Ալեքսանդր Զայցև (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Զայցև
ռուս.՝ Александр Зайцев
Ծնվել էհունիսի 3 (16), 1903
ԾննդավայրԲլագովեշչենսկ, Q4377632?, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 12, 1982(1982-05-12) (78 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներViktor Antonovich Apanovich?, Valentin Danilovitsj Bernadskiy?, Q113371062? և Q115945741?
Պարգևներ
Լենինի շքանշան
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Զայցև (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Դմիտրիևիչ Զայցև (ռուս.՝ Александр Дмитриевич Зайцев, 3 (16) հունիսի, 1903, Բլագովեշչենսկ-նա-Ամուրե, Ամուրի մարզ, Ռուսական կայսրություն12 մայիսի, 1982, Լենինգրադ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, մանկավարժ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Զայցևը ծնվել է 1902 թվականի հունիսի 3-ին (նոր տոմարով՝ հունիսի 16)։ 1920-1924 թվականներին սովորել է Բագովեշչենսկի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում։ 1924 թվականին մեկնել է Լենինգրադ և ընդունվել Գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտ, որտեղ սովորել է Օսիպ Բրազի ու Վասիլի Սավինսկու մոտ։ 1928 թվականին Ալեքսանդր Զայցևն ավարտել է ինստիտուտը. նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Մայիսի 1-ի տոնը Լենինգրադում» (ռուս.՝ «Праздник 1 Мая в Ленинграде») նկարը, իսկ ղեկավարը՝ Արկադի Ռիլովը[2]։ Այլ տվյալներով՝ Ալեքսանդր Զայցևն ուսումն ավարտել է 1930 թվականին՝ ստանալով «ժամանակավոր փաստաթուղթ ինստիտուտն ավարտելու մասին»[3]։

1928-1932 թվականներին Ալեքսանդր Զայցևը եղել է «Նկարիչների շրջան» (ռուս.՝ «Круг художников») միության անդամ ու ցուցահանդեսների մասնակից։ 1932 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Ցուցահանդեսների մասնակցել է 1928 թվականից։ Ստեղծել է թեմատիկ նկարներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Նրա նկարներից են՝ «Քարտաշներ» (1929), «Մայրություն» (1930), «Բալթիական գործարանի Լիտեյնիի ցեխ» (1933), «Ձկնորսներն Օնեգայի լճում» (1935), «Ջրվեժ Կիվաչ» (1938), «Նևայի ափին»[4] (1947), «Հյուսիսում» (1950), «Գարուն»[5] (1955), «Գարուն։ Սամարղանդ», «Հյուսիսում»[5] (երկուսն էլ 1956), «Բանվորական գյուղ Տերիբերկա»[6] (1957), «Գիշեր Նևայի ափին» (1963), «Հյուսիսում։ Ձկնորսուհի Դ. Բուսարովայի դիմանկարը»[7] (1964), «Ծովի աշխատավորներ» (ռուս.՝ «Труженики моря»)[4] (1967), «Գարուն»[4] (1969), «Լենինն ու Գորկին Գորկիում» (1970), «Մթնշաղ», «Ձկնորսական կոլտնտեսությունում Հյուսիսում»[8] (1975) և այլն։

1930-1982 թվականներին Ալեքսանդր Զայցևը դասավանդել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում. եղել է պրոֆեսոր (1948 թվականից), արվեստագիտության թեկնածու (1943), ԽՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), գեղանկարչության անհատական արվեստանոցի ղեկավար (1963-1982)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1971)։

Ալեքսանդր Զայցևի շիրիմը

Ալեքսանդր Զայցևը մահացել է 1982 թվականի մայիսի 12-ին Լենինգրադում։

Նկարչի աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանում, այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ուկրաինայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու այլ երկրներում։ Հայտնի են Ալեքսանդր Զայցևի դիմանկարները՝ ստեղծված լենինգրադցի նկարիչների, այդ թվում նաև Ա. Պարխոմենկոյի[9] (1971) ու Մ. Դևյատովի[10] (1969) կողմից։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.43.
  2. Художники народов СССР. Биобиблиографический словарь. — М: Искусство, 1983. — с.186.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.35.
  4. 4,0 4,1 4,2 Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.19.
  5. 5,0 5,1 Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
  6. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.14.
  7. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.21.
  8. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.15.
  9. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.26.
  10. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.14.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников. 1947 год. Живопись. Скульптура. Графика. Театрально-декорационная живопись. Каталог. Л., ЛССХ, 1948.
  • Бойков В. Изобразительное искусство Ленинграда. Заметки о выставке ленинградских художников. // Ленинградская правда, 1947, 29 ноября.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — с.11.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л։ Ленинградский художник, 1958. — с.14.
  • Ленинград. Зональная выставка. — Л։ Художник РСФСР, 1965. — с.21.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1980. — с.15.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л։ Художник РСФСР, 1976. — с.19.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М։ Советский художник, 1979. — с.389.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1980. — с.43.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. — М։ Искусство, 1983. — с.186-187.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London։ Izomar Limited, 1998.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.13, 15, 19, 357—360, 362, 364—366, 368, 371—373, 382, 384, 387, 398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.35.
  • Государственный Русский музей. Живопись первой половины ХХ века (К) / Альманах. Вып.226. СПб., Palace Edition, 2008. С.110-111.
  • Ушакова, В. А. Зайцев Александр Дмитриевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб։ Петрополис, 2014. С.389-390.