Ազգային Մատենադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ազգային Մատենադարան», Վիեննայի Մխիթարյան միաբանության հայագիտական հրատարակությունների մատենաշար։ Լույս է տեսնում 1890 թվականից։ «Ազգային Մատենադարանը» ընդգրկում է հայագիտության ամենատարբեր բնագավառների վերաբերյալ արժեքավոր ուսումնասիրություններ և փաստական հարուստ նյութեր։

Հրատարակված աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակված աշխատությունները մեծ մասամբ նախապես տպագրվել են «Հանդես ամսօրյա»-ում։ «Ազգային մատենադարան»-ի հատորները թվահամարված են հայերեն այբուբենով։

«Ազգային մատենադառանը»-ի 211-րդ հատորը լույս է տեսել 1970 թվականին։ Բացի Վիեննայի Մխիթարյաններից (Հ. Տաշյան, Գ. Մենեվիշյան, Ղ. Հովնանյան, Գ. Գալեմքյարյան, Ն. Ակինյան, Հ. Ոսկյան և ուրիշներ) «Ազգային մատենադարանը»-ին մասնակցել են հայ և օտարազգի բազմաթիվ այլ գիտնականներ (Գ. Խալաթյան, Ն. Ադոնց, Բ. Կյուլեսերյան, Ա. Սարուխան, Գ. Տեր-Մկրտչյան, Հ. Աճառյան, Խ. Սամվելյան, Հ. Մանանդյան, Թ. Ավդալբեգյան, Ն. Մառ, Ա. Կարիեր, Հ. Հյուբշման, Հ. Մարկվարտ, Հ. Գելցեր, Հ. Պեդերսըն և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 108