Հոլգեր Պեդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոլգեր Պեդերսեն
դան․՝ Holger Pedersen
Holger Pedersen 1867-1953.png
Ծնվել էապրիլի 7, 1867(1867-04-07)[1][2][3][4] կամ 1867
Gelballe, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա
Մահացել էհոկտեմբերի 25, 1953(1953-10-25)[5][1][2][3][4][6]
Հելերուպ, Գենտոֆտե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա
Բնակության վայր(եր)Դանիա Դանիա
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Ազգությունդանիացի
Մասնագիտությունլեզվաբան, հայագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կոպենհագենի համալսարան
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերԿոպենհագենի համալսարան
Տիրապետում է լեզուներինդանիերեն[7]
Գիտական ղեկավարHeinrich Zimmer?[8]
Holger Pedersen (linguist) Վիքիպահեստում

Հոլգեր Պեդերսեն (դան․՝ Holger Pedersen, ապրիլի 7, 1867(1867-04-07)[1][2][3][4] կամ 1867, Gelballe, Կոլինգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա, Դանիա - հոկտեմբերի 25, 1953(1953-10-25)[5][1][2][3][4][6], Հելերուպ, Գենտոֆտե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա), դանիացի լեզվաբան, հայագետ։ Ավարտել է Կոպենհագենի համալսարանը (1890)։ Կոպենհագենի համալսարանի դոկտոր (1897), պրոֆեսոր (1903)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են պատամահամեմատական լեզվաբանությանը, մասնավորապես՝ հնդեվրոպական, սեմական, ուգրա-ֆիննական լեզուների համեմատական ձևաբանությանն ու հնչյունաբանությանը։ Մշակել է լեզուների նոստրատիկ ազգակցության տեսությունը, ըստ որի Եվրասիայի և Աֆրիկայի մի շարք լեզվաընտանիքներ ու լեզուներ (հնդեվրոպական, քարթվելական, սեմա-քամյան, ուրալյան, թյուրքական, մոնղոլական, տունգուս-մանջուրական և այլն) մտնում են մեկ մակրոընտանիքի մեջ։

Պեդերսենը մեծ ծառայություններ ունի հայերենագիտության ասպարեզում։ Հայերենի արտասանությանը ծանոթանալու նպատակով եղել է Վենետիկի (1389) և Վիենայի (1903) Մխիթարյան միաբանություններում, հայերենի մասնավոր դասեր առել Պետերբուրգում (1898)։ Նրա հայերենագիտական առաջին մեծ աշխատությունը «Հայոց լեզվի պատմություն» (1902, հայկական հրտատարակությունը, «Նպաստումը հայ լեզվի պատմության», 1904) առաջին գիրքն է, որտեղ նա քննել է հայերենի հնչյունական օրենքները հնդեվրոպական բաղաձայնական ընդհանրությունների համակարգի մեջ, ինչպես նաև հոգնակերտի, գոյականների և ածականների, դերանվանական հոլովների և բայական ձևերի որոշ հարցեր։

Գրքի «Հին հայերեն լեզվի շեշտը» հավելվածում (գրված արևմտահայերենով) քննում է գրաբարի շեշտի հարցը։ «Հայերեն և դրացի լեզուները» (1904,

Հայկական հրատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական հրատարակությունը «ՀԱ», 1905, գրքում Պեդերսենը մերժել է այն տեսակետը, թե կովկասյան լեզուները որոշակի դեր են խաղացել հայերենի հնչյունական զարգացման մեջ։ Քննելով հնչյունափոխական երևույթները՝ նա ցանկացել է որոշել հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ․ այս հարցին է նվիրված նաև «Հայերենի դիրքը» (1924, հայկական հրատարակությունը «ՀԱ», 1929, JSC2-3) հոդվածը, որտեղ հեղինակը, համեմատելով հայերենի բառապաշարի, հնչյունաբանության ու ձևաբանության նմանությունները ցեղակից լեզուների հետ, հանգել է այն եզրակացության, որ հայերենը միջին դիրք է գրավում հնդիրանական, սլավաբալթիական և հունական լեզուների միջև։

Աշխատության երկրորդ մասում Պեդերսենը կատարել է բառաքննական հետազոտություններ, պարզել հայերենից թուրքերենին անցած փոխառությունները։ «Հին հայերենի ցուցական դերանունները» (1905, հայկական հրատարակության 1907) աշխատության մեջ քննել է հայերենի դերանունները՝ հնդեվրոպական դերանվանական համակարգի հետ ունեցած հարաբերությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 KNAW Past Members
  5. 5,0 5,1 5,2 Педерсен Хольгер // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Archive of Fine Arts — 2003.
  7. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. https://ashwinram.org/ashwinram/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johannes Friedrich, Hethitisches Elementarbuch, second edition, 2 volumes. Heidelberg։ Carl Winter, 1960.
  • Paul J. Hopper, «Glottalized and murmured occlusives in Indo-European.» Glossa 7,2 (1973)։141-166.
  • Thomas V. Gamkrelidze and Vjačeslav V. Ivanov, Indo-European and the Indo-Europeans, 2 volumes. Berlin and New York։ Mouton de Gruyter, 1995 (original Russian edition 1984).
  • André Martinet, Economie des changements phonétiques. Paris։ Maisonneuve et Larose, 2005 (revised edition; original edition 1955).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 223 CC-BY-SA-icon-80x15.png