Վլադիմիր Պրոշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Պրոշկին
Ծնվել էնոյեմբերի 20, 1941(1941-11-20) (77 տարեկան) կամ հուլիսի 11, 1931(1931-07-11) (88 տարեկան)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, ԽՍՀՄ կամ Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունֆուտբոլիստ և նկարիչ
Ժանրբնանկար
ՊարգևներՌԴ վաստակավոր նկարիչ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Վլադիմիր Վիկտորովիչ Պրոշկին (ռուս.՝ Владимир Викторович Прошкин, նոյեմբերի 20, 1941(1941-11-20) կամ հուլիսի 11, 1931(1931-07-11), Նիժնի Նովգորոդ, ԽՍՀՄ և Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղանկարիչ, գծանկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2011)[1], Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ԽՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պրոշկինը ծնվել է 1931 թվականի հուլիսի 11-ին Լենինգրադում, նկարիչների ընտանիքում։ Նրա ծնողները՝ Վիկտորյա Բելակովսկայան (1901-1965) ու Վիկտոր Պրոշկինը (1906-1983), եղել են հայտնի նկարիչներ, Գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտի (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտ) շրջանավարտներ։

Վլադիմիր Պրոշկինը սովորել է Լենինգրադի Գեղարվեստի միջնակարգ դպրոցում (1944-1945), Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում (1951-1957)։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Վասիլի Սոկոլովի, Լեոնիդ Խուդյակովի մոտ։ 1957 թվականին վարտել է ինստիտուտը Բորիս Իոգանսոնի արվեստանոցում և ստացել գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքները եղել են «Ծովախորշ Բարենցի ծովում» (ռուս.՝ «Бухта в Баренцевом море») և «Անտառային հողակտորում» (ռուս.՝ «На лесном участке») նկարները[3]։

Վլադիմիր Պրոշկինը մասնակցել է ցուցահանդեսների 1957 թվականից՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիչների աշխատանքների կողքին։ Ստեղծել է բնանկարներ, ժանրային նկարներ, նատյուրմորտներ։ Աշխատել է յուղաներկերով, ջրաներկով, զբաղվել է գրքերի նկարազարդմամբ, արդյունաբերական գրաֆիկայով ու ձևավորման արվեստով։ 1958 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության, իսկ 1997 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի ջրանկարիչների միության անդամ։

Վլադիմիր Պրոշկինի աշխատանքներից են «Лёд идёт», «Վարդեր: Նատյուրմորտ»[4] (երկուսն էլ 1957), «Կոլայի ծոց», «Գարնանային հեղեղում» (ռուս.՝ «Весенний разлив»)[5] (երկուսն էլ 1958), «Գազատարի ուղեգծին» (ռուս.՝ «На трассе газопровода»), «Մայիսյան օր»[6] (երկուսն էլ 1959), «Բակ Ղրիմում» (ռուս.՝ «Крымский дворик»), «Ծովածոցում»[7] (երկուսն էլ 1960), «Ռոժդեստվենո: Բնանկար»[8] (1961), «Խնձորենիների բներ»[9] (1962), «Գարնանը»[10], «Օրեդեժ գետը»[11] (երկուսն էլ 1964), «Նարգիզներ պատուհանին»[12] (1972), «Ձմեռում», «Պենատներ: Արհեստական լճակ»[13] (երկուսն էլ 1973), «Հյուսիսային գիշեր: Ճանապարհին»[14] (1975), «Աշնանային այգի», «Հերկում» (ռուս.՝ «Пашня»)[15], «Աշնանային օրեր»[16] (բոլորը՝ 1977), «Խոտհնձից առաջ», «Հունիս»[17] (երկուսն էլ 1979), «Աշնանային եղանակ»[18] (1994), «Առավոտը գետի ափին» (1999), «Առուն ձյան մեջ» (2001)[19] և այլ նկարներ։

1980-ական ու 1990-ական թվականների սահմանագծին Վլադիմիր Պրոշկինի աշխատանքները ներկայացվել են Եվրոպայի հանրությանը՝ մասնակցելով մի շարք արասահմանյան ցուցահանդեսների[20][21]։

Վլադիմիր Պրոշկինի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են 1977 (Լենինգրադ, ԽՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն), 1997 (Սանկտ Պետերբուրգ, Ա. Պուշկինի համառուսական թանգարան) 2001 (Սանկտ Պետերբուրգ, «Манеж» կենտրոնական ցուցասրահ), 2004 (Մոսկվա, Ա. Պուշկինի պետական թանգարան)[22] թվականներին։ 2002 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալով[23]։ 2011 թվականին ստացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։ Վլադիմիր Պրոշկինի ստեղծագործությունները պահվում են Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում, այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Լատվիայում, Էստոնիայում, Ֆրանսիայում[24], Իտալիայում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում[22] և այլ երկրներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента РФ от 20.04.2011 N 486 «О награждении государственными наградами Российской Федерации»
  2. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.107.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.79.
  4. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.26.
  5. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.22.
  6. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.33.
  7. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С.15.
  8. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.33.
  9. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С.22.
  10. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.43.
  11. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.25.
  12. Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С.12.
  13. Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.9.
  14. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.22.
  15. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.14.
  16. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С.20.
  17. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.21.
  18. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.296.
  19. Петербургская династия. Виктория Белаковская (1901—1965). Анатолий Прошкин (1907—1986). Виктор Прошкин (1906—1983). Владимир Прошкин (1931). Марианна Прошкина (1939). Живопись. Акварель. Каталог выставки. СПб — Москва, 2004.
  20. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 29 à 41.
  21. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 39 à 43.
  22. 22,0 22,1 Петербургская династия. Виктория Белаковская (1901—1965). Анатолий Прошкин (1907—1986). Виктор Прошкин (1906—1983). Владимир Прошкин (1931). Марианна Прошкина (1939). Живопись. Акварель. Каталог выставки. СПб — Москва, 2004. — С. 40.
  23. Указ Президента РФ от 30.09.2002 N 1098 «О награждении государственными наградами Российской Федерации»
  24. Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 24 Septembre 1991. — p.35.