Գրիգորիս Գալեմքյարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալեմքյարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգորիս Գալեմքյարյան
Ծնվել էմարտի 15, 1862(1862-03-15)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էմայիսի 20, 1917(1917-05-20)[1] (55 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան, մատենագետ, պատմաբան և ուսուցիչ
ԱշխատավայրՄխիթարյան միաբանություն[1]

Գրիգորիս Գալեմքյարյան (Գևորգ Ֆրանչիսկոսի, մարտի 15, 1862(1862-03-15)[1], Կոստանդնուպոլիս[1] - մայիսի 20, 1917(1917-05-20)[1], Վենետիկ, Իտալիա[1]), հայ բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Անտոոնյան վարժարանում։ 1875 թվականին տեղափոխվել է Վիեննայի Մխիթարյանների վանքը, որտեղ շարունակել է ուսումը, ավարտել և ձեռնադրվել քահանա, դառնալով միաբանության անդամ։ 1880-ականների վերջերից բանասիրական հոդվածներով աշխատակցել է պարբերական մամուլին։ 1890 թվականին Վիեննայում լույս է տեսել նրա «Գործնական մեկնություն առաքելական աթոռո սահմանադրության» աշխատությունը, 1892 թվականին՝ «Ցուցակ հայերեն ձեռագրաց արքունի մատենադարանին ի Մյունխեն»։ Գրել է նաև լեզվաբանական աշխատություններ, որոնցից ուշագրավ է «Ոսկեդարյան և ոչ ոսկեդարյան հայերենի խնդիրը» (1903)։ Կատարել է թարգմանություններ, ինչպես Հ. Գելցերի «Համառոտ պատմություն հայոց» գիրքը։ Եղել է «Հանդես ամսօրյայի» խմբագիրը։ Գրել է «Պատմություն հայ լրագրության ի սկզբանե մինչև մեր օրերը (1794-1860)» ուսումնասիրությունը (Վիեննա, 1893), որը առաջին փորձն է հայ լրագրության պատմության սիստեմատիկ շարադրանքի[2]։

Աշխատություններ և թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 215.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 653