Ալեքսանդար Ջուրիչ
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրալիա, Սինգապուր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1970[2] (54 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Դոբոյ, ՀՍՖՀ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 192[1] սմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 88 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Տամպինս Ռովերս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդար Ջուրիչ (սերբ.՝ Александар Ђурић, օգոստոսի 12, 1970[2], Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ[1], Դոբոյ), սերբական ծագմամբ սինգապուրցի[10] ֆուտբոլիստ, որը ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2014 թվականին, իսկ ներկա պահին հանդիսանում է ֆուտբոլի Սինգապուրի առաջնությունում հանդես եկող «Տամպինս Ռովերս» ֆուտբոլային ակումբի ֆիզպատրաստության գծով աշխատող մարզիչը։
15 տարեկան հասակում Ջուրիչը դառնում է բայդարկաներով և կանոեներով թիավարության Հարավսլավիայի չեմպիոն, իսկ 17 տարեկան հասակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը ամբողջ աշխարհում։ 1992 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի շրջանակներում նա բայդարկաներով և կանոեներով թիավարության մրցությունում ներկայացրել է Բոսնիա և Հերցեգովինան[11]։ Օլիմպիադայից հետո նա շարունակել է իր ֆուտբոլային կարիերան։ 1999 թվականին նա պայմանագիր է կնքել Սինգապուրի առաջնությունում հանդես եկող «Տանչժոն Պագար Յունայթեդ» ակումբի հետ, որտեղ էլ կարիերայում առաջին անգամ իրեն փորձել է հարձակվողական դիրքերում։ Նա իր բոլոր տիտղոսները հաղթել է սինգապուրական ակումբների հետ. «Հոում Յունայթեդ», «Գեյլանգ Ինտերնեշնլ», «Ուորիորս» և «Տամպինս Ռովերս»։ 15 մրցաշրջանների ընթացքում նա հաղթել է ութ չեմպիոնական տիտղոս և երեք Սինգապուրի գավաթ, երեք անգամ դարձել է Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստ և չորս անգամ՝ լավագույն ռմբարկու, համարվում է Սինգապուրի առաջնության ռեկորդակիր՝ նրանում հեղինակած գոլերի քանակով։
Միջազգային հարթակում Ջուրիչը նշել է իր նորամուտը 37 տարեկան հասակում՝ Սինգապուրի ազգային հավաքականի կազմում, 2007 թվականին։ 2008 թվականի մայիսին նա հավաքականի պատմության մեջ դառնում է առաջին հպատակված ֆուտբոլիստը, որը նշանակվում է որպես հավաքականի թմավագ։ Նա եղել է հավաքականի կազմում 2008, 2010 և 2012 թվականների ԱՍԵԱՆ-ի առաջնության շրջանակներում, որոնցից վերջինում հենց Սինգապուրի հավաքականն է հաղթանակ տանում։ Ջուրիչը հրաժեշտ է տալիս հավաքականին 2012 թվականին։ Հավաքականի կազմում ունի անցկացրած 53 հանդիպում և հեղինակած 24 գոլ։
2013 թվականին նա նշանակվում է, որպես «Տամպինս Ռովերս» ֆուտբոլային ակումբի ֆիզպատրաստության գծով աշխատող մարզիչ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2014 թվականի նոյեմբերին՝ 44 տարեկան հասակում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդար Ջուրիչը ծնվել է Դոբոյ քաղաքի Լիպաց գյուղում։ Ջուրիչի հայրը աշխատել է երկաթուղում, իսկ ազատ ժամանակ զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով[12]։ Նրա մայրը սպանվել է 1993 թվականի օգոստոսի 9-ին հրետանային գնդակոծման ժամանակ՝ Ջուրիչի 23 ամյակը լրանալուց երեք օր առաջ։ Հայրը մահացել է քաղցկեղից՝ 62 տարեկան հասակում, 2000 թվականին[13]։
Ջուրիչը սովորել է «Իոսիպ Իովանովիչ» անունը կրող նախնական դպրոցում, այնուհետև ստացել է ավտոմեխանիկի կրթություն[14]։ Մանուկ հասակում Ջուրիչը երկրպագել է «Ցրվենա Զվեզդա» ակումբին, իսկ հետո սկսել է զբաղվել ֆուտբոլով իր հայրենի քաղաքի «Սլոգա Դոբոյ» ակումբի պատանեկան կազմում։ Սկզբում նա խաղադաշտում հանդես էր գալիս, որպես դարպասապահ, իսկ հետո՝ կիսապաշտպան[12][15][16]։ Երբ որ Ջուրիչը 12 տարեկան էր բժիշկները նրա մոտ հայտնաբերում են կրծքավանդակի հետ կապված առողջական խնդիրներ և խորհուրդ են տալիս զբաղվել բայդարկաներով և կանոեներով թիավարությամբ, հակառակ դեպքում ապագայում նա վիրաբուժական միջամտության կարիք կունենար[10][17]։ 15 տարեկան հասակում նա իրենց փորձելով այդ սպոտաձևում դառնում է Հարավսլավիայի չեմպիոն, իսկ 17 տարեկան հասակում աշխարհի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[18][19]։
17 տարեկան հասակում Ջուրիչին կանչում են Հարավսլավիայի ազգային բանակ, որտեղ նա հասնում է մինչև սպայի աստիճանի։ Պատերազմի նախաշեմին նրա հայրը ցանկանում էր, որ կամ Ալեքսանդարը կամ նրա եղբայր Միլանը լքեն երկիրը, որպեսզի սերունդը շարունակելու հարցը լուծվի[10]։ Որոշվել էր, որ քաղաքը լքելու է Ալեքսանդարը, քանի որ նա ավելի երիտասարդ էր և զբաղվում էր ֆուտբոլով։
1992 թվականի Օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին դեռևս նոր կազմավորված Բոսնիա և Հերցեգովինայի Օլիմպիական կոմիտեն հրավիրում է Ջուրիչին 1992 թվականի Օլիմպիական խաղերում երկիրը բայդարկաներով և կանոեներով թիավարության սպորտաձևում ներկայացնելու նպատակով։ Խաղերը կայանալու էին Բարսելոնայում[20]։ Չնայած նրան, որ նա շուրջ երկու տարի չէր մարզվել, այնուամենայնիվ նա ընդունում է այդ առաջարկը[21]։ Քանի որ Բոսնիական օլիմպիական կոմիտեն չէր կարող վճարել Ջուրիչի տրանսպորտային ցախսերի համար տրվող գումարը, Ալեքսանդարը ստիպված է լինում հաղթահարել մինչև Բարսելոնա ձգվող 1500 կիլոմետր երկարությամբ ճանապարհը ավտոստոպի միջոցով։ Ունենալով իր ձեռքերում միայն Օլիմպիական կոմիտեի կողմից տրված նամակը և անգամ անձնագիր չունենալով, Ջուրիչը համոզում է բեռնատար մեքենայի վարորդին տանել նրան ավստրիական սահմանի մոտ։ Սահմանի վրա հսկող ծառայությունը նախապես թույլ չի տալիս, որ Ջուրիչը հատի ավստրիական սահմանը, քանի որ նրան որպես փախստական էին կարծել[22]։ Ջուրիչը հաստատում է իր մասին տեղեկությունը, Օլիմպիական կոմիտե կատարած զանգի միջոցով։ Տեղի սահմանապահները օգնում են նրան գտնել անհրաժեշտ տրանսպորտը և հասնել Սլովենիա, որտեղ նա հասնելով օդանավակայան ուղևորվում է Բարսելոնա։ Արդյունքում Ջուրիչը հասնում է Օլիմպիական խաղերին, որտեղ դառնում է Բոսնիա և Հերցեգովինայի տաս հոգանոց կազմի անդամներից մեկը, որը Օլիմպիական խաղերում նշում է իր նորամուտը։ Մրցաշարերում մասնակցություն ունենալու նպատակով, նա ստիպված է լինում դիմադրել իտալացի և իսպանացի փորձառու մարզիկների կողմից մղվող պայքարին[23]։ Ջուրիչը այդ մրցությունում ցուցադրում է ամենավատ արդյունքը։ Օլիմպիական խաղերի ավարտից հետո նա շարունակում է իր ֆուտբոլային կարիերան «Սեգենդա» ֆուտբոլային ակումբի կազմում[17]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուրիչի ընկերը օգնում է նրան Ավստրալիայում Ֆրանկ Արոկի հետ հանդիպում ունենալու հարցում։ Ֆրանկը հունգարական ծագում ունեցող սերբ մարզիչ էր, որը հանդիսանում էր Ավստրալիայի ազգային հավաքականի մարզիչը։ 1994 թվականին Ջուրիչը համալրում է Ազգային ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Սաութ Մելբուրն» ֆուտբոլային ակումբի կազմը, որտեղ սկսում է հանդես գալ, որպես պաշտպան[10][24]։ Այդ մրցաշրջանում ակումբը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը[25], իսկ փլեյ-օֆֆ փուլում շատ մոտ էր եզրափակիչ հասնելուն, սակայն կիսաեզրափակչում պարտվում է «Մելբուրն Նայթս» ակումբին 3-2 հաշվով։ Փլեյ-օֆֆի շրջանակներում կայացող խաղերում Ջուրիչը մասնակցություն չէր ունենում[26]։ Քանի որ ԱՖԼ-ի խաղերի մեծամասնությունը կայանում էին ամռանը, Ջուրիչը հաճախ հանդես էր գալիս այդ առաջնությունում հանդես եկող տարբեր ակումբների կազմերում։ Այդ ձևով նա հանդես է եկել այնպիսի ավստրալիական ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Պորտ Մելբուրն Շարկսը», «Գիպսլենդ Ֆելկոնզը», «Հեյդելբերգ Յունայթեդը» և «Վեստ Ադելաիդան»[13][24]։
1999 թվականին Ջուրիչի ակումբը, «Վեստ Ադելաիդան» սնանկանում է[13]։ Նա առաջարկ է ստանում Հոնկոնգից և Սինգապուրից և որոշում է ընտրել վերջինը։ Ալեքսանդարը շարունակում է իր կարիերան «Տանչժոն Պագար Յունայթեդ» սինգապուրյան ակումբում[13]։ Կարիերայի այս շրջանում նա խաղադաշտում հանդես էր գալիս, որպես ձախ վինգեր կամ կիսապաշտպան[13]։ Սակայն որոշ ժամանակ անց ակումբի մարզիչ Տոհարի Պաիջանը բարձրահասակ Ջուրիչին տեղափոխում է հարձակման գիծ[17]։ 1999 թվականի մայիսի 19-ին նա հեղինակում է իր առաջին գոլը Սինգապուրի առաջնությունում։ Նա իր առաջին գոլը հեղինակում է «Ջուրոնգ» ակումբի դեմ կայացած խաղում։ Սկզբում նրա ակումբը պարտվում էր 2-0 հաշվով, սակայն խաղավերջում նրանց հաջողվում է տանել 2-4 հաշվով կամային հաղթանակ[27]։ Ջուրիչը իր առաջին մրցաշրջանում մասնակցում է 16 հանդիպման և դառնում է 11 գոլի հեղինակ, իսկ նրա ակումբը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը[28]։
Մրցաշրջանի վերջում Ջուրիչը վերադառնում է Ավստրալիա և ավստրալիական քաղաքացիություն է ստանում՝ ազգային հավաքականի կազմում հանդես գալու սպասումով[23]։ Նա պայմանագիր է կնքում Սիդնեյի «Մարկոնի Ստալիոնզ» ակումբի հետ, որի կազմում նա կրկին սկսում է հանդես գալ, որպես ձախ կիսապաշտպան[29]։
2000 թվականի հունիսին Ջուրիչը համալրում է սինգապուրյան «Հոում Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կազմը, որտեղ կրկին սկսում է հանդես գալ հարձակման գծում[30]։ Նա իր նոր ակումբի կազմում բոլոր մրցաշարերում միասին հեղինակում է 11 գոլ և դառնում է 2000 թվականի Սինգապուրի գավաթի դափնեկիր։ Այդ գավաթի խաղարկության եզրափակչում նրա ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ է տանում «Ուորիորս» ակումբի դեմ կայացած խաղում[31]։ Մրցաշրջանի վերջում նա լքում է ակումբը[32]։
«Գեյլանգ Ինտերնեշնլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Ջուրիչը պայմանագիր է կնքում «Գեյլանգ Ինտերնեշնլ» ակումբի հետ, որտեղ հարձակողական համագործակցություն է սկսում Մոհդոմ Նուր Ալիի հետ։ Ջուրիչը ասում էր, որ Ալին օնգել է իրեն հեղինակել «կոպիտ ասած, իր գոլերի կեսը»[33]։ «Գեյլանգը» հաղթում է իր առաջին չեմպիոնական տիտղոսը հինգ տարի անց, «Ջուրոնգի» դեմ առաջնության վերջին տուրում կայացած խաղի հաղթական արդյունքի շնորհիվ։ Այդ մրցաշրջանում Ջուրիչը դառնում է 37 գոլի հեղինակ[34]։ 2001 թվականի Սինգապուրի գավաթի խաղարկության շրջանակներում Գեյլանգը խաղում էր ընդդեմ «Հոում Յունայթեդի»։ Առաջին խաղակեսից հետո մրցակիցը տանում էր 4-0 հաշվով հաղթանակ։ Ջուրիչը և փլեյմեյքեր Բրայան Բոսուելը վնասվածք էին ստացել, իսկ Նուր Ալին հեռացվել էր խաղադաշտից։ Ութ հոգանոց կազմով Գեյլանգը պարտվում է վերջնական 8-0 հաշվով[35]։ Չնայած այն բանին, որ թիմի գլխավոր մարզիչ Չան Չոնը հայտարարել էր, որ Ջուրիչը ակումբի ևս յոթ ֆուտբոլիստների հետ լքելու է թիմի կազմը[36],՝ հարձակվողը երկարաձգում է իր պայմանագրի ժամկետը և հաջորդ մրցաշրջաններում կայացած 127 խաղերում դառնում է 97 գոլի հեղինակ։ 2003 թվականին նա հաղթահարում է Սինգապուրի առաջնության շրջանակներում 100 գոլի սահմանը[37][38]։
Գեյլանգը, որպես 2001 թվականի Սինգապուրի չեմպիոն մասնակցություն էր ունենում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլին[39]։ Այդ փուլի երկրորդ տուրում «Բրունեյ ԴՊՄՄ» ակումբի դեմ կայացած խաղում Ջուրիչը մեկ գոլի հեղինակ է դառնում տնային հանդիպման ժամանակ և դուբլ է ձևակերպում արտագնա խաղում․ «Գեյլանգը» 7-0 ընդհանուր հաշվով շարժվում է առաջ[40][41]։ Որակավորման փուլի եզրափակիչ շրջանում ակումբը հանդիպել էր չինական «Շանխայ Շենխուա» ակումբի հետ և պարտվել 5-1 ընդհանուր հաշվով, իսկ Ջուրիչին հաջողվել էր հեղինակել այդ երկու խաղերի արդյունքում իր թիմի կողմից խփված միակ գոլը[42]։
2004 թվականին «Գեյլանգը» նշում է իր նորամուտը ԱՖԿ-ի նորաստեղծ գավաթի շրջանակներում, որպես 2003 թվականի Սինգապուրի առաջնության արծաթե մեդալակիր։ Ջուրիչը գոլի հեղինակ է դառնում քառորդ եզրափակչում կայացած երկու խաղերում, սակայն «Գեյլանգ Ինտերնեշնլը» վերջնական հաշվով հաղթում է «Պերակին»[43]։ Մրցաշարում նա ընդհանուր հաշվարկով հեղինակում է հինգ գոլ, իսկ «Գեյլանգը» հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ արտագնա խաղում 1-1 հաշվով ոչ-ոքիից հետո նվազագույն հաշվով պարտվում է «Ալ-Վահդիին»[44][45]։
«Ուորիորս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի նոյեմբերին Ջուրիչը պայմանագիր է կնքում «Ուորիորս» ակումբի հետ[46]։ Նոր ակումբի հետ նա չորս անգամ հաղթանակ է տանում առաջնությունում, երկու անգամ ձևակերպում է «ոսկե դուբլ»՝ 2007 և 2008 թվականներին և երեք անգամ դառնում է առաջնության լավագույն ռմբարկու. 2007[47], 2008[48] և 2009[49]։ Ջուրիչը նոր ակումբի կազմում անցկացրած 150 խաղերում դառնում է 129 գոլի հեղինակ։ Շնորհիվ բարձր արդյունավետության նա դառնում է Սինգապուրի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2007[47] և 2008[48] թվականներին։ Նա հեղինակում է իր 200-րդ գոլը Սինգապուրի առաջնությունում 2007 թվականի հուլիսի 9-ին՝ «Լյաոնին Գուանյուանի» դեմ կայացած խաղում հինգ րոպեների ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դառնալով[50]։ Իսկ իր 38-րդ տարեդարձի ժամանակ իր նախկին ակումբը համարվող «Գեյլանգ Ինտերնեշնլի» դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալով նա Սինգապուրի առաջնությունում հեղինակած իր 244 գոլերի շնորհիվ գերազանցում է մինչև այդ Միրկո Գրաբովացայի կողմից գրանցած ռեկորդը[51]։ 2008 թվականին նա նաև դառնում է Սուպերգավաթի դափնեկիր. նրա ակումբը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով հաղթանակ է տանում «Հոում Յունայթեդի» դեմ կայացած խաղում[52]։
2009 թվականին «Ուորիորսը» դառնում է առաջին սինգապուրյան ակումբը[53], որը դուրս է գալիս ԱՖԿ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ։ Փլեյ-օֆֆ փուլում ակումբը հաղթահարում է «Բուրիրամ Յունայթեդ»[54] և «ՊՍՄՍ Մեդան»[53] ակումբների արգելքները։ Խմբային փուլում ակումբը խաղում էր ընդդեմ «Կասիմա Անտլերսի», «Սուվոն Սամսունգ Բլյուուինգզի» և «Շանխայ Շենխուայի»։ 2009 թվականի մայիսի 19-ին Ջուրիչը գոլի հեղինակ է դառնում «Սուվոն Բլյուուինգզի» դեմ կայացած խաղում[55], սակայն ակումբին չի հաջողվում անցնել հաջորդ փուլ՝ հինգ ոչ-ոքիների և մեկ պարտության արդյունքում։
2009 թվականի սեպտեմբերին Ջուրիչը համաձայնվում է համալրել ինդոնեզական սուպերլիգայում հանդես եկող Շրիվիջաե ակումբի կազմը։ Գործարքի արժեքը կազմում է $ 110000[56]: Սակայն մեկ ամիս ինչպես նշվում է մամուլում, վերջիվերջո ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը, քանի որ այդ ակումբը միակողմանի համաձայնությամբ ցանկանում էր փոխել մինչև այդ երկկողմանի համաձայնությամբ հաստատված պայմանագիրը[57]։
Տամպինս Ռովերս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուրիչի հարաբերությունները «Ուորիորսի» տնօրինության հետ խզվում է «Շրիվաջայու» տեղափոխության փորձից հետո[56]։ Ակումբը որոշում է չառաջարկել նրան նոր պայմանագիր և 2010 թվականին նա տեղափոխվում է «Տամպինս Ռովերս»[58]։ Իր առաջին մրցաշրջանում նա հեղինակում է 20 գոլ, իսկ ակումբը առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Նա իր ակումբի հետ միասին երեք անգամ անընդմեջ երկրի չեմպիոն է ճանաչվում՝ 2011 թվականից 2013 թվականը, ինչպես նաև չորս սուպերգավաթի դափնեկիր է դառնում՝ 2011 թվականից 2014 թվականը[59]։ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին Սինգապուրի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բալեստե Հալսայի» դեմ խաղում դուբլ ձևակերպելով նա Սինգապուրի ֆուտբոլային մրցաշարերի պատմության մեջ դառնում է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է հասնել 300 հեղինակած գոլի սահմանին[60]։ 2011 թվականի հուլիսին IFFHS համարում էր Ջուրիչին գործող ֆուտբոլիստների թվում լավագույն ռմբարկու, նրա հաշվին կար 444 հանդիպում և հեղինակված 328 գոլ[61]։ 2012 թվականին նա ստանում է Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստի իր երրորդ տիտղոսը[62][63]։
2014 թվականի մրցաշրջանի վերջում Ջուրիչը հայտարարում է ֆուտբոլային կարիերան ավարտելու իր որոշման մասին։ Սկզբում նա ցանկություն ուներ ֆուտբոլը թողնել երկու տարի առաջ, սակայն ակումբի տնօրինությունը համոզում է նրան հետաձգել կարիերան ավարտելու գործընթացը[15][64]։ Նա սկսում է մրցաշրջանը իր հաշվին ունենալով 378 հեղինակած գոլ առաջնությունում[65]։ «Տամպինսին» չի հաջողվում դուրս գալ ԱՖԿ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ՝ որակավորման փուլի առաջին տուրում «Սաուտ Չայնայի» կողմից կրած պարտությունից հետո[66]։ Ջուրիչը ավարտում է մրցաշրջանը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղերում հեղինակած 8 գոլերով, իսկ «Տամպինսը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը Սինգապուրի առաջնությունում։ 2014 թվականի նոյեմբերի 5-ին Ջուրիչը ավարտում է իր խաղային կարիերան[67]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Ջուրիչը չէր մասնակցում Սինգապուրի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից կազմակերպված հպատակված արտասահմանցի սպորտային տաղանդների հետ կապված ծրագրին, նա կարողանում է ստանալ Սինգապուրի քաղաքացիություն միայն երրորդ փորձից հետո, 2007 թվականի սեպտեմբերի 27-ին[19][68][69]։ Չնայած այն բանին, որ նա ստացել էր Սինգապուրի քաղաքացիությունը ոչ սպորտային պատճառներով, 2007 թվականի նոյեմբերի 1-ին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռադոյկո Ավրամովիչը նրան հրավիրում է հավաքական[24][70]։ Նոյեմբերին 9-ին նա նշում է իր նորամուտը ազգային հավաքականի կազմում՝ 37 տարեկան և 89 օրական հասակում․ նրա նորամուտային խաղն է դառնում 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում կայացած Տաջիկստանի ազգային հավաքականի դեմ խաղը։ Ջուրիչը այդ խաղում հեղինակում է իր հավաքականի կողմից խփված երկու գոլերը, որի շնորհիվ նրանք հաղթում են 2-0 հաշվով[71][72]։ Պատասխան խաղը Ջուրիչը սկսում է թիմի մեկնարկային կազմի հետ[21][73][74]։ Այդ խաղում գրանցված 1-1 հաշվով ոչ-ոքին նշանակում էր, որ Սինգապուրի հավաքականը առաջին անգամ անցնում էր ասիական հավաքականների որակավորման փուլի երրորդ փուլ[75], որտեղ հավաքականին սպասվում էր Սաուդյան Արաբիայի[76], Լիվանայի[77] և Ուզբեկստանի[78] ազգային հավաքականների դեմ կայանալիք խաղերը։ Ջուրիչը շարունակում է միջազգային հարթակում ցուցադրել իր բարձր արդյունավետությունը այդ փուլում, սակայն Սինգապուրի հավաքականը վերջնական արդյունքներով խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և լքում մրցաշարը[79][80][81]։
Ջուրիչը սկսում է 2012 թվականի ԱՍԵԱՆ-ի առաջնությունը պահեստային կազմում, սակայն թիմի կիսապաշտպան Հարիս Հարունի վնասվածք ստանալուց հետո նրան ընդգրկում են հավաքականի հիմնական կազմ[24][82]։ Գործող չեմպիոնի՝ Մալայզիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում, Ջուրիչը խփելով խաղի վերջին գոլը հաստատում է այդ հանդիպման 3-0 վերջնական հաշիվը[83]։ Այդ գոլի շնորհիվ նա դառնում է մրցաշարի պատմության մեջ ամենատարեց լավագույն ռմբարկուն․ նա այդ ժամանակ 42 տարեկան և 105 օրական էր[24][84]։ Նաև նա դառնում է երկրորդ ամենատարեց գոլի հեղինակը միջազգային հարթակում[85]։ Երեք օր անց Սինգապուրի հավաքականը Ինդոնեզիայի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում կրում է նվազագույն հաշվով պարտություն[86], սակայն խմբային փուլի եզրափակիչ խաղում հաղթելով Լաոսի հավաքականին՝ Սինգապուրի հավաքականը դուրս է գալիս մրցաշարի հաջորդ փուլ[87]։ Հավաքականը հաջորդ փուլում կայացած Ֆիլիպինների հավաքականի դեմ խաղում, երկու հանդիպումների վերջնական հաշվով հաղթանակ է տանում և դուրս է գալիս եզրափակիչ[88][89]։ Որոշիչ խաղում հավաքականը կարողանում է հաղթանակ տանել Թաիլանդի հավաքականի դեմ կայացած խաղում և դառնալ չեմպիոն[90]։ Ջուրիչը հեռանում է հավաքականից իր հաշվին ունենալով անցկացրած 53 հանդիպում և հեղինակած 24 գոլ[24][82][91][92]։
№ | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար | Ծանոթ. |
---|---|---|---|---|---|---|---|
9 նոյեմբերի 2007 | Կալանգ, Սինգապուր | Տաջիկստան | 2010 թվականի ԱԱ-ի որակավորում | [71] | |||
9 նոյեմբերի 2007 | Կալանգ, Սինգապուր | Տաջիկստան | 2010 թվականի ԱԱ-ի որակավորում | [71] | |||
24 հունվարի 2008 | Մասկաթ, Օման | Քուվեյթ | Ընկերական խաղ | [93] | |||
26 մարտի 2008 | Կալանգ, Սինգապուր | Լիբանան | 2010 թվականի ԱԱ-ի որակավորում | [79] | |||
2 հունիսի 2008 | Կալանգ, Սինգապուր | Ուզբեկստան | 2010 թվականի ԱԱ-ի որակավորում | [80] | |||
29 նոյեմբերի 2008 | Պետալինգ-Ջայա, Մալայզիա | Մալայզիա | Ընկերական խաղ | [93] | |||
29 Նոյեմբերի 2008 | Պետալինգ-Ջայա, Մալայզիա | Մալայզիա | Ընկերական խաղ | [93] | |||
22 Հոկտեմբերի 2009 | Հոշիմին, Վիետնամ | Թուրքմենստան | Հոշիմինի գավաթ 2009 | [94] | |||
22 Հոկտեմբերի 2009 | Հոշիմին, Վիետնամ | Թուրքմենստան | Հոշիմինի գավաթ 2009 | [94] | |||
24 Հոկտեմբերի 2009 | Հոշիմին, Վիետնամ | Վիետնամ | Հոշիմինի գավաթ 2009 | [95] | |||
4 Նոյեմբերի 2009 | Կալանգ, Սինգապուր | Ինդոնեզիա | Ընկերական խաղ | [96] | |||
4 Նոյեմբերի 2009 | Կալանգ, Սինգապուր | Ինդոնեզիա | Ընկերական խաղ | [96] | |||
18 Նոյեմբերի 2009 | Բանգկոկ, Թաիլանդ | Թաիլանդ | ԱՍԳ-ի որակավորում 2011 | [97] | |||
2 Նոյեմբերի 2010 | Հանոյ, Վիետնամ | Հյուսիսային Կորեա | Վիետնամի ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթ | [98] | |||
2 դեկտեմբերի 2010 | Հանոյ, Վիետնամ | Ֆիլիպիններ | ԱՍԵԱՆ-ի առաջնություն 2010 | [99] | |||
5 դեկտեմբերի 2010 | Հանոյ, Վիետնամ | Մյանմա | ԱՍԵԱՆ-ի առաջնություն 2010 | [100] | |||
7 հունիսի 2011 | Կալանգ, Սինգապուր | Մալդիվներ | Ընկերական խաղ | [101] | |||
18 հուլիսի 2011 | Կալանգ, Սինգապուր | Թայվան | Ընկերական խաղ | [102] | |||
18 հուլիսի 2011 | Կալանգ, Սինգապուր | Թայվան | Ընկերական խաղ | [102] | |||
23 հուլիսի 2011 | Կալանգ, Սինգապուր | Մալայզիա | 2014 թվականի ԱԱ-ի որակավորում | [103] | |||
23 հուլիսի 2011 | Կալանգ, Սինգապուր | Մալայզիա | 2014 թվականի ԱԱ-ի որակավորում | [103] | |||
2 սեպտեմբեր 2011 | Կունմին, Չինաստան | Չինաստան | 2014 թվականի ԱԱ-ի որակավորում | [104] | |||
7 Հոկտեմբերի 2011 | Կալանգ, Սինգապուր | Ֆիլիպիններ | Ընկերական խաղ | [105] | |||
15 августа 2012 | Կալանգ, Սինգապուր | Հոնկոնգ | Ընկերական խաղ | [106] | |||
15 августа 2012 | Կալանգ, Սինգապուր | Հոնկոնգ | Ընկերական խաղ | [106] | |||
19 Նոյեմբերի 2012 | Ջուրոնգ Վեստ, Սինգապուր | Պակիստան | Ընկերական խաղ | [107] | |||
25 Նոյեմբերի 2012 | Կուալա-Լումպուր, Մալայզիա | Մալայզիա | ԱՍԵԱՆ-ի առաջնություն 2012 | [84] |
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուրիչին գնահատում էիր իր բարձր արդյունավետության և ֆիզիկական ուժի համար[17][70]։ Նա մշտապես գտնվում էր լավ մարզավիճակում և վարում էր առողջ ապրելակերպ, ինչի շնորհիվ նրա կարիերան ձգվել էր ավելի քան երեք տասնամյակ[65]։
Դեռևս կարիերայի վաղ շրջանում նա հանդես էր գալիս, որպես դարպասապահ, իսկ հետո՝ կիսապաշտպան[12][15]։ Ավստրալիա տեղափոխվելուց հետո Ջուրիչը հանդես էր գալիս, որպես պաշտպան[10][24]։ Տեղափոխվելով «Տանչժոն Պագար Յունայթեդ», նա առաջին հերթին շարունակում է խաղալ ձախ եզրում՝ վինգերի կամ կիսապաշտպանի դիրքերում[13]։ Սակայն հետո մարզիչ Տոհարի Պաիջանը որոշում է, որ բարձրահասակ Ջուրիչը (192 սմ) ավելի արդյունավետ կխաղա հարձակվողական դիրքերում։ Վերադառնալով Ավստրալիա, նա կրկին սկսում է խաղալ ձախ կիսապաշտպանի դիրքում և միայն «Հոում Յուայթեդի» կազմում նա վերջնականապես դառնում է հարձակվող[17][29][30]։
Անձնական կյանք և կարիերան ավարտելուն հաջորդող տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուրիչը իր կնոջ՝ Նատաշայի հետ ծանոթացել է 1998 թվականին Մելբուրնում․ նրանք ամուսնանում են 2000 թվականի հունվարին[13]։ Զույգը ունի երկու երեխա․ աղջիկը՝ Իզաբելա Նինան և որդին՝ Ալեսանդրո Հյուգոն․ երկուսն էլ ծնվել են Սինգապուրում[10][108][109]։
Ջուրիչը ապրում է Սինգապուրի Հոլլանդ Վիլաջ քաղաքում[110]։ Որպեսզի մնա մարզավիճակի մեջ, նա ամեն առավոտ, այդ թվում մինչմրցաշրջանային հատվածում՝ վազում է 15 կմ Ջոհոր-Բարուի շուրջը[111]։ Նա չի խմում, չի ծխում և շուտ է քնում[112]։ Նա փորձում է չչարաշահել չիլի պղպեղը և սահմանափակում է իրեն յուղոտ սննունդի հարցում[113][114]։
Ֆուտբոլից դուրս Ջուրիչը զբաղվել է բարեգործական գործունեությամբ[115]։ Շուրջ 10 տարի նա կամավոր է եղել մանկատնում։ Նա որդեգրել է Մասսիմո Լուկու Մոնտի անունով տղային, երբ որ նա ընդամենը մեկ շաբաթական էր։ 2012 թվականին Ջուրիչը շուրջ 12 տարի որպես տաքսու վարորդ էր աշխատել և The Straits Times School Pocket Money Fund ֆոնդի համար հավաքել էր 2657 դոլլար[116]։ 2013 թվականի սեպտեմբերին նա իր երեք երեխաների հետ պլաստիկ աղավնիներ է պատրաստում, որոնք վաճառվեցին Dover Park-ին օգնելու նպատակով[117]։ Ջուրիչը իր աշխատանքները համարում է՝ «պատասխանատվություն Սինգապուրին որևէ բան փոխարեն տալը»։ 2014 թվականի դեկտեմբերին Ջուրիչը նշանակվում է Դելտա-Լիգայի դեսպան, որը ֆուտբոլային մրցաշար էր[118]։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Դիվ. II | Ընդհանուր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սեգեդ | 1992/93 | ? | ? | - | - | - | - | - | - | - | - | - | - |
1993/94 | ? | ? | - | - | - | - | - | - | - | - | - | - | |
Ընդհանուր | 24 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 7 | |
Ակումբ | Մրցաշրջան | NSL | Գավաթ NSL | Ընդհանուր | |||||||||
Սաուտ Մելբուրն | 1994/95 | 15 | 4 | - | - | - | - | - | - | - | - | 15 | 4 |
Ակումբ | Մրցաշրջան | Ընդհանուր | |||||||||||
Պորտ Մելբուրն Շարկս | 1994/95 | 10 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 10 | 0 |
Ակումբ | Մրցաշրջան | NSL | Գավաթ NSL | Ընդհանուր | |||||||||
Սաուտ Մելբուրն | 1995/96 | 5 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 5 | 0 |
Ակումբ | Մրցաշրջան | VPL | Ընդհանուր | ||||||||||
Պորտ Մելբուրն Շարկս | 1995/96 | 18 | 12 | - | - | - | - | - | - | - | - | 18 | 12 |
Ակումբ | Մրցաշրջան | NSL | Գավաթ NSL | Ընդհանուր | |||||||||
Հիպսլենդ Ֆելկոնզ | 1996/97 | 15 | 4 | - | - | - | - | - | - | - | - | 15 | 4 |
Ակումբ | Մրցաշրջան | Առաջին լիգա | Ընդհանուր | ||||||||||
Տյանցզին Լոկոմոտիվ | 1997 | 16 | 2 | - | - | - | - | - | - | - | - | 16 | 2 |
Ակումբ | Մրցաշրջան | NSL | Ընդհանուր | ||||||||||
Վեստ Ադելաիդա | 1997/98 | 8 | 3 | - | - | - | - | - | - | - | - | 8 | 3 |
Ակումբ | Մրցաշրջան | Ընդհանուր | |||||||||||
Հեյդելբերգ Յունայթեդ | 1998/99 | 8 | 2 | - | - | - | - | - | - | - | - | 8 | 2 |
Ակումբ | Մրցաշրջան | NSL | Ընդհանուր | ||||||||||
Վեստ Ադելաիդա | 1998/99 | 27 | 5 | - | - | - | - | - | - | - | - | 27 | 5 |
Ակումբ | Մրցաշրջան | S-Լիգա | Սինգապուրի գավաթ | Լիգայի գավաթ | ՉԼ ԱՖԿ | ԱՖԿ գավաթ | Ընդհանուր | ||||||
Տանչժոն Պագար Յունայթեդ | 1999 | 16 | 11 | - | - | — | — | — | 16 | 11 | |||
Ակումբ | Մրցաշրջան | NSL | Ընդհանուր | ||||||||||
Մարկոնի Սատալիոնզ | 1999/2000 | 15 | 2 | - | - | - | - | - | - | - | - | 15 | 2 |
Սիդնեյ Օլիմպիկ | 1999/2000 | 3 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 3 | 0 |
Ավստրալիա | 124 | 32 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 124 | 32 | |
Ակումբ | Մրցաշրջան | S-Լիգա | Սինգապուրի գավաթ | Լիգայի գավաթ | ՉԼ ԱՖԿ | ԱՖԿ գավաթ | Ընդհանուր | ||||||
Հոում Յունայթեդ | 2000 | 10 | 6 | - | - | — | - | - | — | 10 | 6 | ||
Գեյլանգ Ինտերնեշնլ | 2001 | 33 | 31 | - | - | — | — | — | 33 | 31 | |||
2002 | 33 | 26 | - | - | — | - | - | — | 33 | 26 | |||
2003 | 33 | 27 | - | - | — | — | — | 33 | 27 | ||||
2004 | 27 | 13 | - | - | — | — | - | - | 27 | 13 | |||
Ընդհանուր | 126 | 97 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 126 | 97 | |
Ուորիորս | 2005 | 27 | 17 | - | - | — | — | — | 27 | 17 | |||
2006 | 28 | 19 | - | - | — | — | — | 28 | 19 | ||||
2007 | 31 | 37 | - | - | — | — | - | - | 31 | 37 | |||
2008 | 32 | 28 | 6 | 4 | 0 | 0 | — | 8 | 9 | 46 | 41 | ||
2009 | 32 | 28 | 1 | 0 | 5 | 2 | 8 | 1 | — | 46 | 31 | ||
Ընդհանուր | 150 | 129 | 7 | 4 | 5 | 2 | 8 | 1 | 8 | 9 | 178 | 145 | |
Տամպինս Ռովերս | 2010 | 33 | 20 | 6 | 4 | 0 | 0 | — | — | 39 | 24 | ||
2011 | 33 | 26 | 3 | 4 | 0 | 0 | — | 7 | 6 | 42 | 36 | ||
2012 | 24 | 12 | 6 | 5 | 4 | 2 | — | 6 | 2 | 40 | 21 | ||
2013 | 25 | 15 | 1 | 1 | 3 | 3 | — | 6 | 3 | 35 | 22 | ||
2014 | 22 | 5 | 4 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 6 | 3 | 35 | 8 | |
Ընդհանուր | 137 | 78 | 20 | 14 | 9 | 5 | 1 | 0 | 25 | 14 | 192 | 111 | |
Սինգապուր | 439 | 321 | 28 | 18 | 14 | 7 | 9 | 1 | 33 | 23 | 523 | 370 | |
Ընդհանուրը կարիերայում | 520 | 337 | 28 | 18 | 14 | 7 | 9 | 1 | 33 | 23 | 604 | 386 |
Աղբյուրներ․[119][120][121][122][123][124][125]
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հոում Յունայթեդ»
- Սինգապուրի գավաթ։ 2000
«Գեյլանգ Ինտերնեշնլ»
- Սինգապուրի առաջնություն։ 2001
«Ուորիորս»
- Սինգապուրի առաջնություն։ 2006, 2007, 2008, 2009
- Սինգապուրի գավաթ։ 2007, 2008
- Սինգապուրի սուպերգավաթ։ 2008[52]
«Տամպինս Ռովերս»
- Սինգապուրի առաջնություն։ 2011, 2012, 2013
- Սինգապուրի սուպերգավաթ։ 2011, 2012, 2013, 2014[59][126][127][128]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգապուրի հավաքական
- 2012 թվականի ԱՍԵԱՆ-ի գավաթ։ 2012[82]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժողովրդական ընտրություն» մրցանակ։ 2007[47]
- Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2007, 2008, 2012[47][48][62]
- Սինգապուրի առաջնության լավագույն ռմբարկու։ 2007, 2008, 2009, 2013[47][48][49][63]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Player profile – Aleksandar Duric». S.League. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «South Melbourne Hellas - Transfers 1994/1995». weltfussball.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 4,0 4,1 «South Melbourne Hellas - Transfers 1995/1996». weltfussball.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Greg Stock. «1996 Victorian State League Leading Goalscorers». Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Gippsland Falcons - Transfers 1996/1997». weltfussball.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «West Adelaide Sharks - Transfers 1997/1998». weltfussball.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Adelaide Sharks - Transfers 1998/1999». weltfussball.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Marconi-Fairfield Stallions - Transfers 1999/2000». weltfussball.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Scott McIntyre. «An amazing football tale». Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
- ↑ «The biggest accomp». Olympic Committee of Bosnia & Herzegovina. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «Dobojlija – Najbolji Fudbaler U Singapuru». Tipura.com (Serbian).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 «Interview with Aleksandar Duric (Part 4)». RedSports.sg. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
- ↑ Mirco Jelec. «Dobojlije u dijaspori: Aleksandar Djuric, Singapur / Australija». tipura.com.
- ↑ 15,0 15,1 15,2 Rick Olivares (2012 թ․ հուլիսի 9). «The changing tides of Aleksandar Duric». Business Mirror.
- ↑ «Content with life». Today. 2006 թ․ հոկտեմբերի 16. էջ 42.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 «Duric: I just love football». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
- ↑ «MH Interview: Aleksandar Duric». MensHealth.com.sg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ 19,0 19,1 «Interview with Aleksandar Duric (Part 1)». RedSports.sg. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Najbolji golgeter na svijetu zapravo je bosanski kajakaš». Klix (բոսնիերեն).
- ↑ 21,0 21,1 Richard Lenton. «Aleksandar Duric» (PDF). Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
- ↑ «End of a long and winding road for Singapore's Aleksandar Duric». BBC Sport. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
- ↑ 23,0 23,1 Jason Dasey. «Class is permanent». ESPN. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 «End in sight for Tampines' Rover» (PDF). AFC Quarterly (issue 2). 2013 թ․ ապրիլ. էջ 35.
- ↑ «Australia – List of Final Tables». RSSSF.com. Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «1994-95 Season Playoff Matches». ozfootball.net.
- ↑ Seungsoo Lee, Ian Griffiths, Ian King. «Singapore 1999». RSSSF.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Neil Humphreys (1999 թ․ հոկտեմբերի 10). «Third spot and $20,000 to Jaguars». The Straits Times. էջ 52.
- ↑ 29,0 29,1 «Jaguars lose twin strikers». The Straits Times. 1999 թ․ նոյեմբերի 19. էջ 100.
- ↑ 30,0 30,1 «Former Jaguar signs for Home». The Straits Times. 2000 թ․ մայիսի 27. էջ 98.
- ↑ Ernest Luis (2000 թ․ հոկտեմբերի 2). «No SAFFC double as Cup goes Home». The Straits Times. էջ 54.
- ↑ Ernest Luis (2000 թ․ հոկտեմբերի 10). «Protectors will do without Tapai, Duric and Andersen next season». The Straits Times. էջ 58.
- ↑ Shamir Osman (2009 թ․ սեպտեմբերի 9). «Geylang won't do SAFFC any favours». Today. էջ 56.
- ↑ Gerard Wong (2001 թ․ հոկտեմբերի 25). «Geylang regains the title». The Straits Times. էջ 1.
- ↑ Marc Lim (2001 թ․ նոյեմբերի 5). «A night of utter shame for Geylang». The Straits Times. էջ 1.
- ↑ Stanley Ho (2001 թ․ նոյեմբերի 5). «Geylang humiliated». Today. էջ 30.
- ↑ «The fourth Mr 100». The Straits Times. 2003 թ․ հուլիսի 10. էջ 7.
- ↑ «Could Indra Sahdan win the same award twice?». The New Paper. 2013 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «2002/03 AFC Champions League». S-league: Facts & Figures. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Sleepy Geylang carves out 3-0 win». The Straits Times. 2002 թ․ հոկտեմբերի 7. էջ 14.
- ↑ «Easy 4-0 win for Geylang». The Straits Times. 2002 թ․ հոկտեմբերի 24. էջ 11.
- ↑ «No farewell joy for Jang». The Straits Times. 2002 թ․ նոյեմբերի 28. էջ 15.
- ↑ Alvin Chua (2004 թ․ սեպտեմբերի 15). «High-flying Eagles stun Perak». Today. էջ 34.
- ↑ Marc Lim (2004 թ․ հոկտեմբերի 26). «A match away from $250,000». The Straits Times. էջ H11.
- ↑ Marc Lim (2004 թ․ հոկտեմբերի 27). «Historic cup final hopes in tatters after 12 short minutes». The Straits Times. էջ 13.
- ↑ «Duric leaves Geylang for SAFFC». The Straits Times. 2004 թ․ նոյեմբերի 3. էջ 14.
- ↑ 47,0 47,1 47,2 47,3 47,4 «Duric bags four trophies at NTUC Income-Yeo's awards night». sleague.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ 48,0 48,1 48,2 48,3 «Duric wins player of the year». sleague.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 49,0 49,1 Shamir Osman (2009 թ․ նոյեմբերի 10). «Here's to a better show in 2010». Today. էջ 41.
- ↑ Darren Lai (2007 թ․ հուլիսի 10). «Hat-trick hero Duric joins the 200-goal club». Today. էջ 42.
- ↑ Shamir Osman (2008 թ․ օգոստոսի 13). «A bittersweet birthday for Duric». Today. էջ 43.
- ↑ 52,0 52,1 «SAFFC clinch inaugural shield». The Straits Times. 2008 թ․ փետրվարի 18. էջ 31.
- ↑ 53,0 53,1 Leonard Lim (2009 թ․ փետրվարի 26). «On to the big stage». The Straits Times. էջ 34.
- ↑ Leonard Lim (2009 թ․ փետրվարի 19). «Warriors whip Thai champs». The Straits Times. էջ 36.
- ↑ «Suwong Bluewings - Singapore Armed Forces FC 3:1». worldfootball.net. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 56,0 56,1 Aleksandar Duric (2013 թ․ օգոստոսի 27). «Heat on managers when transfers go awry». The Straits Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Aleksandar Duric not going to Indonesia Super League». RedSports.sg. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
- ↑ Joyce Lim (2009 թ․ նոյեմբերի 10). «Top scorer, thrice in a row». The New Paper. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 59,0 59,1 «Stags claim fourth successive Charity Shield». Tampines Rovers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «40-year old Alex Duric scores 300th goal in S-league!». xinmsn. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Jason Dasey (2011 թ․ օգոստոսի 7). «Striker's hard road to the top». Ալ-Ջազիրա.
- ↑ 62,0 62,1 Fabius Chen (2012 թ․ նոյեմբերի 11). «Duric named S-League Player of the Year for third time». The Straits Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 63,0 63,1 «2013 Great Eastern-Yeo's S.League Awards Night». sleague.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Duric confirms retirement at end of next season». Goal.com. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ 65,0 65,1 Wang Meng Meng (2014 թ․ փետրվարի 25). «Duric's last hurrah: 'Put pride back in S-League'». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Nine-man Tampines crash out of ACL play-offs in extra time». Goal.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Tampines Rovers vs. DPMM FC 1 - 2». Soccerway. 2014 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Wang Meng Meng (2007 թ․ սեպտեմբերի 28). «New Singaporean Duric could line up for Lions». The Straits Times. էջ 60.
- ↑ «Aleksandar the Great». The Straits Times. 2007 թ․ հոկտեմբերի 1. էջ 46.
- ↑ 70,0 70,1 Wang Meng Meng (2007 թ․ նոյեմբերի 2). «Striker Duric gets call-up». The Straits Times. էջ 58.
- ↑ 71,0 71,1 71,2 «Road to South Africa: Duric bags brace to give Lions advantage». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Surgery for footballer Aleksandar Duric goes smoothly». RedSports.sg. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Road to South Africa: Debutant Duric just two good». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ Lim, Weixiang (2014 թ․ հոկտեմբերի 31). «Lunch with... Aleksandar Duric». FourFourTwo. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Wang Meng Meng (2007 թ․ նոյեմբերի 25). «Can the Lions go all the way?». The Straits Times. էջ 41.
- ↑ «Singapore 2 Myanmar 1 - Duric, Casmir rescue Singapore». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Vietnam 1 Singapore 0 - Vietnam bounce back to seal semi spot». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Toothless Lions rue missed chance». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 79,0 79,1 «First-Half goals put Lions back on track». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 80,0 80,1 «Road to South Africa:Lions lose despite scoring three». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Singapore 1 - 1 Philippines: Late Greatwich strike shocks Singapore». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 82,0 82,1 82,2 «Duric delights in final». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Malaysia 0 Singapore 3». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 84,0 84,1 «Malaysia 0 Singapore 3». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Neil Morrison, Luca Gandini, 'Kaizeler', Eric Villante. «Oldest and Youngest Players and Goal-scorers in International Football». RSSSF.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Indonesia 1 Singapore 0». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Singapore 4 Laos 3». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Philippines 0 Singapore 0». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Singapore 1 Philippines 0». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Singapore coach Avramovic hails his AFF Suzuki Cup heroes». AFFSuzukiCup.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Locals' input vital for new coach to succeed». The Straits Times. 2013 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Leong, Kelvin (2014 թ․ հոկտեմբերի 29). «Aleksandar Duric's Letter: Thank you very much Singapore». ESPN FC. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 93,0 93,1 93,2 «International Friendly Matches 2008». RSSSF. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 94,0 94,1 «Singapore beat Turkmenistan 4-2 to make it two wins out of two». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Singapore wins Ho Chi Minh International Tournament». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 96,0 96,1 «Set plays do the trick as Lions win». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Thailand crash to S'pore 0-1». AFP. 2009 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Football: Singapore fall to last-gasp winner by North Korea in VFF Cup». RedSports.sg. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Singapore 1 - 1 Philippines: Late Greatwich strike shocks Singapore». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Singapore 2 Myanmar 1 - Duric, Casmir rescue Singapore». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «New-look Lions bring joy to the fans». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 102,0 102,1 «Singapore beat Chinese-Taipei 3-2 in an International Friendly At Jalan Besar Stadium». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 103,0 103,1 «FIFA World Cup 2014 qualifiers -Singapore 5:3 Malaysia». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «FIFA World Cup 2014 qualifiers - China PR 2:1 Singapore». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Lions erase 2010 memories with 2-0 win over Philippines». FAS. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 106,0 106,1 «Singapore kicked-off Suzuki Cup preparations with 2-0 win over Hong Kong». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Singapore wrap up AFF Suzuki Cup preparations with a 4-0 win over Pakistan». FAS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Wang Meng Meng (2014 թ․ փետրվարի 25). «Family and charity work keep Duric busy». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Mateusz Wozniak. «Aleksandar Durić - bohater Singapuru». BalkanFootball.com (Polish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Duric set to partner Zerka in dream attack». The New Paper. 2013 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Can't stop, won't stop». The New Paper. 2013 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Interview with Aleksandar Duric (Part 5)». RedSports.sg. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Aleksandar Duric- What comes next?». Tampines Rovers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
- ↑ Lim, Weixiang (2014 թ․ հոկտեմբերի 31). «Lunch with... Aleksandar Duric». FourFourTwo. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Lim Say Heng (2011 թ․ դեկտեմբերի 4). «Gutsy trio raise $12,000 for charity at marathon». The New Paper. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Fabius Chen (2012 թ․ նոյեմբերի 6). «Duric targets another charity drive». The Straits Times. էջ B20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Wang Meng Meng (2013 թ․ սեպտեմբերի 28). «Duric, 3 kids send message of love and care for elders». The Straits Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Bin Musa, Muhammad Farhansyah (2014 թ․ դեկտեմբերի 16). «Home Team Sports: Aleksander Duric appointed as ambassador for Singapore's Delta League». Home Team. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Aleksandar Đurić – club statistics». National Football Teams. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
- ↑ «S.League - fixtures & scores». sleague.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Singapore Cup - fixtures & scores». sleague.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «League Cup - fixtures & scores». sleague.com. Արխիվացված է օրիգինալից 2014-04-15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «AFC Champions League». soccerway.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «AFC Cup». soccerway.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Stags wins the Charity Shield». FootballOPOD.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Tampines beat Home to win Charity Shield». FoxSportsAsia.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Tampines Rovers FC crowned winners of 2013 Great Eastern Charity Shield». Tampines Rovers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|