Աբրամ Մանևիչ
Աբրամ Մանևիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1881[1] |
Ծննդավայր | Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 30, 1942[2][1] (60 տարեկան) |
Մահվան վայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կիևի գեղարվեստի ուսումնարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, գծանկարիչ և մանկավարժ |
Ուսուցիչ | Օտտո Զայտց[3] |
Ներշնչվել է | Պոլ Սեզան[4] |
![]() |
Աբրամ Անշելովիչ Մանևիչ (բելառուս․՝ Абрам Аншэлавіч Маневіч, ուկրաիներեն՝ Абра́м Анше́лович Мане́вич, անգլ.՝ Abraham Manievich, նոյեմբերի 25, 1881[1], Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 30, 1942[2][1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), բելառուս, ուկրաինացի և ամերիկացի մոդեռնիստ նկարիչ, ծագումով հրեա[5][6][7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Ռուսական կայսրության (ժամանակակից Բելառուս) Մոգիլևի գավառի Մստիսլավլ քաղաքում, որտեղ ապրել է մինչև 20 տարեկան պատրիարքական հրեական ընտանիքում։ Նա վաղ հասակից դրսևորել է նկարելու կարողություն և ծնողները նրան ուղարկել են նկարչի մոտ սովորելու[9][10]։ Այնուհետև նա գնացել է Կիև և ընդունվել է Կիևի արվեստի դպրոց, որտեղ միաժամանակ սովորել են Կազիմիր Մալևիչը և Բյալինիցկի-Բիրուլյան։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մյունխենի արվեստի ակադեմիա, որն ավարտել է 1907 թվականին։
Նա իր առաջին աշխատանքները՝ ներառյալ հայրենի քաղաքի բազմաթիվ տեսարանները, ստեղծել է մոդեռնիզմի Մյունխեն-Վիեննա շարժման ոճով։
1913 թվականին Փարիզի Դուրան Ռուել պատկերասրահում տեղի է ունեցել Մանևիչի գործերի շատ հաջող ցուցահանդես։ Դրանից հետո Մանևիչը փորձել է նկարել կուբիզմի ոճով, ինչը հանգեցրել է սեփական գեղարվեստական ոճի ստեղծմանը։
1919 թվականին Ուկրաինայում՝ Տրիպոլիում, սպանվել է նրա կոմերիտական ակտիվիստ որդին[11]։ 1922 թվականին նկարիչը կնոջ և դստեր հետ Մինսկից տեղափոխվել է Լոնդոն, այնուհետև ԱՄՆ, որտեղ ապրել է մինչև իր մահը։ Նա բավականին հայտնի է եղել ԱՄՆ-ում, որտեղ Մանևիչի ստեղծագործությունները հավանող մարդկանց թվում է եղել նաև Ալբերտ Էյնշտեյնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.brooklynmuseum.org/opencollection/objects/23179#:~:text=Manievich%20was%20heavily%20influenced%20by,of%20the%20early%2020th%20century.
- ↑ «Русский пейзажист в Париже». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Маневич Абрам Аншелович, 1888—1942». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Спасибо за приём! Выставка «Американские художники из Российской империи» в Третьяковской галерее». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Культур-лига или ренессанс еврейской культуры на идиш.(չաշխատող հղում)
- ↑ «Маневич Абрам Аншелович». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Маневич Абрам». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Маг і чародей фарб. (укр.) (Маг и чародей красок)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абрам Маневич. «Альбом репродукцій» / Упор. О. Жбанкова. — К., «Дух і Літера», 2003. — 28 с ISBN 966-7888-48-7.
- «Who was who in American Art: 1564—1974» «Sound View Press» −1999. ISBN 0-932087-57-4.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրամ Մանևիչ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 30 մահեր
- 1942 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- Ուկրաինացի նկարիչներ
- Բելառուս նկարիչներ
- Ռուսական կայսրության անձինք