Ալեքսանդր Չաուշյան (թավջութակահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Չաուշյան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1977(1977-12-09) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Եհուդի Մենուհին դպրոց
Մասնագիտությունթավջութակահար

Ալեքսանդր Լևոնի Չաուշյան (դեկտեմբերի 9, 1977(1977-12-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թավջութակահար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Չաուշյանը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 9-ին, Երևանում[2]։ Հայրը կոմպոզիտոր Լևոն Չաուշյանն է։

Ալեքսանդրը 1984-1992 թվականներին սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Առաջին միջազգային պարգևը ստացել է 12 տարեկան հասակում՝ Իտալիայի Վերոնա քաղաքում[3]։ 1992-1995 թվականներին ջութակահար Լևոն Չիլինգիրյանի աջակցությամբ սովորել է Լոնդոնի Եհուդի Մենուհինի դպրոցում՝ Մելիսա Ֆելպսի ղեկավարությամբ։ 1995-1999 թվականներին ուսումը շարունակել է Երաժշտության և դրամայի Գիլհոլ դպրոցում։ 1999-2003 թվականներին Մեծ Բրիտանիայի թագավորական երաժշտական ակադեմիայում անցել է վերապատրաստման դասընթացներ[4], 2003-2005 թվականներին վերապատրաստման դասընթացներ է անցել Բեռլինի «Hans Eisler Hochschule» երաժշտական բարձրագույն դպրոցում։

Որպես մենակատար հանդես է եկել Վիեննայի կամերային նվագախմբի, Լոնդոնի «Mozart Players» նվագախմբերի, Անգլիայի, Շվեյցարիայի, Բելգիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, կազմակերպել է սեփական դաշնամուրային եռյակ և 2002 թվականից Ֆրանսիայի Բորդո քաղաքում անցկացրել է կամերային երաժշտության փառատոն՝ ի պատիվ հունական դիցաբանությունում երաժիշտ Օրփեոսի և խնջույքների աստված Բաքոսի։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան «Նյու Ինգլենդյան մենակատարներ» նվագախմբի մրցանակ-1997 թվական։
  • Պյոտր Չայկովսկու անվան թավջութակահարների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ-2002 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մերոնք. Ալեքսանդր Չաուշյան, Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին
  2. «AV Production - Ալեքսանդր Չաուշյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  3. Չակերտներ. Ալեքսանդր Չաուշյան, Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին
  4. «Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոն» (PDF). www.toms.am. 20․072021.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]