Մատենաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մատենաշար, որևէ հատկանիշով (թեմատիկ, ժանրային և այլն) ու նպատակադրմամբ խմբավորվող և ձևավորմամբ ընդհանրացող գրքերի շարք։ Մատենաշարը լինում է լույս տեսնող գրքերի (հատորների) սահմանափակ կամ անսահմանափակ քանակությամբ։ Անցյալում լույս տեսած ու այժմ շարունակվող հայտնի մատենաշարերից են՝ «Համաշխարհային գրականության գրադարան», «Փիլիսոփայական ժառանգություն», «Անտիկ գրականության գրադարան», «Նշանավոր մարդկանց կյանքը», «Ընտիր մատենագիրք», «Մատենագրութիւնք նախնեաց», «Ղուկասյան մատենադարան», «էժանագին գրադարան», «Դպրոցական գրադարան», «Արկածային գրադարան», «Դրական հուշարձաններ», «Սփյուռքահայ գրողներ», «Հայ մատենագիրներ», «Հայ դասականների գրադարան», «Ռուս դասականների գրադարան» և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 286 CC-BY-SA-icon-80x15.png