Ալեսիո Կրանյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեսիո Կրանյո
Alessio Cragno
Fenerbahçe - Cagliari Calcio 20170807 (221).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1994(1994-06-28)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 184 սմ
Քաշ 78 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կալյարի
Համար 28
Պատանեկան կարիերա
ԻտալիաԲրեշիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Իտալիա Բրեշիա 32 (0)
2014-ներկա Իտալիա Կալյարի 53 (0)
2016   Իտալիա Վիրտուս Լանչանո 18 (0)
2016-2017   Իտալիա Բենևենտո 33 (0)
Ազգային հավաքական
2011 Իտալիա Իտալիա Մ17 6 (0)
2011-2012 Իտալիա Իտալիա Մ18 9 (0)
2012-2013 Իտալիա Իտալիա Մ19 11 (0)
2013-2015 Իտալիա Իտալիա Մ20 9 (0)
2014-2017 Իտալիա Իտալիա Մ21 12 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 31-ի, 2018

Ալեսիո Կրանյո (իտալ.՝ Alessio Cragno, հունիսի 28, 1994(1994-06-28)[1], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կալյարիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեշիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրանյոն Բրեշիայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մոդենայի դեմ խաղում[3]։ 2013 թվականին Կրանյոն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը և 2013-14 մրցաշրջանում դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Բրեշիայի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 33 հանդիպում՝ բաց թողելով 45 գնդակ և 5 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Կալյարի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 12-ին Կրանյոն 4 տարվա պայմանագիր կնքեց Կալյարիի հետ[4]։ Ակումբը նրա համար վճարեց 1 միլիոն եվրո։ Իր դեբյուտը Կալյարիի կազմում նշեց օգոստոսի 23-ին՝ Իտալիայի գավաթի Կատանիայի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 21-ին՝ Ռոմայի դեմ խաղում[6][7]։ 2015 թվականին Կրանյոն կորցրեց իր դիրքը Կալյարիի հիմնական կազմում։

2016 թվականի հունվարի 26-ին Կրանյոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Վիրտուս Լանչանո[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 30-ին՝ Տրապանիի դեմ խաղում[9]։ Վիրտուս Լանչանոյի կազմում իտալացին անցկացրեց 20 հանդիպում՝ բաց թողելով 29 գնդակ և 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ[10]։

2016 թվականի հունիսի 9-ին Կրանյոն 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Կալյարիի հետ[11][12]։ Հուլիսի 13-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Բենևենտոյին[13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Սալերնիտանայի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[16]։ Բենևենտոյի կազմում Կրանյոն անցկացրեց 39 հանդիպում՝ բաց թողելով 32 գնդակ և օգնելով թիմին իր պատմության մեջ առաջին անգամ տեղափոխվել Սերիա A: Կրանյոն ճանաչվեց այս մրցաշրջանի Սերիա B-ի լավագույն ֆուտբոլիստ[17]։

2017-18 մրցաշրջանում Կրանյոն վերադարձավ Կալյարի՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը։ Առաջին հանդիպումը վերադարձից հետո իտալացին անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Պալերմոյի դեմ խաղում՝ այս խաղում ետ մղելով երկու 11-մետրանոց հարված և օգնելով Կալյարին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարը և անցնել գավաթի հաջորդ փուլ[18]։ 2017-18 մրցաշրջանում Կրանյոն անցկացրեց 30 հանդիպում՝ բաց թողելով 48 գնդակ և 7 խաղում պահելով իր դարպասը անառիկ[19]։

2018 թվականի փետրվարի 18-ին Կրանյոն երկարաձգեց իր պայմանագիրը Կալյարիի հետ մինչև 2022 թվականը[20]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրանյոն ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[22], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[23][24]։

Իտալիայի ազգային հավաքական Կրանյոն առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Լեհաստանի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[25][26][27], սակայն այս հանդիպումներից ոչ մեկում խաղադաշտ դուրս չեկավ[28][29]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրեշիա 2012–13 Սերիա B 2 0 0 0 2 0
2013–14 30 0 1 0 31 0
Ընդհանուր 32 0 1 0 0 0 0 0 33 0
Վիրտուս Լանչանո (վարձավճար) 2015–16 Սերիա B 18 0 0 0 2 0 20 0
Բենևենտո (վարձավճար) 2016–17 33 0 1 0 5 0 39 0
Կալյարի 2014–15 Սերիա A 14 0 2 0 16 0
2015–16 Սերիա B 0 0 2 0 2 0
2017–18 Սերիա A 29 0 1 0 30 0
2018–19 10 0 1 0 11 0
Ընդհանուր 53 0 6 0 0 0 0 0 59 0
Կարիերայի ընդհանուր 136 0 8 0 0 0 7 0 151 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - A. Cragno - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  3. «Brescia Calcio - Modena FC 2018, Sep 25, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  4. «Cagliari, colpo "alla Zeman". Arriva Cragno, 20 anni»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2018-10-30 
  5. «Cagliari Calcio - Calcio Catania, Aug 23, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  6. «AS Roma - Cagliari Calcio, Sep 21, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  7. «Roma 2-0 Cagliari: Destro & Florenzi ruin Zeman's return | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  8. «Calciomercato»։ S.S. Virtus Lanciano 1924 - News։ Վերցված է 2018-10-30 
  9. «SS Virtus Lanciano - Trapani Calcio, Jan 30, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  10. «Alessio Cragno | Football Stats | Cagliari | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-10-29 
  11. «OFFICIAL: Alessio Cragno Renews With Cagliari | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-10-30 
  12. «Alessio Cragno rinnova con il Cagliari»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ Վերցված է 2018-10-30 
  13. «Cragno al Benevento»։ www.cagliaricalcio.com (իտալերեն)։ Վերցված է 2018-10-30 
  14. CagliariNews24 Redazione (2016-07-15)։ «UFFICIALE - Cragno in prestito al Benevento - Cagliari News 24»։ Cagliari News 24 (it-IT)։ Վերցված է 2018-10-30 
  15. «Benevento Calcio - US Salernitana 1919, Aug 7, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  16. «Benevento Calcio - SPAL 2013, Aug 27, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  17. 17,0 17,1 «Buffon named best player | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-30 
  18. «Cagliari Calcio - US Palermo, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  19. «Alessio Cragno | Football Stats | Cagliari | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-10-31 
  20. «Official: Cragno signs new Cagliari deal | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-30 
  21. «U21: Italy squad for Euros named | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-30 
  22. uefa.com։ «Under-21 2017 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  23. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  24. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  25. «Italy: New faces for Nations League | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-26 
  26. «Italy squad to face Poland and Portugal announced» (անգլերեն)։ 2018-09-02։ Վերցված է 2018-09-26 
  27. «Chiellini rejoins Italy squad; Pellegri called up - Sportsnet.ca»։ Sportsnet.ca (en-US)։ Վերցված է 2018-09-26 
  28. «Italy - Poland, Sep 7, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  29. «Portugal - Italy, Sep 10, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-30 
  30. «Alessio Cragno»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]