Վալենտինա Մոնախովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Մոնախովա
ռուս.՝ Валентина Монахова
Ծնվել էօգոստոսի 23, 1932(1932-08-23)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2017
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Լենինգրադի գեղարվեստի միջնակարգ դպրոց
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր և նատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Valentina Monakhova Վիքիպահեստում

Վալենտինա Վասիլևնա Մոնախովա (ռուս.՝ Валентина Васильевна Монахова, օգոստոսի 23, 1932(1932-08-23), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2017), ռուս նկարչուհի, գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Մոնախովան ծնվել է 1932 թվականի օգոստոսի 23-ին Լենինգրադում։

1952 թվականին Վալենտինա Մոնախովան ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Լեոնիդ Խուդյակովի, Վասիլի Սոկոլովի, Վալերի Պիմենովի, Ալեքսանդր Զայցևի մոտ։

1958 թվականին Վալենտինա Մոնախովան ավարտել է ինստիտուտը (Բորիս Իոգանսոնի արվեստանոց) Յուրի Խուխրովի, Ալեքսանդր Ստոլբովի, Վյաչեսլավ Օվչիննիկովի, Յարոսլավ Սերովի, Կիրիլ Գուշչինի ու այլ երիտասարդ նկարիչների հետ միասին։ Վալենտինա Մոնախովայի դիպլոմային աշխատանքն է եղել «Ուզբեկական ընտանիք» (ռուս.՝ «Узбекская семья») ժանրային նկարը, որ ստեղծվել է դեպի Միջին Ասիա կատարած ուղևորությունների նյութերի հիման վրա[2]։

Վալենտինա Մոնախովան ցուցահանդեսների մասնակցել սկսել է 1959 թվականին։ Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ժանրային կոմպոզիցիաներ։ Աշխատել է ջրաներկով, յուղաներկերով ու տեմպերային գեղանկարչության տեխնիկայով։ 1985 թվականին Լենինգրադում անցկացվել է Վալենտինա Մոնախովայի անհատական ցուցահանդեսը։ 1960-ական թվականներին Վալենտինա Մոնախովան ստեղծել է մի շարք դիմանկարներ՝ նվիրված չմշկորդների, մարմնամարզիկների, թեթևատլետների[3]։

1950-ական թվականների վերջից Վալենտինա Մոնախովան ստեղծագործական գործունեությանը զուգահեռ սկսել է զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է Դուշանբեի գեղարվեստի հանրապետական ուսումնարանում (1958-1960), Լենինգրադի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (1961-1978) և Գեղարվեստի միջնակարգ դպրոցում (ներկայում՝ Բորիս Իոգանսոնի անվան գեղարվեստի լիցեյ) (1978-2007)։

1961 թվականին Վալենտինա Մոնախովան դարձել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ։

Վալենտինա Մոնախովայի աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Տաջիկստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С. 80.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.80. ISBN 978-5-903677-01-6.
  3. В. Монахова (В. Васильева) работает над картиной, посвящённой советским конькобежцам // Вечерний Ленинград, 1964, 3 марта.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всесоюзная художественная выставка «40 лет ВЛКСМ». Каталог. — М։ Министерство культуры СССР, 1958.
  • Шестая Всесоюзная выставка дипломных работ студентов художественных вузов СССР выпуска 1957 и 1958 годов. Каталог. — М։ Министерство культуры СССР, 1958.
  • В. Монахова (В. Васильева) работает над картиной, посвящённой советским конькобежцам // Вечерний Ленинград, 1964, 3 марта.
  • Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1974. — С. 9.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М։ Советский художник, 1979. — С. 80. — 656 с.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М։ Советский художник, 1981. — С. 528, 531. — 964 с.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — С. 87. — 160 с.
  • Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С. 4.
  • Saint-Petersbourg — Pont-Audemer. Dessins, Gravures, Sculptures et Tableaux du XX siecle du fonds de L' Union des Artistes de Saint-Petersbourg. — Pont-Audemer։ 1994. — Р. 75.
  • Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — С. 4.
  • Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С.3—4.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — С. 27, 182, 224, 242, 365, 398, 404, 405, 418, 422. — 450 c. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — С.80. ISBN 978-5-903677-01-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]