Դմիտրի Բելյաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Բելյաև
Ծնվել էնոյեմբերի 18, 1921(1921-11-18)
ԾննդավայրՌԽՖՍՀ
Վախճանվել էսեպտեմբերի 25, 2007(2007-09-25) (85 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Դմիտրի Վասիլևիչ Բելյաև (ռուս.՝ Дмитрий Васильевич Беляев, նոյեմբերի 18, 1921(1921-11-18), ՌԽՖՍՀ - սեպտեմբերի 25, 2007(2007-09-25), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Վասիլևիչ Բելյաևը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 18-ին Ռյազանի նահանգի Ռիբնովսկի շրջանի Բորտնոյե գյուղում (Ռյազանից 18 կիլոմետր հեռավորության վրա)։ 1929 թվականին մոր մահից հետո ընտանիքը (հայրը՝ երեխաների հետ) տեղափոխվել է է Մոսկվա։ Նկարչությամբ զբաղվելը ապագա նկարչին նախ տարել է Մոսկվայի Բաումանի շրջանի պիոներների և դպրոցականների տան ստուդիա, ապա 1905 թվականի հիշատակի գեղարվեստի ուսումնարան[1]։

Վերջին կուրսից զորակոչվել է Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում մասնակցել է Ուկրաինայի հարավարևմտյան և 2-րդ ճակատներում տեղի ունեցած մարտերին, եղել է տանկային զորամասի ջոկի հրամանատար։ Վիրավորվել է, արժանացել է մարտական պարգևների, այդ թվում՝ Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանների, «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» և այլ մեդալների։

1946 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական բաժինը։ Սովորել է Իոսիֆ Սերեբրյանիի, Սեմյոն Աբուգովի, Հենրիխ Պավլովսկու, Ալեքսանդր Զայցևի մոտ։ 1952 թվականին ավարտել է ինստիտուտը Բորիս Իոգանսոնի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի կոչման շնորհմամբ։ Ավարտական աշխատանքը եղել է «Հանուն խաղաղության» (ռուս.՝ «За мир!») նկարը[2], որը ներկայումս գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարանում։ Նույն 1952 թվականին ամուսնացել է Լենինգրադի Ա. Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Իրինա Պավլովնա Կուրյատնիկովայի հետ։

1952 թվականին դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ 1953 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսների մշտական մասնակից։ Ստեղծել է ժանրային և պատմական նկարներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ 1960-1980 թվականներին շատ է աշխատել Հին Լադոգայի նկարիչների ստեղծագործական տանը։ Այնտեղ ստեղծված աշխատանքների թվում են «Քամին Լադոգայից» (1961), «Փողոց Նոր Լադոգայում» (1965), «Չերնավինո գյուղը» (1968), «Իզվոզ գյուղը Վոլխովում» (1968), «Մութ Վոլխովը» (1974), «Միկան սանդղամուտքի մոտ» (1979), «Ստարոլադոժսկի վանքի բակը» (1978), «Հին Լադոգան» (1988) և այլն[3]։ Անհատական ցուցահանդես է անցկացրել Լենինգրադում 1988 թվականին ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության սրահներում։

1998 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարչի պատվավոր կոչման։ 2004 թվականին Դմիտրի Բելյաևը դարձել է Սանկտ Պետերբուրգի կառավարության մրցանակի դափնեկիր գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում՝ վերջին տարիների աշխատանքների շարքի համար։ Ի. Ռեպինի անվան պետական մրցանակի դափնեկիր է դարձել 2005 թվականին։ Պետրովյան գիտությունների և արվեստի ակադեմիայի իսկական անդամ։

Մահացել է 2007 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի 86-րդ տարում։

Դ.Բելյաևի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

2011 թվականի մարտի 30-ից մայիսի 30-ը Ռուսական թանգարանի Մարմարյա պալատում տեղի է ունեցել Դ. Բելյաևի հետահայաց ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության «Կապույտ հյուրասենյակ» պատկերասրահի մասնակցությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дмитрий Васильевич Беляев. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1988. — с.7.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.67.
  3. Дмитрий Беляев / Альманах. Вып. 293. СПб: Palace Editions, 2010. С. 55—57, 67, 93, 97, 126.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коровкевич C. Ярче и глубже показывать новое, передовое. Заметки о весенней выставке работ ленинградских художников. // Вечерний Ленинград, 1954, 12 июня.
  • Серов В. Знать жизнь, показывать правду жизни // Ленинградский альманах. Кн. 8. Л., Лениздат, 1954. С.306-311.
  • Серебряный И. Молодые живописцы // Ленинградский альманах. Кн. 9. Л., Лениздат, 1954. С.338-342.
  • Никифоров Б. Черты нового в жанровой картине наших дней // Искусство. 1958, № 2. С.9-18.
  • Прытков В. Новые работы советских пейзажистов // Искусство. 1958, № 2. С.19-28.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.7.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.10.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.11.
  • Старостин Г. Художники советуются со зрителем. // Смена, 1965, 8 декабря.
  • Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Министерство культуры РСФСР, 1967. — с.18.
  • Губарев А., Дмитренко А. В простом, казалось бы, мотиве … // Вечерний Ленинград, 1971, 5 января.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.12.
  • Пятая республиканская выставка «Советская Россия». — М: Советский художник, 1975. — с.7.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.10.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. — Л: ЛОСХ РСФСР, 1987. — с.3.
  • Дмитрий Васильевич Беляев. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1988.
  • Выставка произведений художников — участников Великой Отечественной войны Санкт-Петербургского Союза художников России. — Санкт-Петербург: ПСХ, 1993. — с.3.
  • Выставка, посвящённая 55-летию победы в Великой Отечественной войне. СПб, 2000. С. 3.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — с.40.
  • Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Петрополь, 2003. — с.31, 178.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.9, 389, 393, 395, 397—401, 403—407, 445. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.67.
  • Академическая дача. Каталог выставки. — Санкт-Петербург: Санкт-Петербургский Союз художников, 2009. — с.4,10.
  • Дмитрий Беляев / Альманах. Вып. 293. СПб: Palace Editions, 2010.
  • Дмитренко, А. Ф. Навсегда нам памятью дано... // Художник Петербурга, №17, 2011. С. 1,10.
  • Нешатаева, Н. Б. Беляев Дмитрий Васильевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.104-106.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]