Լևոն Չաուշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Չաուշյան
Ի ծնե անուն Լևոն Ալեքսանդրի Չաուշյան
Ծնվել է մայիսի 10, 1946({{padleft:1946|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}}) (72 տարեկան)
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն կոմպոզիտոր
Շրջանավարտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Լևոն Ալեքսանդրի Չաուշյան (մայիսի 10, 1946, Երևան), հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[1]:

Թավջութակահար, մանկավարժ Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը[2]:

1973 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Պրոֆեսոր 2003 թվականից։

1979-1985 թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղար, 1985-1991 թթ.՝ փոխնախագահ, 1995 թվականից՝ Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան (1984, հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ՝ 1985), սիմֆոնիկ երկու պոեմ (1969, 1971), դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի (1964-1973), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1971), ֆլեյտայի և կամերային նվագախմբի (1979) համար կոնցերտներ, 4 կվարտետ (1980, 1983 («Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակ՝ 1983, Փարիզ), 1988, 1994), գործիքային սոնատներ, ռոմանսներ (Ավետիք Իսահակյանի խոսքերով), վոկալ շարքեր, խմբերգեր[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Լևոն Չաուշյան
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007