Լևոն Չիլինգիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Չիլինգիրյան
Ծնվել էմայիսի 28, 1948(1948-05-28)[1] (75 տարեկան)
Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Երկիր Միացյալ Թագավորություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, ջութակահար և դիրիժոր
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական քոլեջ
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա

Լևոն Չիլինգիրյան (անգլ.՝ Levon Chilingirian, մայիսի 28, 1948(1948-05-28)[1], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), Միացյալ Թագավորությունում բնակվող հայ ջութակահար, դիրիժոր, «Չիլինգիրյան լարային քառյակի» հիմնադիր, Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր[2], Գիդհոլի երաժշտա-դրամատիկական դպրոցի ջութակի և կամերային երաժշտության պրոֆեսոր։

Անվանի երաժիշտ Լևոն Չիլինկիրյանի թոռն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Չիլինգիրյանը ծնվել է 1948 թվականին Նիկոսիայում։ Ջութակ նվագել սովորել է 5 տարեկան հասակից իր ազգական Վահան Բեդելյանից։ 12 տարեկանում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, սովորել Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում։ Դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում, ստացել պրոֆեսորի կոչում։ 1971 թվականին հիմնադրել է «Չիլինգիրյան» լարային քառյակը, որի կազմում համագործակցել է մի շարք հանրահայտ կոմպոզիտորների (Ջոն Տավեներ, Մայքլ Բերքլի) և երաժիշտների հետ, կազմակերպել ջութակահարների բարձրագույն դասընթացներ։ «Չիլինգիրյան» լարային քառյակը կազմակերպում է ամենամյա ամառային դպրոց Ուստթ Դին քոլեջում[3][4]։

«Անգլիական համերգի» (The English Concert) առաջին անդամներից է, նվագել է նրանց 1973 թվականի Լոնդոնյան առաջին համերգին[5]։

Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել մի շարք երաժշտական փառատոների։ Որպես մենակատար ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում` լավագույն նվագախմբերի հետ և քառյակի կազմում։ Երկացանկում ունեցել է արևմտաեվրոպական կոմպոզիտորների, նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ալան Հովհաննեսի, Ս. Ասլամազյանի և այլոց երկերից։ 1996 թվականից ղեկավարում է նաև շվեդական «Կամարատա Ռոման» լարային նվագախումբը։

Երևանյան համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից համերգներով պարբերաբար հանդես է եկել Հայաստանում։ 2000 թվականին Երևանում կազմակերպել է երիտասարդ ջութակահարների հանրապետական 1-ին մրցույթը[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BBC Beethoven and the Munich Duo, առաջին մրցանակ, 1969, 1971[7]
  • Բրիտանական կայսրության շքանշան՝ երաժշտության բնագավառում ունեցած վաստակի համար, 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Staff - Levon Chilingirian - Royal Academy of Music». www.ram.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  3. «Levon Chilingirian - Royal Northern College of Music». RNCM (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  4. «Bios | Chilingirian String Quartet». Chilingirian String Quartet (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  5. Behind the Masque: Trevor Pinnock. BBC Radio 3.
  6. Baghdasaryan, Aram. «AV Production - Լևոն Չիլինգիրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  7. «Levon Chilingirian». Guildhall School of Music and Drama. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]