Լեոնիդ Կաբաչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Կաբաչեկ
Ծնվել էդեկտեմբերի 31, 1924(1924-12-31)
ԾննդավայրՄակեևկա, Q57541071?, Stalinska Okruha, Donetsk Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 4, 2002(2002-02-04) (77 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանSaint Petersburg crematorium
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Լեոնիդ Կաբաչեկ (ռուս.՝ Леонид Васильевич Кабачек, դեկտեմբերի 31, 1924(1924-12-31), Մակեևկա, Q57541071?, Stalinska Okruha, Donetsk Governorate, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 4, 2002(2002-02-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Ալեքսանդր Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Կաբաչեկը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 31-ին, Մակեևկայում, Ուկրաինա։ Մի տարի հետո ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ։ 1939-1941 թվականներին սովորել է Լենինգրադի առաջին մանկական գեղարվեստական դպրոցում։ 1941 թվականին ընդունվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի միջնակարգ դպրոց։

1942 թվականի փետրվարին դպրոցի սովորողների հետ շրջափակված Լենինգրադից տարահանվել է Սամարղանդ։ 1942 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցել է Լենինգրադի և Ուկրաինայի երկրորդ ռազմաճակատների մարտերին։ Պատերազմելով հասել է մինչև Վարշավա։ Պարգևատրվել է երկրորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշանով և «Գերմանիայի դեմ հաղթանակի համար»[2] մեդալով։

Զորացրումից հետո վերադարձել է Լենինգրադ և շարունակել է պարապունքները Գեղարվեստի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1947 թվականին։ Նույն տարում ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, սովորել է Լեոնիդ Օվսյաննիկովի, Բորիս Ֆոգելի և Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1953 թվականին ավարտել է ինստիտուտը` Բորիս Իոգանսոնի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ենիսեյի վրա»[3] նկարը։

1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ և բնանկարներ։ 1955 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1956 թվականին առաջին մեծ ստեղծագործական ուղևորությունն է կատարել Կենտրոնական Ռուսաստանով, Չուվաշիայով, Թաթարստանով, Ուդմուրտիայով, Մորդովիայով, Կուստանայան տափաստաններով և Օրենբուրժյեով։ Հաջորդիվ ուղևորություններ է կատարել դեպի Վոլգա, Չուվաշիա, Ստավրոպոլ և Միջին Ասիա։

1968 թվականին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ պատվավոր կոչումը։ 1970 թվականից ղեկավարել է Լենինգրադի Ալեքսանդր Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության ամբիոնը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Տոնից» (1957 թվական), ««Գվարդեեց» կոլտնտեսության բրիգադիր Ա. Պերեպյոլկինի դիմանկարը»[4], «Տրակտորավարները», «Ակումբի մոտ» (բոլորը` 1959 թվական), «Տոն Վորոնովում» (1960 թվական, Նինա Վեսելովայի համահեղինակությամբ), «Ճանապարհին»[5], «Հաջորդ օրվա մասին»[6] (երկուսն էլ` 1961 թվական), «Գնացքները տանուն եմ տղաներին» (1965 թվական), «Հիշողությունը» (1967 թվական), «Շրջափակում» եռանկարը (1972-1975 թվական)[7] և այլ նկարներ։

Մահացել է 2002 թվականի փետրվարի 4-ին, Սանկտ Պետերբուրգում` 78 տարեկան հասակում։

Լեոնիդ Կաբաչեկի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում, Չուվաշիայի պետական գեղարվեստական թանգարանում, Ռուսաստանի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.52.
  2. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — с.123.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.70.
  4. Художник. 1962, № 4. С.10.
  5. Немировская М. Леонид Кабачек // Художник. 1962, № 10. С.22.
  6. Художник. 1962, № 10. С.24.
  7. Память народа

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.16.
  • Никифоровская И. Итоги большой творческой работы // Вечерний Ленинград. 1957, 10 октября.
  • Шмаринов Д. Новый этап - новые задачи // Художник. 1960, № 8. С.2.
  • Архангельский В. О детях и для детей // Художник. 1960, № 8. С.19.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.19.
  • Леонтьева Г. В пути // Художник. 1961, № 7. С.9-17.
  • Вишняков Б. С позиций жизненной правды // Художник. 1962, № 2. С.1-8.
  • Немировская М. Леонид Кабачек // Художник. 1962, № 10. С.19-22.
  • Герман М. Первые впечатления. Заметки о живописи и графике на осенней выставке. // Вечерний Ленинград, 1961, 23 сентября.
  • Леонтьева Г. К. Леонид Кабачек. — Л: Художник РСФСР, 1963.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.23.
  • Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград» // Советская культура, 1964, 26 декабря.
  • Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. 1965, № 3. С.27-36.
  • Герценберг В. Человек и земля. Обсуждаем выставку «Советская Россия» // Советская культура, 1965, 6 апреля.
  • Никифоровская И. У художников весна // Ленинградская правда, 1965, 19 июня.
  • Аникушин М. О времени и о себе // Вечерний Ленинград, 1967, 17 октября.
  • Дмитренко А. О времени, о человеке... // Смена, 1967, 11 ноября.
  • Богданов А. О нашем современнике // Вечерний Ленинград, 1971, 5 апреля.
  • Богданов А. Славя страну труда // Вечерний Ленинград, 1972, 10 октября.
  • Леонид Васильевич Кабачек. Каталог выставки произведений. Автор вступ. статьи Б. Шаманов. Л., Художник РСФСР, 1975.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.16.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.19.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.14.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.440.
  • Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.52.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Русская деревня. Выставка произведений петербургских художников. Живопись. Графика. — СПб., Мемориальный музей Н. А. Некрасова, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — с.123.
  • Время перемен. Искусство 1960—1985 в Советском Союзе. — Санкт-Петербург: Государственный Русский музей, 2006. — с.116.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.21, 393, 395, 397, 399, 401, 407, 443. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.70.
  • Parygin, A. Leonid Kabaček // Allgemeines Künstlerlexikon (AKL). Berlin: Walter de Gruyter. — Band 79 — 2013.
  • Дмитренко, А. Ф. Кабачек Леонид Васильевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.450-452.