Գալինա Ռումյանցևա
Գալինա Ռումյանցևա ռուս.՝ Галина Румянцева | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1927[1] |
Ծննդավայր | Սեստրորեցկ |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 2004 (77 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Galina Rumiantseva Վիքիպահեստում |
Գալինա Ալեքսեևնա Ռումյանցևա (ռուս.՝ Гали́на Алексе́евна Румя́нцева, 23 հունիսի, 1927, Սեստրորեցկ, ԽՍՀՄ – 17 սեպտեմբերի, 2004, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն), ռուս նկարչուհի, գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն) անդամ[2]։ Նկարչուհի Կապիտոլինա Ռումյանցևայի կրտսեր քույրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալինա Ռումյանցևան ծնվել է 1927 թվականի հունիսի 23-ին Ռուսաստանի մարզի Լենինգրադի մարզի Սեստրորեցկ քաղաքում։
1945 թվականին Գալինա Ռումյանցևան ընդունվել է Տավրիկայի գեղարվեստամանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1950 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքներն են եղել «Լոմոնոսովն Ակադեմիական խորհրդի նիստում» (ռուս.՝ «Ломоносов на заседании Академического Совета») և «Լոմոնոսովը քիմիայի լաբորատորիայում» (ռուս.՝ «Ломоносов в химической лаборатории») նկարները։ 1951 թվականին նա ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Վասիլի Սոկոլովի, Լեոնիդ Խուդյակովի մոտ։ 1957 թվականին Գալինա Ռումյանցևան ավարտել է ինստիտուտը (Բորիս Իոգանսոնի արվեստանոց)՝ ստանալով գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքն է եղել «Ակումբից» (ռուս.՝ «Из клуба») նկարը[3]։
1958 թվականից Գալինա Ռումյանցևան մասնակցել է ցուցահանդեսների՝ իր աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի առաջատար նկարիչների ստեղծագործությունների կողքին։ Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, ժանրային ու պատմական նկարներ։ 1958 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման մանկական կերպարներն են։ Նկարելու արվեստը զարգացել է խիստ օբյեկտիվիզմից ու բնօրինակային գեղանկարչության ավանդական ձևերից դեպի էտյուդիզմի իմպրեսիոնիստական հարստացում։ 1970-1980-ական թվականների աշխատանքներում ուժեղանում է սեկորատիվությունը, կոմպոզիցիայի պայմանականությունը, նկարի ընդհանրացումը։ Նրա աշխատանքներից են «Ակումբից»[4] (1957), «Երեկոն Վոլգայի ափին»[5], «Տղա»[6] (երկուսն էլ 1958), «Ճանապարհում» (ռուս.՝ «Проводы»), «Հանգիստ ժամ» (ռուս.՝ «Тихий час»)[7] (երկուսն էլ 1959), «Պանամայով աղջիկը»[8] (1960), «Աշխատանքի» (ռուս.՝ «На работу»[9], 1961), «Ամպամած օր»[10] (1962), «Խանութ», «Կակաչներ»[11] (երկուսն էլ 1964), «Երկնագույն երեկո»[12] (1972), «Հանգիստ»[13] (1973), «Իմ տատիկը»[14], «Մերկ կինը» (ռուս.՝ «Обнажённая)[15] (երկուսն էլ 1975), «Նկարիչները պլեներում»[16], «Քուն»[17] (երկուսն էլ 1980) նկարները և այլն։
1990-ական թվականների սկզբին Գալինա Ռումյանցևայի աշխատանքները Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների շարքում ներկայացվել են Եվրոպայի հանրությանը՝ մասնակցելով մի շարք արտասահմանյան ցուցահանդեսների[18][19]։
Գալինա Ռումյանցևան մահացել է 2004 թվականի սեպտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում։
Նկարչուհու աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում[20], ԱՄՆ-ում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում[21] ու այլ երկրներում։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1957 թվական (Լենինգրադ), 1917-1957։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1958 թվական (Մոսկվա), ԽՍՀՄ գեղարվեստի բուհերի 1957 և 1958 թվականների շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսԶլատա Բիզովայի, Իվան Վարիչևի, Ելենա Գորոխովայի, Վլադիմիր Պրոշկինի, Օլեգ Երեմեևի, Վլադիմիր Մալևսկու, Գալինա Ռումյանցևայի, Իլյա Գլազունովի, Դմիտրի Օբոզնենկոյի և այլ երիտասարդ նկարիչների մասնակցությամբ
- 1958 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1960 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես
- 1960 թվական (Մոսկվա), Խորհրդային Ռուսաստան։ Գեղարվեստի հանրապետական ցուցահանդես
- 1961 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների 1961 թվականի ստեղծագործությունների ցուցահանդես
- 1962 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես
- 1964 թվական (Լենինգրադ), Լենինգրադ։ Տարածաշրջանային ցուցահանդես
- 1973 թվական (Լենինգրադ), Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների երրորդ ցուցահանդես
- 1974 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես
- 1975 թվական (Լենինգրադ), Մեր ժամանակակիցը։ Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների տարածաշրջանային ցուցահանդես
- 1980 թվական (Լենինգրադ), Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների տարածաշրջանային ցուցահանդես
- 1992 թվականի հունվար (Փարիզ), Ցուցահանդես «Սանկտ Պետերբուրգի դպրոց»
- 1992 թվականի մարտ (Փարիզ), Ցուցահանդես «Սանկտ Պետերբուրգի դպրոց»
- 1994 թվական (Սանկտ Պետերբուրգ), Լենինգրադի նկարիչներ։ 1950-1980-ական թվականների գեղանկարչություն
- 1994 թվական (Սանկտ Պետերբուրգ), Էտյուդը Լենինգրադի նկարիչների 1940-1980-ական թվականների արվեստում
- 1995 թվական (Սանկտ Պետերբուրգ), Լիրիկան պատերազմական սերնդի նկարիչների ստեղծագործություններում։ Գեղանկարչություն։ Գրաֆիկա
- 1996 թվական (Սանկտ Պետերբուրգ), 1940-1990-ական թվականների գեղանկարչություն։ Լենինգրադի դպրոց
- 1997 թվական (Սանկտ Պետերբուրգ), Ժամանակների կապ։ 1932-1997։ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ նկարիչներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 2. — М.: Советский художник, 1979. — С. 289.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С. 77.
- ↑ 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 7.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С. 6.
- ↑ Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт-Петербург: 1994. — С. 6.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С. 7.
- ↑ Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С. 6.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 8.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С. 7.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С. 46.
- ↑ Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 10.
- ↑ Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 11.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 23.
- ↑ Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С. 4.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 22.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С. 297.
- ↑ ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 77 à 80.
- ↑ ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 153 à 157.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 6—7.
- ↑ Charmes Russes. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 15 Mai 1991. — p.78.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.։ Ленинградский художник, 1958. — С. 7.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1959. — С. 6.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1961. — С. 7.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.։ Советский художник, 1960. — С. 12.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1964. — С. 8.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1962. — С. 7.
- Ленинград. Зональная выставка. — Л.։ Художник РСФСР, 1965. — С. 46.
- Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). — М.։ СХ РСФСР, 1972. — С. 10, 92.
- Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1974. — С. 11.
- Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1974. — С. 10.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1980. — С. 23.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М.։ Советский художник, 1979. — С. 289.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР / Сост.: М. О. Клюшкина. — Л.։ Художник РСФСР, 1987. — 154 с. — С. 112.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.։ Художник РСФСР, 1983. — С. 22.
- Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М.։ Советский художник, 1981. — С. 385, 466, 548.
- Charmes Russes. Catalogue. — Paris։ Drouot Richelieu, 15 Mai 1991. — p. 78.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG։ catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris։ Drouot Richelieu, 27 Janvier, 1992.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG։ catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris։ Drouot Richelieu, 13 Mars, 1992.
- Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. — Санкт-Петербург։ 1994. — С.6.
- Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — С. 6.
- Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — С.6.
- Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. — Санкт-Петербург։ Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С. 4.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург։ ЦВЗ «Манеж», 1997. — С. 297.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — С. 368, 391, 393, 394, 398, 401, 404, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург։ «Первоцвет», 2007. — С. 77.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Галина Румянцева на сайте «Неизвестный соцреализм. Поиски и открытия»
- Ленинградская школа живописи. Очерк истории.
- Хронология Ленинградской школы живописи.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Ռումյանցևա» հոդվածին։ |
|
- Հունիսի 23 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 2004 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- Խորհրդային նկարչուհիներ
- Ռուս նկարչուհիներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ