Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանք
Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Saint Petersburg-Ladoga Eparchy? |
![]() | |
![]() | |
konst-elena.ru |
Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանք (ռուս.՝ Константино-Еленинский монастырь), Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանի Լենինսկոյե ավանում գտնվող Ռուս ուղղափառ եկեղեցու կուսանոց: Գտնվում է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի իրավասության ներքո:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն Խապպոլոյում (այդպես էր կոչվում Լենինսկոյե ավանը մինչև 1948 թվականը) երբեք ուղղափառ տաճար չի եղել: Այս տարածքը մտնում էր Ֆինլանդիայի մեծ իշխանության կազմի մեջ, իսկ բնկաչությունը հիմնականում դավանում էր լյութերականություն:
1998 թվականին ավանում ուղղափառ համայնք է հիմնադրվել, իսկ տաճարի կառուցման համար հատկացվել է դեռ 1980-ականներին այրված ակումբի տարածքը:
1998 թվականի հունիսին Սուրբ Կոստանդիանոսի և Սուրբ Հեղինեի պատվին տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկում: 1998 թվականի փետրվարին տեղադրվել են տաճարի գմբեթները: 1999 թվականի դեկտեմբերին զանգակատանն է տեղադրվել ութ զանգ: Եկեղեցու կառուցումը տեղի է ունեցել Ռուսաստանի Նախագահի գործերի կառավարչության «Ռոսցենտրպրոեկտ» ԴՊՈՒՁ (ռուս.՝ ФГУП «Росцентрпроект») գլխավոր տնօրեն, երեցփոխ Կոնստանտին Գոլոշչապովի միջոցներով:
1999 թվականին տաճարում տեղի է ունեցել առաջին պատարագը, իսկ 2000 թվականի մայիսի ժամերգությունները իրականացվում են կանոնավոր կերպով:
20011 թվականին տաճարը օծել է Ռուսիո պատրիարք Ալեքսի Բ-ն:
2006 թվականի հոկտեմբերի 6-ին Ռուս ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդի որոշմամբ բավարարվել է Սանկտ Պետերբուրգի և Լադոգայի միտրոպոլիտ Վլադիմիրի խնդիրքը՝ Սուրբ Կոստանտին և Սուրբ Հեղինե կուսանոցի բացման օծման վերաբերյալ:
Առաջին միանձնուհները այստեղ են ժամանել Վոսկրեսենսկի Նովոդևիչի վանքից : Կուսանոցի մայրապետ է նշանակվել միանձնուհի Իլարիոնիան (Ֆեոկտիստովա):
Սանկտ Պետերբուրգում է գտնվում Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանքի վանատունը:
Էջմիածնի Սուրբ Գեղարդի վաճառքի կամ վնասման հետ կապված սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 6-ին Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը Մայր Աթոռի Դիվանատանը հայտարարել է, որ Գարեգին Բ-ն վաճառել է գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որին հակադարձել է Արշակ Սրբազանը, ասելով, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»[1]:
Քիչ անց, նույն օրը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել Սուրբ Գեղարդը, հաղորդելով հետևյալը.
![]() |
Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում[2] | ![]() |
Տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքի տարածքում են գտնվում հետևյալ տաճարները.
- Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե եկեղեցի (Храм во имя святых равноапостольных Константина и Елены)
- Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Храм во имя святителя Николая Чудотворца)
- Սուրբ Ծնունդ մկրտարան (крестильный храм во имя Рождества Христова)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Храм во имя Похвалы Пресвятой Богородицы)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (ռուս.)
- Սուրբ Կոստանդիանոս և Սուրբ Հեղինե վանք (ռուս.)