Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիսողոմ , հրեական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է եբրայերեն אַבְשָלוֹם (Abəšālom, Abīšālom) անունից, որը նշանակում է՝ հայր խաղաղության։ Աբիսողոմին համարժեք է ասորեստանյան Abi-salām անձնանունը[1] ։ Տառադարձվել է հուն․ ՝ Αβεσσαλωμ , ասորերեն ՝ Awīšālōm, Awšālōm[2] , անգլիական պաշտոնական ձևը՝ Absalom, ֆր. ՝ Absalon ։ Հայերենում սովորական ձևն է Աբիսողոմ, բայց կան նաև Աբիսաղոմ, Աբեսաղոմ, և ըստ ասորականի՝ Աբեշաղովմ ձևերը։ Հազվադեպ օգտագործվել է արևմտահայերի մեջ, փաղաքշական ձևով՝ Աբիկ[3] , որից էլ Աբիկյան ազգանունը[4] ։
Աբիսողոմ, ապստամբ, Դավիթ մարգարեի որդին․
Աբիսողոմ Անձևացի , եպիսկոպոս (353)[5] ․
Աբիսողոմ, Բերդկաներիչի վանքի առաջնորդը (881)[6] [7] ․
Աբիսողոմ, Լիսնայի տանուտեր (14-րդ դար)[8] ․
Աբիսողոմ Վանեցի (1445)[9] ․
Ափիսողոմ, մահտեսի, Խլղաթի որդին (1668)[10] .
Աբիսողոմ Բեհբության, հայ իշխանազն, Բեհբությանների տոհմից (1817).
Աբիսողոմ Ութուճյան (?- փետրվարի 28, 1847), Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու առաջին հովվապետ (1846-1847)․
Աբիսողոմ Հովհաննիսյան, հայ մտավորական, մանկավարժ․
Աբիսողոմ Բեկ-Փիրումյան, Դանիել Բեկ-Փիրումյանի հայրը․
Աբիսողոմ Ունճյան (Աբիկ, ?-1905), հայ բարերար․
Աբիսողոմ Գրըշըքյան (Հրանդ Գանգրունի, ծն․ 1925, Դամասկոս), հայ գրող, պատմաբան.
↑ «Hebraisches und aramaisches Handworterbuch», Վիլհելմ Հեսենիուս , Լայպցիգ, 1921, էջ 5․
↑ «Armenische Grammatik» (Հայերենի քերականությունը), Հայնրիխ Հյուբշման , Լայպցիգ, 1897, էջ 289
↑ «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան , Բեյրութ, 1959, 5369․
↑ «Հայոց անձնանունների բառարան» , Հրաչյա Աճառյան , Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18.
↑ «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 26․
↑ «Սիւնիքի պատմութիւն», Ստեփանոս Օրբելյան , Գլուխ լթ․
↑ «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան , Վենետիկ, 1893, էջ 247.
↑ «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի սրբոյ աթոռոյն Էջմիածնի», Հակոբ Կարենյան , Թիֆլիս, 1863, էջ 138․
↑ «Revue des Etudes Armeniennes» , Փարիզ, 1929, հատոր IX, էջ 140․
↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան , Թիֆլիս, 1915, էջ 932․
«Հայոց անձնանունների բառարան» , Հրաչյա Աճառյան , Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18.
«Hebraisches und aramaisches Handworterbuch», Վիլհելմ Հեսենիուս , Լայպցիգ, 1921, էջ 5․
«Armenische Grammatik» (Հայերենի քերականությունը), Հայնրիխ Հյուբշման , Լայպցիգ, 1897, էջ 289․
«Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան , Բեյրութ, 1959, 5369․
«Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 26․
«Սիւնիքի պատմութիւն», Ստեփանոս Օրբելյան , Գլուխ լթ․
«Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան , Վենետիկ, 1893, էջ 247.
«Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի սրբոյ աթոռոյն Էջմիածնի», Հակոբ Կարենյան , Թիֆլիս, 1863, էջ 138․
«Revue des Etudes Armeniennes» , Փարիզ, 1929, հատոր IX, էջ 140․
«Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան , Թիֆլիս, 1915, էջ 932․