Ալեքսանդր Բրինքեն
Ալեքսանդր Բրինքեն (ծնվ. 1952 թ. դեկտեմբերի 23-ին, Լենինգրադում), դասական կոմպոզիտոր, դաշնակահար և երգեհոնահար[1]։ 1992 թվականից բնակվում է Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան՝ մասնագիտանալով որպես կոմպոզիտոր (պրոֆ. Սերգեյ Սլոնիմսկու դաս.) և երաժշտագետ (Միխայիլ Դրուսկինի դաս.): 1992 թվականից ի վեր Բրինքենը համերգներ է տալիս հիմնականում Շվեյցարիայում։
Բրինքենի գրած ստեղծագործություններից են 5 սիմֆոնիա, «Ձնե թագուհին» բալետը, «Երգը Հայաստանի մասին» օրատորիան, պատարագ, լարերի համար Սեքսթեթը[2], երգչախմբային և կամերային մի շարք ստեղծագործություններ։
Բրինքենի ալտի և լարային նվագախմբի համար համերգի (1991-1992) պրեմիերան կայացավ 1998 թ. սեպտեմբերի 27-ին Մայենֆելդում, Շվեյցարիա, «Kulturherbst Bündner Herrschaft» երաժշտական փառատոնի եզրափակիչ մասում։ Ռուսական պրեմիերան կայացավ 2003 թ. Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովյան դահլիճում`«Եղանակներ» մոսկովյան կամերային նվագախմբի կատարմամբ` ղեկավարությամբ Վլադիսլավ Բուլախովի (Մոսկվա)։
2016թ. ապրիլի 30-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Բրինքենի «Երգ Հայաստանի մասին» օրատորիայի համաշխարհային պրեմիերան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Ազգային նվագարանների անսամբլի, ասմունքողներ՝ Սիլվա Յուզբաշյանի և Սարգիս Նաջարյանի կատարմամբ։ Այն գրված է Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի և Վահագն Դավթյանի բառերով և նվիրված է հայ ժողովրդին՝ ի հիշատակ 1894-1923 թթ․ Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության նահատակների[3]։
Համառոտ սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alexander Brincken. Werke für Streicher (Works for Strings), Germany, 2006
- Alexander Brincken. Geistliche Chorwerke (Sacred Choral Works), Germany, 2008
- Alexander Brincken: Orthodoxe Gesänge /Russian Sacred Hymns, Germany, 2010
- Alexander Brincken: 4th. Sinfonie and Capriccio for piano and Orchestra, TOCCATA CLASSICS. Royal Scottish National Orchestra, Director: Rainer Held, 2020
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն Արխիվացված 2016-03-24 Wayback Machine
- The Song about Armenia
- ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՐԻՆՔԵՆ. «ՀԱՅԵՐԷՆԸ ՄԻ ԱՀԱԳԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆ Է ԻՆՁ ՀԱՄԱՐ»