Տատյանա Գորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատյանա Գորբ
Ծնվել էմայիսի 27, 1935(1935-05-27)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2013
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
Tatiana Gorb Վիքիպահեստում

Տատյանա Վլադիմիրովնա Գորբ (մայիսի 27, 1935(1935-05-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, գծանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Գորբը ծնվել է 1935 թվականի ապրիլի 27-ին, Լենինգրադում, հայտնի նկարիչ և մանկավարժ Վլադիմիր Գորբի ընտանիքում: 1954 թվականին ընդունվել է Ի. Է. Ռեպինի անվան Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գծանկարչության ֆակուլտետ: Սովորել է հոր` Վլադիմիր Գորբի, Ալեքսանդր Տրոշիչևի, Ալեքսանդր Զայցևի, Լեոնիդ Օվսյաննիկովի մոտ: 1961 թվականին ավարտել է ինստիտուտը և պրոֆեսոր Միխայիլ Տարանովի արվեստանոցը ու ստացել գծանկարչի որակավորում: Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի ձևավորմանը և նկարազարդումներին[2]: 1965 թվականից մասնակցել է ցուցահանդեսների: Նկարել է դիմանկարներ, քաղաքային և լանդշաֆտային բնապատկերներ, նատյուրմորտներ, կենցաղային, ժանրային կոմպոզիցիաներ: Աշխատել է յուղաներկային, ջրաներկային գեղանկարչության և փորագրանկարչության տեխնիկայի ոլորտում:

1970 թվականին ընդունվել է Լենինգրադի Նկարիչների միության անդամ: Տատյանա Գորբի անհատական ոճը զարգացավ իր հոր՝ հայտնի դիմանկարիչ և մանկավարժ Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Գորբի անհատականության և ստեղծագործական ազդեցության շնորհիվ: Նրա ստեղծագործությունների գեղանկարչական ոճը առանձնանում է զուսպ կոլորիտով, գուներանգային հարաբերությունների մշակման և լուսաստվերային մոդուլյացիաների նկատմամբ հետաքրքրության դրսևորմամբ: Նա օգտագործում էր նկարելու տարբեր մեթոդներ՝ թափանցաներկի նուրբ շերտերից մինչև առանձին ցայտուն, թանձր ներկերի վրձնախազվածքներ:

1985 թվականից Տատյանա Գորբը դասավանդել է Գեղարվեստի միջնակարգ դպրոցում (այժմ՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Բորիս Իոգանսոնի անվան Գեղարվեստական լիցեյ):

Տատյանա Վլադիմիրովնա Գորբի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с. 266.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — Стр. 390.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с. 101. — 252 с.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.30.
  • Каталог Осенней выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.23.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.42.
  • По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.48.
  • Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.14.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л: Художник РСФСР, 1973. — с.8.
  • Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1973. — с.14.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.40.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.266.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.31.
  • Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — с.3.
  • Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — с.3.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.286.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.4, 207, 360, 397, 398, 405—407. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.390.