Սերգեյ Լաստոչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Լաստոչկին
Ծնվել էսեպտեմբերի 4, 1927(1927-09-04)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 20, 1992(1992-04-20) (64 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և բնանկար
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Սերգեյ Պավլովիչ Լաստոչկին (ռուս.՝ Сергей Павлович Ласточкин, սեպտեմբերի 4, 1927(1927-09-04), Մոսկվա, ԽՍՀՄ - ապրիլի 20, 1992(1992-04-20), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Լաստոչկինը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 4-ին Մոսկվայում։ Նրա մայրը՝ Ելիզավետա Պավլովնա Լաստոչկինա-Լենցին (1892-1948), եղել է երգչուհի և մանկավարժ, հայր՝ Պավել Նիկոլաևիչ Լաստոչկինը (1887-1955), բժիշկ, հետագայում պրոֆեսոր և Լենինգրադի մանկավարժակա ինստիտուտի հիգիենայի ամբիոնի հիմնադիր։ Ծնողները վաղ տարիքից ուշադրություն են դարձրել որդու նկարչական ունակությանը և խրախուսել կերպարվեստով զբաղվելը։ Լաստոչկինը հաջողությամբ անցել է ներածական փորձարկումները և ընդունվել Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիային կից միջնակարգ գեղարվեստական դպրոց, որտեղ սովորել է մինչև պատերազմը։ 1942 թվականի գարնանը ծնողների հետ պաշարված Լենինգրադից տարհանվել է Հյուսիսային Կովկաս՝ Եսենտուկի։ 1942 թվականի ամռանը հայտնվել է օկուպացիայի մեջ։ 1945 թվականին վերադարձել է Լենինգրադ և շարունակել ուսումը։

1946 թվականին միջնակարգ գեղարվեստական դպրոց ավարտելուց հետո առանց քննությունների ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Սովորել է Բորիս Ֆոգելի, Սեմյոն Աբուգովի, Հենրիխ Պավլովսկու, Միխայիլ Պլատունովի, Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1948 թվականին ամուսնացել է համակուրսեցու՝ Վալերիա Լարինայի հետ։ 1960 թվականից ամուսնացել է Ս.Ա. Լաստոչկինայի (Արբատովա, 1936-1995) հետ։ 1952 թվականին ավարտել է ինստիտուտը, պրոֆեսոր Բորիս Իոգանսոնի արվեստանոցում՝ ստանալով գեղանկարչության նկարչի որակավորում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «На новостройки коммунизма» նկարը[2]։

Ցուցահանդեսներին մասնակցել է 1952 թվականից՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է ժանրային և թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ, զբաղվել է հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությամբ։ 1952 թվականին ընդունվել Է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ Դասավանդել է Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Նրա նկարներից են՝ «Смена. Котлован Куйбышевской ГЭС»[3] (1954), «Ուրալում։ Եռանկար»[4] (1961), «Աշխատանքային առավոտ», «Վոլգո-Բալտը կառուցվում է։ Թամարա Բատուլինան՝ 6-րդ շլյուզի կոմերիտուհին», «Արևածագ»[5] (բոլորը 1964), «Մայիս»[6] (1965), «Ոսկե կեչիներ» (1966), «Առավոտ։ Հին Լադոգա»[7] (1967), «Գարնանային մթնշաղ։ Կեչիներ»[8], «Օրվան ընդառաջ»[7] (երկուսն էլ 1968), «Վոլգո-Բալտի կառուցման 6-րդ շլյուզի գլխավոր ինժեները»[9] (1971), «Կարմիր մայիս» ապակու գործարանիբանվորուհի Վ․ Ա. Մարկելովա»[10] (1975)։ Իր աշխատանքների համար 1970-ակա թվականներին արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարչի կոչման։

Մահացել է 1992 թվականի ապրիլի 20-ին Սանկտ Պետերբուրգում։ Թաղված է Բոգոսլովսկոե գերեզմանատանը՝ ծնողների կողքին։

Սերգեյ Լաստոչկինի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական թանգարանում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի և այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.72.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.68.
  3. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.18.
  4. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.24.
  5. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.30.
  6. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.19.
  7. 7,0 7,1 Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.10.
  8. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1969 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.12.
  9. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.14.
  10. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.18.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.18.
  • Коровкевич C. Ярче и глубже показывать новое, передовое. Заметки о весенней выставке работ ленинградских художников. // Вечерний Ленинград, 1954, 12 июня.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.24.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.30.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.19.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.10.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1969 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.12.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.14.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.18.
  • А. Губарев. На полотнах — человек труда. Выставка «Наш современник». / Ленинградский рабочий, 1975, 11 октября.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.72.
  • Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.298.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., 2007. С.392. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.68.