Maybelline

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Maybelline
Maybelline-Logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1914
ՎայրՆյու Յորք
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Արդյունաբերությունcosmetic industry?
Մայր ընկերությունL’Oréal
ՍեփականատերL’Oréal
Կայքmaybelline.com
Maybelline Վիքիպահեստում

Maybelline New York («Մայբելլին Նյու Յորք»), կոսմետիկայի բրենդ, այժմ պատկանում է L’Oréal-ին[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Maybelline» ընկերությունը ստեղծվել է 1915 թվականին նյույորքցի դեղագործ Թ. Լ. Ուիլյամսի կողմից: Երկրորդ տասնամյակում Ուիլյամսը նկատեց, թե ինչպես է իր կրտսեր քույրը՝ Մայբելլը կիրառել վազելինի և ածխի փոշու խառնուրդում իր թարթիչները ավելի մուգ դարձնելու համար: Նա վերարտադրեց այդ խառնուրդը իր փոքրիկ լաբորատորիայում և վաճառեց այն «Lash-Brow-Ine» անունով: Չնայած այն հանգամանքին, որ ապրանքը դարձել էր տեղական բրենդ, անգրավիչ անվանումը վախեցրեց նոր գնորդին, որից հետո Ուիլյամսը «Lash-Brow-Ine» վերանվանեց «Մայբելլին» (անգլ.՝ Maybelline, Mabel և vaseline): Մեկ այլ վարկածի համաձայն՝ Ուիլյամսն առաջին սևաներկը ստեղծել է հատուկ Մայբելլի համար և հենց նա էլ օգնել է աղջկան գերել իր փեսացուին: 1917 թվականին ընկերությունը թողարկում է ստվերաներկ, «Ամենօրյա ժամանակակից դիմահարդարում աչքերի համար» (անգլ.՝ the first modern eye cosmetic for everyday use), իսկ 1960 թվականին՝ «Ultra Lash», ջրակայուն սևաներկը ապլիկատոր խոզանակով[2]:

1967 թվականին Թ.Լ. Ուիլյամսը ընկերության գույքը վաճառում է «Plough, Inc.»-ին (այժմ՝ Schering-Plough), որը գտնվում է Մեմֆիսում: Այնուհետև գործարանը տեղափոխվել է Չիկագո, որից հետո Նյու Յորք: 1975 թվականին գործարանը տեղափոխվեց Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաք, որտեղ էլ այն գտնվում է մինչ օրս: 1990 թվականին «Schering-Plough»-ը վաճառում է «Maybelline»-ը նյույորքյան «Wasserstein Perella» ներդրումային ընկերությանը: «Maybelline»-ի գործարանը Մեմֆիսում մնում է մինչև 1996 թվականը, մինչ ընկերությունը հերթական անգամ կտեղափոխվեր Նյու Յորք:


Ընկերության համար մեծ առավելություն էր ընդունել նորաձևության պաշտոնում համակարգող (անգլ.՝ beauty fashion coordinator) հայտնի ամերիկյան հեռուստատեսային աստղ Լինդա Կարտերին, որը հայտնի է դարձել «Հրաշք կին»-ը հեռուստասերիալով, նաև նկարահանվել է «Maybelline»-ի մի քանի հեռուստատեսային ու տպագիր գովազդներում: Այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Քրիստի Տարլինգտոն, Ջոզի Մարան, Ադրիանա Լիման, Միրանդա Քերը, Սառա Միշել Գելարը, Մելինա Քանաքարեդը, Չժան Ցզիին, Ֆաշա Սանդխան և Քրիստեն Դեյվիսը աջակցել են «Maybelline»-ի արտադրանքին: Այժմ ընկերության դեմքերն են Քրիստի Տարլինգտոն, Յուլյա Շտեգները, Ջեսիկա Ուայտը, Էրին Ուոսսոն, Էմիլի Դա Դոնատոն, Ադրիանա Լիման[3]:

1991 թվականին ընկերությունը ընդունեց ժամանակակից կարգախոս՝ «Maybe She’s Born With It. Maybe It’s Maybelline» («Գուցե նա ծնվել է հենց այդպես: Գուցե դա Մայբելլնն է»):

1996 թվականին գործարանը գնել է L'Oréal- ը, վերջինս էլ ամբողջ շուկային ապահովում է կոսմետիկայով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]