Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Ուֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (Ուֆա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՈւֆա

Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու հուշարձան, հեղափոխական, Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական արտակարգ հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Ձերժինսկուն նվիրված քանդակ Ուֆայում՝ Ձերժինսկու պուրակում։ Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտ է (օբյեկտի համարը՝ 0300000184)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը տեղադրվել է Ուֆայում 1987 թվականին՝ Բաշկիրիայի Ինքնավար Սովետական ​​Սոցիալիստական ​​Հանրապետության ՊԱԿ-ի շենքի դիմաց (այժմ՝ Բաշկորտոստանի Հանրապետության դատախազության շենք) Ձերժինսկու պուրակում, «Ռոդինա» կինոթատրոնի շենքի հետևում։

Հուշարձանի քանդակագործը լենինգրադցի նկարիչ Ալբերտ Սերաֆիմովիչ Չարկինն է։ Քանդակը ձուլվել է Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում բրոնզից, 3 մ բարձրությամբ արձանի պատվանդանը պատրաստված է հղկված Կարելիայի գրանիտից։ Հուշարձանի տեղադրմանը զուգահեռ նրա հետևում տնկվել են բրգաձև բարդիներ։

Առաջին նախագծում (1986) Ձերժինսկու հուշարձանը ուղղված էր դեպի Չերնիշևսկի փողոց՝ դեպի ՊԱԿ-ի շքամուտք, բայց հետո Ուֆայի գլխավոր ճարտարապետ Ֆարիտ Ռիխմուկովի որոշմամբ այն թեքվել է դեպի Կրուպսկայա փողոց։ Ուֆայում հուշարձանի բացմանը ներկա են եղել հին կոմունիստներ Ալեքսանդր Եֆրեմովը և Նիկոլայ Սամոդելկինը, ովքեր 1924 թվականին անձամբ են հանդիպել Ձերժինսկու հետ։

Հուշարձանի հանրաճանաչ անվանումը՝ «Վերադարձ դեպի հայրենիք» պայմանավորված է նրանով, որ հուշարձանը կանգնեցվել է «Ռոդինա» կինոթատրոնի ետևում, մեջքով շրջված է դեպի այն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]