Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթա Մալիք Ջուվեյնի
պարս. ՝ عطاءالله بن مُحمَّد جوینی Ծնվել է 1226 [ 1] Ծննդավայր Azadvar , Pain Jovin Rural District , Helali District , Joghatai County , Ռազավի Խորասան , Իրան Մահացել է մարտի 5 , 1283 Մահվան վայր Առան , Ադրբեջան Գերեզման Թավրիզ Կրոն իսլամ Երկեր Tarikh-i Jahangushay-i Juvaini ? Մասնագիտություն պատմաբան , գրիչ , բանաստեղծ , քաղաքական գործիչ և katib Ծնողներ հայր՝ Baha' al-Din Juvayni ? Զբաղեցրած պաշտոններ Wali of Baghdad ? Tarikh-i Jahangushay Վիքիպահեստում
Աթա Մալիք Ջուվեյնի Ալա ադ Դին բին Մուհամադ (1226 [ 1] , Azadvar , Pain Jovin Rural District , Helali District , Joghatai County , Ռազավի Խորասան , Իրան - մարտի 5 , 1283 , Առան , Ադրբեջան ), պարսիկ մատենագիր։ Սերում էր ազնվական ընտանիքից, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել իլխանների արքունիքում ։ 1262 թվականից եղել է Բաղդադի , Իրաքի և Խուզիստանի կուսակալ։ 1260 թվականին ավարտել է դասական ներբողային ոճով գրված «Թարիխ-ե ջհանգոշա» («Աշխարհակալի պատմություն») եռահատոր աշխատությունը։ Առաջին հատորը բովանդակում է մոնղոլների պատմությունը մինչև 13-րդ դարի կեսը, երկրորդը՝ Չինգիզ խանի արշավանքների, Միջին Ասիայի , Իրանի և Անդրկովկասի նվաճման, երրորդը՝ Հուլավուի հիմնած իշխանության պատմությունը։ Երկրորդ և երրորդ հատորներում կարևոր տեղեկություններ կան իլխանության ժամանակաշրջանի Հայաստանի հասարակականան-տնտեսական և քաղաքական պատմության վերաբերյալ։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 551 )։