Սանդրո Տոնալի
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 2000[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոդի, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
2009-2012 |
![]() | ||
2012-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-ներկա |
![]() | 71 | (6) |
Ազգային հավաքական‡ | |||
2018 |
![]() | 11 | (0) |
2019-ներկա |
![]() | 5 | (0) |
2019-ներկա |
![]() | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սանդրո Տոնալի (իտալ.՝ Sandro Tonali, մայիսի 8, 2000[1], Լոդի, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրեշիայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեշիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնալին Բրեշիայի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Ավելինոյի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի հունվարի 27-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 28-ին՝ Սալերնիտանայի դեմ խաղում[7]։ Մայիսի 5-ին իտալացին գոլ խփեց Չիտադելայի դեմ հանդիպման 79-րդ րոպեին՝ փրկելով Բրեշիային պարտությունից[8]։ Իր առաջին մրցաշրջանում Տոնալին անցկացրեց 19 հանդիպում առաջին թիմի կազմում՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով 2018 թվականի Սերիա B-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[9][10]։
2018-19 մրցաշրջանում Տոնալին դարձավ Բրեշիայի հիմնական կազմի խաղացող։ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պադովայի դեմ խաղում[11]։ Շուտով Տոնալիին կոչեցին «նոր Անդրեա Պիրլո»[12][13] և նրանով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական խոշոր ակումբներ[14][15][16], ներառյալ Յուվենտուսը[17][18][19], Ռոման[20][21][22], Ինտերը[23][24][25] և Չելսին[26][27][28][29]։ Նոյեմբերի 11-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հելլաս Վերոնայի դեմ խաղում[30]։ 2019 թվականի հունվարի 27-ին նա գոլ խփեց Սպեցիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով[31]։ 2018-19 մրցաշրջանում Տոնալին անցկացրեց 34 հանդիպում[32]՝ դառնալով 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Սերիա B-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[33], իսկ Բրեշիան հաղթեց առաջնությունը[34][35]՝ տեղափոխվելով Սերիա A[36][37][38]:
Իր դեբյուտը Սերիա A-ում Տոնալին նշեց 2019 թվականի օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կալյարիի դեմ խաղում[39]։ Իտալիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ տուգանային հարվածից գրավելով Ջենոայի դարպաը[40][41]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնալին ներկայացրել է Իտալիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[42] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[43]։ Իտալիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ հանդիպման լրացուցիչ ժամանակում պարտվեց Պորտուգալիային[44][45]։ 2019 թվականի հունիսին Տոնալին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[46][47][48]՝ անցկացնելով 2 հանդիպում[49], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[50][51]։
Իտալիայի ազգային հավաքական Տոնալին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 9-ին՝ Միացյալ Նահանգների դեմ ընկերական հանդիպման համար[52][53][54], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[55][56]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2019 թվականի հոկտեմբերի 15-ին՝ փոխարինելով Ֆեդերիկո Բերնարդեսկիին Լիխտենշտայնի դեմ խաղում[57][58]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[59]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բրեշիա | 2017–18 | Սերիա B | 19 | 2 | 0 | 0 | — | 19 | 2 | |||
2018–19 | 34 | 3 | 0 | 0 | 34 | 3 | ||||||
2019–20 | Սերիա A | 18 | 1 | 1 | 0 | 19 | 1 | |||||
Ընդհանուր | 71 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 72 | 6 | ||
Կարիերայի ընդհանուր | 71 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 72 | 6 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[59]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 3 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեշիա
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2018[45]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2018[43]
- Սերիա B-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2018[10]
- Սերիա B-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2019[33]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Italy - S. Tonali - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Who is Brescia midfielder Sandro Tonali? We profile the teenager linked with Chelsea». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Who is Sandro Tonali? The 'new Andrea Pirlo' taking Italian football by storm | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Calcio Avellino SSD - Brescia Calcio, Aug 26, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «US Palermo - Brescia Calcio, Jan 27, 2018 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «US Salernitana 1919 - Brescia Calcio, Apr 28, 2018 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «AS Cittadella - Brescia Calcio, May 5, 2018 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Serie A Team of 2017-18 | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 10,0 10,1 Sport, Sky. «Gran Galà del calcio AIC 2018: Icardi il miglior giocatore 2017-2018. Tutti i premi | Sky Sport». sport.sky.it (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia Calcio - Calcio Padova, Oct 7, 2018 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Italy U19 International Sandro Tonali Is So Similar To Andrea Pirlo It's Actually Scary» (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018-11-04-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Spencer, Phil (2018 թ․ հոկտեմբերի 14). «Who is Sandro Tonali? A look at the Chelsea target dubbed 'the new Pirlo'». footballlondon. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Introducing Tonali, 'the next Pirlo' wanted by Sarri and Allegri». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «6 Serie A Clubs in Battle to Sign 'New Pirlo' Sandro Tonali From Serie B Side Brescia». 90min.com (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Chelsea face battle with Juventus over Italy's 'new Pirlo' Sandro Tonali». The Scottish Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Juventus snatch the new Pirlo, Chelsea's target». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Calciomercato: Juventus get ahead in the race for Chelsea-linked Sandro Tonali». Tribuna.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Juventus ready to battle Chelsea in race to sign Italy wonderkid». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Roma make opening offer for Brescia midfielder Sandro Tonali - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Roma & Inter Go Head To Head Over Sandro Tonali». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Juve & Roma 'in Tonali tug-of-war' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Inter Milan to rival Chelsea for Brescia midfielder Sandro Tonali?». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Chelsea face fight for 'next Andrea Pirlo' Sandro Tonali with Inter Milan sending scouts to watch teenage talent». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Inter send scouts for Tonali | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Simpson, Christopher. «Chelsea Transfer News: Blues Reportedly Set to Make £20M Bid for Sandro Tonali». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Maurizio Sarri sends scouts to watch Sandro Tonali with £20m bid planned». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Chelsea set to offer €20m for Brescia teenager Sandro Tonali». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Chelsea launching bid for Brescia midfielder Sandro Tonali - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Brescia Calcio - Hellas Verona, Nov 11, 2018 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia Calcio - Spezia Calcio, Jan 27, 2019 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Sandro Tonali | Football Stats | Brescia | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 33,0 33,1 «Gran Gala del Calcio 2019 winners | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ s.r.o, LiveSport. «Serie B 2018/2019 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Summary - Serie B - Italy - Results, fixtures, tables and news - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 36,0 36,1 «Brescia promoted to Serie A! | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia promoted to Serie A after 8-year wait». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia promoted to Serie A after eight-year absence». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Cagliari Calcio - Brescia Calcio, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Genoa CFC - Brescia Calcio, Oct 26, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia Sensation Sandro Tonali Bends In Majestic 30-Yard Free-Kick». www.sportbible.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 43,0 43,1 uefa.com. «Under-19 - Technical report - Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy U19 - Portugal U19, Jul 29, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 45,0 45,1 UEFA.com. «Portugal win epic U19 EURO final». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Tonali called to Italy squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy squad: 'New Pirlo' Sandro Tonali wins first call-up as Mario Balotelli is snubbed again | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"New Pirlo" Sandro Tonali earns first Italy call-up». AS.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy - United States, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy 1 United States 0: Politano snatches late winner for Mancini's men». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Liechtenstein - Italy, Oct 15, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Historic manita in Liechtenstein | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 59,0 59,1 «Sandro Tonali». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոնալիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Տոնալին transfermarkt-ում
- Տոնալին soccerbase.com-ում
- Տոնալին WhoScored.com կայքում(չաշխատող հղում)
- Տոնալին Բրեշիայի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-09-16 Wayback Machine
- Տոնալին Սերիա A-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Տոնալին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Տոնալի» հոդվածին։ |
|
|