Ալբերտ Չարկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Չարկին
ռուս.՝ Альбе́рт Серафи́мович Ча́ркин
Ծնվել էդեկտեմբերի 16, 1937(1937-12-16)
ԾննդավայրԲելյով, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 9, 2017(2017-01-09) (79 տարեկան)
Վախճանի վայրըՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Ժանրքանդակագործ
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ և ՌԴ վաստակավոր նկարիչ

Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկին (դեկտեմբերի 16, 1937(1937-12-16), Բելյով, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 9, 2017(2017-01-09), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության Պետերբուրգի մասնաճյուղի խորհրդի նախագահ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահության անդամ։ Սանկտ Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակի և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտի ռեկտոր (2001-2009)։ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1999, թղթակից անդամ՝ 1998): Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2005)։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1972)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ալբերտ Չարկինի ընտանիքը տարհանվել է Սեմիպալատինսկ, պատերազմի ավարտից հետո Ալբերտը ընտանիքի հետ տեղափոխվել է Սումի, այնուհետև Պոլտավայի մարզի Լուբնի քաղաք, որտեղ նրա հայրը՝ Սերաֆիմ Ալեքսեևիչ Չարկինը, Լուբենսկի քիմիական և դեղագործական գործարանում (այժմ՝ «Լուբնիֆարմ» ԲԲԸ) աշխատել է որպես գլխավոր ինժեներ։ Ուկրաինայում ապագա քանդակագործը բնակվել է մինչև չափահաս տարիքը։

1956-1960 թվականներին Չարկինը ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1960 թվականին ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետ։ 1966 թվականին ավարտել է Գեղանկարչության ինստիտուտը։ 1966-1969 թվականներին ուսումը շարունակել է պրոֆեսորներ Նիկոլայ Տոմսկու և Միխայիլ Անիկուշինի ստեղծագործական արվեստանոցներում։ 1987-1996 թվականներին եղել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադյի կազմակերպության նախագահի տեղակալ (1991 թվականից` Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն)։ 2001-2010 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտի ռեկտոր։ 2004 թվականին սկանդալի մեջ է ներքաշվել Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ակադեմիական ինստիտուտի ռեկտոր նշանակված Օլեգ Խարչենկոյի հետ[1]։

2007 թվականին դիմում է ներկայացրել Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով մնալ ռեկտոր երրորդ ժամկետով, ինչը լայն արձագանք է գտել հասարակության մեջ[2][3][4]։

2014 թվականին ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակութային աշխատողների կոլեկտիվ դիմումը՝ ի աջակցություն Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության[5]։ Բնակվել է Սանկտ Պետերբուրգում։

Թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկի գերեզմանատան Լիտերատորսկիե մոստկի տեղամասում[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ մշակույթի նախարարության առաջին աստիճանի դիպլոմ (1968),
  • ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ (1968),
  • Մեդալ «Նվիրված Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակին» (1970),
  • «Աշխատանքային ծառայության համար» մեդալ (1986),
  • «Աշխատանքի վետերան» մեդալ (1988),
  • Հուշամեդալ «Հաղթանակի 50 տարի» (1996),
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (1997 թվականի նոյեմբերի 19) - արվեստի ոլորտում ծառայությունների համար[7],
  • Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի շնորհակալագիր (20 նոյեմբերի, 2002) - Սանկտ Պետերբուրգում մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդի և ծննդյան 65 -ամյակի կապակցությամբ[8],
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2005 թվականի օգոստոսի 1) - կերպարվեստի բնագավառում ծառայությունների համար[9],
  • Սանկտ Պետերբուրգի կառավարության մրցանակ գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում 2006 թվականի համար (Դիզայնի ոլորտում ձեռքբերումների համար) (23.05.2007) «Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված» ցուցահանդեսների շարք ստեղծելու համար[10],
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2007 թվականի դեկտեմբերի 6) - կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, մանկավարժական և հասարակական բազմամյա արդյունավետ գործունեության համար[11],
  • Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (2010 թվականի նոյեմբերի 17, 2010) - Սանկտ Պետերբուրգում մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև «Սանկտ Պետերբուրգի ստեղծագործական միությունների համակարգող խորհուրդ» հասարակական կազմակերպության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ,
  • Արվեստում ունեցած վաստակի համար շքանշան (2012),
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ,
  • Ջակոմո Մանցուի անվան ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ (Իտալիա

Նշանավոր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս I-ի կիսանդրին Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան կայարանում

Առավել հայտնի աշխատանքներից են համարվում՝

  • «Ժողովրդի մասնաբաժնի համար» քանդակ, 1966 (ԽՍՀՄ մշակույթի նախարարության և ԽՍՀՄ գեղարվեստնի ակադեմիայի 1-ին աստիճանի դիպլոմ, 1968),
  • Հաղթանակի հուշարձան Ռյազանում (1975),
  • Սերգեյ Եսենինի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան զբոսայգում (1995),
  • Պետրոս I-ի կիսանդրին Մոսկվայի երկաթուղային կայարանում (Սանկտ Պետերբուրգ, 1993),
  • Վալերի Չկալովի կիսանդրին Սանկտ Պետերբուրգի մետրոյի Չկալովսկայա կայարանի սպասասրահում։ Ստեղծվել է քանդակագործ Վ. Ս. Սվեշնիկովի հետ համատեղ[12] (1997),
  • «Հուշարձան զոհված զինվորներին» (1981, Չինոբադ, Ուզբեկստան),
  • Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը (1987, Ուֆա),
  • «Կիևան Ռուսիայի պաշտպան» հուշարձան Լուբնի քաղաքի 1000 -ամյակին (1988, Լուբնի, Պոլտավայի մարզ),
  • Ալեքսանդր Դանիլովիչ Մենշիկովի կիսանդրին (1997, Կոլպինո),
  • Հուշարձան ակադեմիկոս Ա. Պ. Ալեքսանդրովին (1997, Սոսնովի Բոր, Լենինգրադի մարզ),
  • Ռուս դիվանագետ, իշխան Ալեքսանդր Միխայլովիչ Գորչակովի կիսանդրին (1998 թվականի հոկտեմբերի 16, Ալեքսանդրովյան զբոսայգում (Սանկտ Պետերբուրգ), զբոսայգու շատրվանի մոտ գտնվող տարածքում, բացվել է դիվանագետի ծննդյան 200-ամյակին),
  • Հուշարձան քաջարի զինվոր Շվեյկին (Սանկտ Պետերբուրգ) (2003),
  • Դրամատուրգներ Ալեքսանդր Վոլոդինի, Ալեքսանդր Վամպիլովի, Վիկտոր Ռոզովի հուշարձանը (ճարտարապետ՝ Ի. Ի. Սաուտով, 2007), տեղադրված են Տաբակերկա թատրոնի բակում,
  • Ալեքսանդր Նևսկու քանդակը Կոնստանտինո-Էլենինսկի վանքում (Լենինգրադի մարզ)[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Служить или прислуживать? // еженедельник «Дело» 26.07.2004
  2. С кем вы, мастера культуры? // еженедельник «Дело» 29.10.2007
  3. «Российская газета»: Письмо президенту Российской Федерации В. В. Путину
  4. Не все российские художники готовы подписаться под обращением Михалкова и Церетели, призывая Путина остаться у власти на очередной срок! Արխիվացված 2007-11-14 Wayback Machine // «Новая газета»
  5. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  6. В Петербурге простились со скульптором Альбертом Чаркиным
  7. Указ Президента Российской Федерации от 19 ноября 1997 года № 1240 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Решение Законодательного Собрания Санкт-Петербурга от 20 ноября 2002 года № Р-569 «Об объявлении Благодарности Законодательного Собрания Санкт-Петербурга А. С. Чаркину»
  9. Указ Президента Российской Федерации от 1 августа 2005 года № 900 «О награждении государственными наградами Российской Федерации»
  10. Постановление Правительства Санкт-Петербурга от 23 мая 2007 года № 589 «О присуждении премий Правительства Санкт-Петербурга в области литературы, искусства и архитектуры за 2006 год»
  11. Указ Президента Российской Федерации от 6 декабря 2007 года № 1638 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Чаркина А. С.»
  12. Энциклопедия Санкт-Петербурга
  13. «Напротив храма святых равноапостольных Константина и Елены установлена другая скульптура: коленопреклоненная фигура святого благоверного князя Александра Невского — работа скульптора А.Чаркина». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]