Իգոր Ռազդրոգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Ռազդրոգին
ռուս.՝ Игорь Раздрогин
Ծնվել էդեկտեմբերի 7, 1923(1923-12-07) (95 տարեկան)
ԾննդավայրՊետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, գեղանկար և բնանկար
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Medal of Nakhimov? «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և Փառքի երրորդ աստիճանի շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Իգոր Ալեքսանդրովիչ Ռազդրոգին (ռուս.՝ Игорь Александрович Раздрогин, դեկտեմբերի 7, 1923(1923-12-07), Պետրոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, գրաֆիկ և մանկավարժ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ռազդրոգինը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 7-ին Պետրոգրադում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է Կարմիր բանակ։ Կռվել է Լենինգրադի ռազմաճակատում, ծառայել է ծովային բրիգադի զորամասերում Սինյավինոյի մոտ, մասնակցել է Լենինգրադի շրջափակման ճեղքմանը, Մերձբալթիկայի ազատագրմանը, երեք անգամ վիրավորվել։ Իգոր Ռազդրոգինը պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանով, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, «Լենինգրադի ազատագրման համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալներով, Նախիմովի մեդալով[2]։

Զորացրվելուց հետո՝ 1946 թվականին, ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որտեղ սովորել է Բորիս Ֆոգելի, Սեմյոն Աբուգովի, Հենրիխ Պավլովսկու, Միխայիլ Պլատունովի, Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1952 թվականին Իգոր Ռազդրոգինն ավարտել է ինստիտուտը (Բորիս Իոգանսոնի արվեստանոց)՝ ստանալով գեղանկարչի որակավորում։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Վ. Ի. Լենինի մեկնումը Շուշենսկոե գյուղից» (ռուս.՝ «Отъезд В. И. Ленина из села Шушенского») պատմահեղափոխական նկարը[3]:

Իգոր Ռազդրոգինը ցուցահանդեսների մասնակցել է 1952 թվականից: Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային նկարներ, էտյուդներ բնօրինակից: 1953 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ: Արվեստագիտության թեկնածու է, Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ: Նրա աշխատանքներից են «Գյուղական ուսուցչուհի» (1957), «Լուղարկորդ» (ռուս.՝ «Сплавщик», 1960)[4], «Շրջանային կենտրոնում»[5] (1961), «Սիբիրի դոմնաներ», «Նավաստու սենյակ», «Ագրոնոմ Ե. Բելոուսովի դիմանկարը»[6] (բոլորն էլ 1964), «Գրքի շուկա»[7] (1975), «Էվենկ կինը երեխայի հետ» (ռուս.՝ «Эвенка с ребёнком»)[8] (1977), «Շաբաթօրյակ: Հաղթանակի այգու ծառատնկումը» (ռուս.՝ «Субботник. Посадка парка Победы»)[9] (1980), «Մուլեն Ռուժ» (1985), «Եղջերվաբույծի դիմանկարը» (2008), «Դարբինը» (2009)[10] նկարները և այլն։

Իգոր Ռազդրոգինի աշխատանքները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Կորեայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում[11]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.108.
  2. Мы помним… Художники, искусствоведы – участники Великой Отечественной войны. – М: Союз художников России, 2000. – с.231-232.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.68.
  4. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. - Л: Художник РСФСР, 1976. - с.27.
  5. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1964. - с.33.
  6. Ленинград. Зональная выставка. - Л: Художник РСФСР, 1965. - с.44.
  7. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1980. - с.22.
  8. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. - Л: Художник РСФСР, 1982. - с.20.
  9. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.21.
  10. Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается... Альбом-каталог. - Санкт-Петербург, 2010. - с.77-78.
  11. Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается... Альбом-каталог. - Санкт-Петербург, 2010. - с.76.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К новым творческим успехам. С собрания ленинградских художников // Вечерний Ленинград, 1960, 14 мая.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. - Л։ Художник РСФСР, 1964. - с.33.
  • Ленинград. Зональная выставка. - Л։ Художник РСФСР, 1965. - с.44.
  • Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. 1965, № 3. С.27-36.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. - Л։ Художник РСФСР, 1980. - с.22.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. - Л։ Художник РСФСР, 1976. - с.27.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. - Л։ Художник РСФСР, 1982. - с.20.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М։ Советский художник, 1979. — с.254.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. - Л։ Художник РСФСР, 1983. - с.21.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.108.
  • Связь времён. 1932 - 1997. Художники - члены Санкт - Петербургского Союза художников России. Каталог выставки. - Санкт - Петербург։ ЦВЗ "Манеж", 1997. - с.284.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London։ Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы – участники Великой Отечественной войны. – М։ Союз художников России, 2000. – с.231-232.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с.389, 391, 392, 393, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.68.
  • Участникам Второй мировой и Великой Отечественной войны посвящается... Альбом-каталог. — Санкт-Петербург, 2010. — с.76-79.
  • И. Раздрогин. Живопись. Акварель. Рисунок. — СПб. ։ Институт имени И. Е. Репина, 2013. 68 с.