Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն (անգլ.՝ Revue des Etudes Armeniennes), «Հայագիտական հանդես», կիսամյա, տարեգիրք (1964 թվականից), Մորբոնի հրատարակություն։

Լույս է տեսնում 1920 թվականից, Փարիզում (Ֆրանսիա

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահներ՝ Բենվենիստ (1964-1975), Դյումեզիլ (1975-1980), Ս․ Տեր-Ներսեսյան (1981 թվականից)։

Քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտուղարներ՝ Հ․ Պերպերյան (1968-1977 թթ.), Մահե (1977 թվականից)։ Հիմնել են Ֆ․ Մակլերն ու Ա․ Մեյեն, որոնք և սահմանել են հանդեսի նպատակները, ուսումնասիրել հայկական աղբյուրներում պարունակվող լեզվաբանությանը, պատմությանը, արվեստին վերաբերող նյութերը, համեմատել դրանք այլ ժողովուրդների հոգևոր ժառանգության հետ։

Առաջին շրջանում (1920-1933 թթ.) տպագրել է հայերենի համեմատական քերականությանը վերաբերող Ա․ Մեյեի հոդվածները, միջնադարյան բանահյուսությանը, հայոց պատմությանը նվիրված նյութեր, գրախոսականներ։ Բարձր է գնահատել Հ․ Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», Մանուկ Աբեղյանի գործերը (որոնց օգնությամբ Ժ․ Դյումեզիլը հետազոտել է իրանական հեթանոսական կրոնը), Ֆ․ Մակլերի հայագիտական ուսումնասիրությունները։

Անրադարձներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրադարձել է նաև ԽՍՀՄ-ում իրականացվող հնագիտական պեղումներին, սփյուռքի կացությանը, հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական հարաբերություններին։ 1934-1963 թվականներին չի հրատարակվել։ Նոր մատենաշարը (1964 թվականից, երկրորդ շրջան) տպագրում է նաև անգլիական և գերմանական հոդվածներ։ Ունի հին և միջնադարյան հայ գրականության, պատմության, լեզվաբանության, համեմատական քերականության, հնէաբանության, արվեստի պատմության և այլ բաժիններ։

Տարեգիրքը զետեղել է Ա․ Փիրխանյանի, Կ․ Յուզբաշյանի, Ս․ Արևշատյանի, Դ․ Աբգարյանի, Հ․Բարթիկյանի, Ռ․ Կյուլպենկյանի, Մ․ Վան Էսբրուքի, Թիերի ամուսինների և այլոց հոդվածներն ու ուսումնասիրությունները։ Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն ճանաչել և հովանավորում է Ֆրանսիայի պետական գիտահետազոտական կենտրոնը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png