Ադրիանապոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ադրիանուպոլիսից)
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ադրիանապոլիս
հունարեն՝ Αδριανούπολη
BulgarianChurch.jpg
Բուլղարական եկեղեցի
Կոորդինատներ: 41°40′41″ հս․ լ. 26°33′34″ ավ. ե. / 41.67806° հս․. լ. 26.55944° ավ. ե. / 41.67806; 26.55944
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՔաղաքապետHamdi Sedefçi
Հիմնադրված է2-րդ դար թ.
Այլ անվանումներԷդիրնե
ԲԾՄ41 մ
Բնակչություն138.793 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+284
Փոստային ինդեքսներ2200
Ավտոմոբիլային կոդ22
Պաշտոնական կայքedirne.bel.tr (թուրքերեն)
##Ադրիանապոլիս (Թուրքիա)
Red pog.png

Ադրիանապոլիս կամ Ադրիանուպոլիս (բուլղար․՝ Одрин; հունարեն՝ Αδριανούπολη Ադրիանուպոլի), քաղաք Բալկանյան թերակղզում՝ Հունաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին։ Բնակչությունը՝ մոտ 138.000։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է հռոմեական Հադրիանոս կայսեր կողմից։ 378 թվականի օգոստոսի 9-ին հռոմեական ուժերը Վաղես կայսեր գլխավորությամբ մարտի բռնվեցին գոթերի հետ։ Ճակատամարտում հռոմեացիները կրեցին ջախջախիչ պարտություն, իսկ կայսրը զոհվեց մարտի դաշտում։

1205 թվականի ապրիլի 14-ին խաչակիրների և բուլղարների միջև տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ խաչակիրները ջախջախվեցին։ 1362 թվականին քաղաքը գրավվեց թուրք-օսմանների կողմից։ 1365 - 1453 թվականներին եղել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Ռուս-թուրքական պատերազմների հետևանքով 1829 և 1878 թվականներին գրավվել է ռուսական բանակի կողմից։

Ադրիանապոլիս քաղաքում է կնքվել Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը (1829

Բալկանյան առաջին պատերազմի հետևանքով в 1913 թվականին քաղաքը զբաղեցվեց բուլղարական բանակի կողմից, իսկ ըստ Լոնդոնի պայմանագրի քաղաքն անցավ Բուլղարիային։ Սակայն Բալկանյան երկրորդ պատերազմի հետևանքով քաղաքը դարձյալ զբաղեցվեց Օսմանյան կայսրության կողմից։ Ըստ Սևրի պայմանագրի քաղաքն անցնելու էր Հունաստանին։ Հունական զորքերը 1920 - 1922 թվականներին զբաղեցրել էին քաղաքը, սակայն ըստ Լոզանի պայմանագրի քաղաքը վերադարձվեց Թուրքիային։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական կայսրության օրոք քաղաքն ունեցել է հունական, բուլղարական և հայկական խառը բնակչություն։ Չնայած Օսմանյան կայսրության երկարատև կառավարման, քաղաքում մուսուլմանները՝ հատկապես թուրքերը երբեք մեծամասնություն չեն կազմել։ 20-րդ դարի սկզբին քաղաքի բնակչության հարաբերական մեծամասնություն կազմել են հույները՝ 27,5%։

Օրինակ ըստ 1905 թ.-ի տվյալների, քաղաքի 80-հազարանոց բնակիչներից՝

  • 36 հազարը քրիստոնյա էին (45%), այդ թվում՝
  • 30 հազար մուսուլման (37.5%), այդ թվում՝
    • 10 հազար թուրք
    • 20 հազար այլ մուսուլմաններ
  • 12 հազար հուդայական (15%)
  • 2 հազար այլ

Քաղաքի քրիստոնյա և հրեա բնակչության մեծ մասը լքեց քաղաքը 1923 թ.-ին։ Ներկայումս քաղաքի բնակչության 95%-ը թուրք է, իսկ մնացածը մուսուլման գնչու։

Տես՝ Ադրիանապոլիս Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս