Չեզարե Ձավատինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չեզարե Ձավատինի
Paolo Monti - Servizio fotografico - BEIC 6341413.jpg
Ծնվել է սեպտեմբերի 20, 1902(1902-09-20)[1][2]
Ծննդավայր Լուցարա, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Մահացել է հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[1][3][4][2] (87 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Կրթություն Պարմայի համալսարան
Մասնագիտություն սցենարիստ, լրագրող, դրամատուրգ, գրող և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Viareggio-Versilia International Prize[5]
Cesare Zavattini Վիքիպահեստում

Չեզարե Ձավատինի (իտալ.՝ Cesare Zavattini) (սեպտեմբերի 20, 1902(1902-09-20)[1][2], Լուցարա, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - հոկտեմբերի 13, 1989(1989-10-13)[1][3][4][2], Հռոմ, Իտալիա), իտալացի գրող, սցենարիստ, կինոյի տեսաբան։ 1935 թվականից աշխատում է կինոյում։

Ձավատինիի սյուժեներով և սցենարներով ստեղծված ֆիլմերը իտալիայի կինոյում նախապատրաստել են նեոռեալիզմի երևան գալը՝ «Զբոսանք ամպերում» (1942 թ.), «Երեխաները նայում են մեզ» (1943 թ.)։ Մեծ ներդրում են եղել Ձավատինի և Դե Սիկայի համագործակցությամբ նկարահանված ֆիլմերը՝ «Շուշա» (1946 թ.), «Հեծանիվ հափշտակողները» (1948 թ.), «Ումբերտո Դ» (1951 թ.), «Չոչարա» (1960 թ.), «Արևածաղիկներ» (1970 թ., Ա. Գուերայի և Մ. Դ. Մդիվանիի հետ)։ «Որոշ մտքեր կինոյի մասին» աշխատության մեջ, հոդվածներում, ելույթներում արտահայտած Ձավատինի հայացքները շատ հարցերում դարձել են նեոռեալիզմի հիմքը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի (1955 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 693 CC-BY-SA-icon-80x15.png