Ալեսսանդրո Բլազետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեսսանդրո Բլազետտի
Alessandro Blasetti 1965.jpg
Ծնվել էհուլիսի 3, 1900(1900-07-03)[1][2][3][4]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[1]
Մահացել էփետրվարի 1, 1987(1987-02-01)[1][2][3][4] (86 տարեկանում)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[1]
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող
Պարգևներ և մրցանակներԱսպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար, «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և «Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Ալեսսանդրո Բլազետտի (իտալ.՝ Alessandro Blasetti, հուլիսի 3, 1900(1900-07-03)[1][2][3][4], Հռոմ, Իտալիա[1] - փետրվարի 1, 1987(1987-02-01)[1][2][3][4], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և մոնտաժավորող, «ժամանակակից իտալական կինոյի հայր-հիմնադիրը»։

Ստեղծագործական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլազետտին ծնվել է Հռոմում, 1900 թվականին: Ավարտել է Հռոմի Սապիենզա համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն 1920-ական թվականներին դարձել է լրագրող և կինոքննադատ։ Որպես կինոքննադատ հանդես է եկել թերթերում և ամսագրերում: Հիմնադրել է մի քանի ամսագրեր, մասնավորապես, «Cinematografo» և «Աշխարհը էկրանին», որի շուրջ համախմբվել են երիտասարդ կինոմատոգրաֆներ, ովքեր ձգտել են իտալական կինոյի թարմացմանը[5]։ Ռեժիսորներ Գոֆրեդո Ալեսանդրինիի, Ումբերտո Բարբարոյի, Ալդո Վերգանոյի և Մարիո Սերանդրեիի ընկերակցությամբ հիմնադրել է «Աուգուստուս» կինոընկերությունը և 1928 թվականին սկսել է էկրանավորել իր առաջին «Արև» կինոժապավենը, որտեղ նկարագրել է գյուղացիների դժվար կյանքը։ Ֆիլմի վրա ազդեցություն է թողել խորհրդային կինոն։ Սկսել է աշխատել «Cines» ստուդիայում, որտեղ նկարահանել է «Կիրակի» և «Ներոն» ֆիլմերը։ «Cines» ստուդիայի տնօրեն Ստեֆանո Պիտալուգիի մահից հետո դարձել է ստուդիայի տնօրենը։ Նրա հայտնի ֆիլմերի մեջ են «Աղքատների ճաշկերույթ» և «1860» ֆիլմերը, իսկ վերջինս համարվում է հետպատերազմյա Գարիբալդիի դյուցազներգություն և նրա ամենակարևոր ֆիլմը։ Ռեժիսորի խոսքերով՝ իր էսթետիկ հայացքների ստեղծման մեջ մեծ ազդեցություն են ունեցել ռուս ռեժիսորներ Սերգեյ Էյզենշտեյնի, Վսևոլոդ Պուդովկինի և Նիկոլայ Էկկի աշխատանքները[5][6]։

Լինելով իտալական ֆաշիզմի ջատագով՝ Բլազետտին ֆիլմ է նկարահանել դրա մասին՝ մեծամասամբ արդարացնելով կառավարությունների մեթոդները․ «Հին գվարդիա» (1935), «Ալդեբրան» (1936), «Ոչ ոք հետ չի վերադառնում» (1943)։ Քանի որ «Ալդեբրանը» չի ստացել հատուկ աջակցություն, ռեժիսորը անդրադարձել է սենտիմենտալ կինոնկարների, որոնք հայտնի են որպես «սպիտակ հեռախոսների կինո» և նկարահանել է այդ ժանրում միակ «Դքսուհի Պարմայից» (1936) ֆիլմը։ «Երկաթե թագ» ֆիլմը, որը համախմբել էր հեքիաթը, արկածը և պատմությունը, իսկ 1941 թվականին՝ Վենետիկի 9-րդ կինոփառատոնի ժամանակ, չնայած իր հակառազմամոլական պաթոսին, ռեժիսորին բերել է Մուսոլինիի գավաթ, որպես լավագույն արտերկրային ֆիլմ։ 1942 թվականին Չեզարե Ձավատինիի «Չորս քայլ ամպերում» կատակերգության հիման վրա նկարահանել է ֆիլմը, որը դարձել է Իտալիայում նեոռեալիզմ պատրաստող կինոնկարներից մեկը[5]։

Զգեստափոխված ժապավեններից առանձնանում է «Կատակերգուների ընթրիք»-ը։ Ավելի բաց ձևով է ներկայացրել հակամարտության մասին իր կարծիքը «Մեկ օր կյանքից» ֆիլմում։ Պատերազմից հետո մեծ ներդրում է ունեցել իտալական կատակերգության զարգացման մեջ («Ցավում եմ, որ դու սրիկա ես», «Կին լինելը երջանկություն է»)։ 1948 թվականին բեմադրել է հին հռոմեացիների մասին ֆիլմ՝ «Ֆաբիոլա», իսկ 1957 թվականին՝ «Սեր և բամբասանք» երգիծական կատակերգությունը[5]։ 1961 թվականին ռեժիսորի դերում է նկարահանվել Լ․ Վիսկոնտիի «Ամենագեղեցիկ» ֆիլմում[7]։ 1960 թվականին նկարահանել է մեկ այլ իտալական հասարակության մասին պատմող «Ես, ես, ես… և մնացածը» ֆիլմը։ 1961 թվականին բեմադրել է նոր ժանրի պատկանող ֆիլմ՝ «Ես սիրում եմ, դու սիրում ես» գեղարվեստական հակապատերազմական կինոնկարը, որը հիմնված է վավերագրության վրա, իսկ որոշ դրվագներ նկարահանվել են Մոսկվայում[5]։ 1973 թվականին իտալական հեռուստատեսության համար Բլազետտին նկարահանեց «Ծիծաղ առաջացնելու արվեստը» ժապավենը: Այդ առիթով նա դիտում է շուրջ հինգ հարյուր անգլիական, ֆրանսիական և իտալական կինոկատակերգություններ: Նրա նպատակն էր, ինչպես ինքն է ասել. «Վերլուծել կատակերգության ծագումը և նրա նշանակությունը հասարակության համար»: Այս հեռուստատեսային կինոնկարում նա վերարտադրեց հատվածներ տարբեր կինոնկարներից: Կազմակերպել էր նաև հարցազրույցներ նույն թեմայի շուրջը այնպիսի հանրահայտ ռեժիսորների ու դերասանների հետ, ինչպիսիք են Ռենե Կլերը, Ֆեդերիկո Ֆելինին, Ժակ Տատին, Ալբերտո Սորդին: Բլազետտին համարվում է պատմական նեոռեալիզմի հիմնադիրը: Այդ են վկայում մասնավորապես «1860» (1934), «Հին գվարդիան» (1934), «Այդեբարան» (1935), «Էտորե Ֆիերամոսկա» (1937), «Սև դիմակը» (1940), ինչպես նաև 1941 թվականի Վենետիկի միջազգային փառատոնում մրցանակի արժանացած «Երկաթյա թագ» (1941) կինոնկարները:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկաթե թագ» — մրցանակ Վենետիկի կինոփառատոնի «Լավագույն արտերկյա ֆիլմ» անվանակարգում (1941)
  • «Առաջին հաղորդություն» — միջազգային մրցանակ Վենետեիկի կինոփառատոնում (1950).
  • «Ես, ես, ես… և ուրիշները» — Դավիդ դի Դոնաթելոյի մրցանակ (1966).
  • «Սիմոն Բոլիվար» (1969) — Վենետիկի կինոփառատոնի հոբելյանական մրցանակ(1982)[7]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արև», Sole (1929)
  • «Նորեն», Nerone (1930)
  • «Կիրակի», Resurrectio (1930)
  • «Մայր հող», Terra madre (1931)
  • «Աղքատների ճաշկերությ», La tavola dei poveri (1932)
  • «Պալիո», Palio! (1932)
  • «Հալլերի գործը», Il caso Haller (1933)
  • «1860», 1860 (1934)
  • «Հին գվարդիա», Vecchia Guardia (1934)
  • «Ալդեբարան», Aldebaran (1935)
  • «Դքսուհի Պարմայից», Contessa di Parma (1936)
  • «Սալվաթոր Ռոզայի արկածները»,Un’avventura di Salvator Rosa (1940)
  • «Երկաթե թագ», La corona di ferro (1941)
  • «Կատակերգուների ընթրիք», La cena delle beffe (1941)
  • «Չորս քայլ ամպերում», Quattro passi fra le nuvole (1942)
  • «Մեկ օր կյանքից», Un giorno nella vita (1946)
  • «Ֆաբիոլա», Fabiola (1949)
  • «Առաջին հաղորդություն», Prima comunione (1950)
  • Altri tempi: zibaldone numero 1 (1951)
  • «Ցավում եմ, որ դու սրիկա ես», Peccato che sia una canaglia (1954)
  • Tempi nostri: zibaldone numero 2 (1954)
  • «Կին լինել երջանկություն է», La fortuna di essere donna (1956)
  • «Գիշեր Եվրոպայի վրա», Europa di notte (1959) (վավերագրական)
  • «Ես սիրում եմ, դու սիրում ես», Io amo, tu ami… (1961) (վավերագրական)
  • «Լիոլա»,Liolà (1963)
  • «Ես, ես, ես… և ուրիշները», Io, io, io… e gli altri (1966)
  • «Սիմոն Բոլիվար», Simon Bolivar (1969, Իսպանիա)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեսսանդրո Բլազետտի // Ֆիլմ։ Հանրագիտարանային բառարան/ Գլխ․ խմբագիր Ս․ Ի․ Յուտկևիչ - Մ․: Խորհրդային հանրագիտարան, 1986. — էջ 49. — 640 էջ — 100 000 օրինակ
  • Blasetti, Alessandro. Il cinema che ho vissuto. — Bari: Dedalo, 1982. (իտալ.)
  • Gori, Gianfranco. Alessandro Blasetti. — Florence: La Nuova Italia, 1984. (իտալ.)
  • Masi, Stefano. A. Blasetti: 1900—2000. — Rome: Comitato Alessandro Blasetti. (իտալ.)
  • Moliterno, Gino. The A to Z of Italian cinema. — 2008. — ISBN 978-0-8108-6896-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119044803 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Энциклопедия Кино и ТВ
  6. Կինոռեժիսորներ, դերասաններ: Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978: Հ. 1, էջ 57-58:
  7. 7,0 7,1 Кино: Энц. словарь, 1986

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]