոսը ծնվել է Օքսֆորդ քաղաքում, մեծացել՝ Էդինբուրգում և Սաութհեմփթոնում: Նա սովորել է մաթեմատիկա և փիլիսոփայություն Կորպուս Քրիստի քոլեջում՝ Օքսֆորդում, որտեղ նա եղել է ուսանողական թղթերի խմբագիր: Նրա հայրը՝ Դեյվիդ Բելոսը թարգմանիչ և ակադեմիկոս էր[2]:

Հինգ տարվա ընթացքում (1998-2003 թվականներին), որպես Հարավային Ամերիկայի «The Guardian»[3][4] թղթակից, գրել է բրազիլական ֆուտբոլի կյանքի ուղու մասին[5]: Գիրքը լավ ընդունվեց Մեծ Բրիտանիայում, որտեղ այն առաջադրվեց բրիտանական գրքի մրցանակաբաշխության «տարվա գիրք» անվանակարգում: ԱՄՆ-ում այն համարվում էր տարվա լավագույն գրքերից մեկը: Ամերիկյան մի շարք թերթեր և ամսագրեր նրա ստեղծագործությունները համարում էին զվարճալի և գունեղ: 2006 թվականին Բելոսը գրում է ևս մեկ գիրք, որը նվիրված էր աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեյին: Հետագայում այս գիրքը դառնում է Բրազիլիայում ամենալավ վաճառվող գրքերից մեկը[6][7]:

Վերադառնալով Մեծ Բրիտանիա, Բելլոսը որոշում է գրել մաթեմատիկայի մասին: 2010 թվականին լույս է տեսնում նրա «Ալեքսի արկածները թվերի աշխարհում» գիրքը և չորս ամիս անց այն հայտնվում է Sunday Times- ի լավագույն տասնյակում: The Daily Telegraph- ը գիրքը նկարագրում է այսպես. «գիրք, որը կթողնի ձեզ թվերի հետ միասին»: Գիրքը Մեծ Բրիտանիայում առաջադրված էր երեք մրցանակների համար: 2010 թվականին այն ստացավ BBC- ի Սամուել Ջոնսոնի անվան մրցանակը[8]: Ժուրիներից շատերը խոստովանում են, որ լավ կլիներ, որ նրանք 14 տարեկանում կարդացած լինեին այս գիրքը:

Գիրքը թարգմանվեց նաև մի քանի լեզուներով: Իտալական տարբերակը՝ «Il meraviglioso mondo dei numeri», արժանացավ է ինչպես «Գալիլեո»-ի գիտական գրքերի հատուկ մրցանակին, այլ նաև ստացավ 10 հազար եվրոյի մրցանակ[9][10][11]: 2011 թվականին գիրքը արժանացավ մեկ այլ մրցանակի ևս[12]: Միացյալ Նահանգներում գիրքը ստացավ մեկ այլ անուն ևս[13]:

2014 թվականին լույս է տեսնում Բելոսի մեկ այլ գիրք, որը կոչվում էր՝ «Ալեքսը ապակու միջից», այն ևս մաթեմատիկայի մասին էր: Ամերիկյան թերթերից մեկը գրքի մասին հետագայում գրում է. «Եթե ինչ-որ բանով «Ալեքսը ապակու միջից» գիրքը ավելի լավ աշխատանք է, քան «Ալեքսի արկածները թվերի աշխարհում»- ը, ապա վերջինս ավելի զվարճալի է և անմիջական»[14]: Նյու Յորք Թայմսը գրում է գրքի մասին. «մի հմայիչ ու հստակ ուղեցույց դեպի մաթեմատիկա... գրեթե ամեն էջում հետաքրքիր փաստեր են մաթեմատիկայի մասին: Եվ իր խելացի շարադրանքի շնորհիվ, այն երբեք մակերեսային չի դառնա: Բելոսը երբեք չի դադարի զարմացնել և զվարճացնել»:

Բելոսը BBC հեռուստաընկերությանը ներկայացրել է «Բրազիլիան ներսից և դրսից» (2003)[15]բազմասերիանոց հաղորդումը: Նա հեղինակ է նաև National Geographic[16] հեռուստաընկերության ֆուտբոլի մասին վավերագրական ֆիլմերի: Ամազոն հեռուստաընկերությում ցուցադրվող նրա կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են BBC- ի 4-րդ և «Ալ Ջազիրա»[17] -ի բարձր հորիզոնականներում: Բելոսը հաճախ է հայտնվում BBC ալիքում՝ խոսելով մաթեմատիկայի մասին: Այժմ Բելոսը ապրում է Լոնդոնում:

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվական՝  Blue Peter Book մրցանակ
  • 2012 թվական՝ «Գալիլեո» գիտական գրքերի հատուկ մրցանակ
  • 2012 թվական՝ Peano մրցանակ
  • 2011 թվական՝  Royal Society Winton գիտական գրքերի մրցանակ
  • 2010 թվական՝ Amazon.com- ի կողմից 2010 թվականի լավագույն գիտական գիրք անվանակարգի հաղթող
  • 2010 թվական՝ «Տիեզերք» բրիտանական գրքերի մրցանակ
  • 2010 թվական՝ Բրիտանական գրքերի մրցանակ

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆուտբոլ: Բրազիլական ապրելակերպ» (2002 թվական)
  • «Պելե» կենսագրություն (2006 թվական) 
  • «Ալեքսի արկածները թվերի աշխարհում» (2010 թվական)
  • «Բրազիլիան ներսից և դրսից» (2003 թվական)
  • «Ալեքսը ապակու միջից» (2014 թվական)
  • «Ֆուտբոլի դպրոց» (2016 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. Bellos Alex (2014)։ The Grapes of Math: How Life Reflects Numbers and Numbers Reflect Life։ էջ 324 
  3. «Biography from Alex Bellos's official website»։ Վերցված է 10 April 2012 
  4. «Alex Bellos Guardian profile»։ The Guardian (London)։ 18 October 2007։ Վերցված է 10 April 2012 
  5. «Guardian review of 'Futebol: The Brazilian Way of Life'»։ London: Bloomsbury Publishing։ 7 October 2002։ Վերցված է 10 April 2012 
  6. «Alex Bellos's agency profile – Janklow & Nesbit (UK) Ltd»։ Վերցված է 11 April 2012 
  7. «Alex Bellos official website – 'Pele'»։ Վերցված է 10 April 2012 
  8. «Samuel Johnson Award shortlist 2010»։ Արխիվացված օրիգինալից-ից 23 February 2012-ին 
  9. «Galileo prize winner – website» 
  10. «Alex Bellos at the Premio Galileo 2012 Awards Ceremony» 
  11. «PadovaCultura article on Alex Bellos» 
  12. «Premio Peano shortlist 2011»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-18-ին 
  13. «Here's Looking at Euclid»։ Simon & Schuster (US)։ Վերցված է 11 April 2012 
  14. «The Daily Telegraph - Alex Through the Looking Glass review» 
  15. «BBC Brazil Inside Out»։ Վերցված է 15 June 2014 
  16. «'Et Dieu Crea le Foot', National Geographic Channel»։ Վերցված է 11 April 2012 
  17. Alex Bellos (27 February 2008)։ «The road to development – Part 1»։ People & Power։ Al Jazeera։ Վերցված է 15 June 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]