Ալեքսինա Գրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսինա Գրեմ
Հասակը182 սմ
Ծնվել էմարտի 3, 1990(29 տարեկան)
ԾննդավայրՎորկսոփ, Նոթինգեմշիր, Անգլիա
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն
ՄասնագիտությունՄոդել
IMDbID https://www.imdb.com/name/nm8877302/

Ալեքսինա Գրեմ (մարտի 3, 1990(1990-03-03)[1], Ուորքսոփ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել։ 2019 թվականին դարձել է Victoria's Secret-ի հրեշտակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմը ծնվել է Վորքսոփում (Նոթինգհեմշիր, Անգլիա)։ 12 տարի սովորել է բալետ։ Ալեքսինան իր կարմիր մազերի պատճառով դպրոցում հաճախ ենթարկվել է բուլիինգի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսինան սկսել է իր մոդելային կարիերան 2008 թվականին, երբ 2008 Ford modeling մրցությում դարձավ հաղթողներից մեկը և պայմանագիր կնքեց Maybelline կոսմետիկայի բրենդի հետ։ Նա հայտնվել է մի շարք հեղինակավոր ամսագրերի շապիկներին, որոնցից են I.D. (magazine), Glamour U.S., Teen Vogue, L'Officiel Սինգապուր, Harper's Bazaar Սերբիա, Մերի Քլեր Ռուսաստան, In Style, WWD, Vogue Italia, Vogue Arabia, Բարբերի, Balmain, L’Oréal և Victoria's Secret: Գրահամը մասնակցել է այնպիսի հռչակավոր բրենդների ցուցադրություններին, ինչպիսիք են Balmain, Giorgio Armani, Brandon Maxwell, Arcadia Group և Ժան Պոլ Գոտյե։ Նա մասնակցել է Victoria's Secret2017 և 2018 թվականների նորաձևության շոուներին, իսկ 2019 թվականին դարձել է Victoria's Secret-ի հրեշտակ։

Գործակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://en.wikipedia.org/wiki/Alexina_Graham
  2. https://www.fashionmodeldirectory.com/models/alexina_graham/
  3. https://models.com/models/alexina-graham
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսինա Գրեմ» հոդվածին։
  1. Internet Movie Database — 1990.