Աբդլմսեհ
Արտաքին տեսք
|
Աբդլմսեհ, ասորական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է ասորերեն ‘abdā (ծառա) mšīḥā (Մեսիա) բառերից, գավառական արտասանությամբ և գրեթե հավասարված է արաբերեն عبد المسيح (‘Abd-ul-Masī̀ḥ) ձևին, որը նշանակում է «ծառա Մեսիայի (Հիսուսի)»։ Անձնանվան կարճ ձևն է Մասեհը, որը գործածական էր հատկապես հնդկահայերի մեջ։ Աբդլմսեհ անունը հայերի մեջ գործածվել է 5-րդ դարից մինչև 15-րդ դարի կես։ Այնուհետև հիշվում է 2 անգամ՝ 1517 թվականին[1], մեկական անգամ 1640 թվականին[2] և 18-րդ դարում[3][4]։
Հայտնի անվանակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբդլմսեհ, հրեա նահատակ (առկա է վկայաբանության թարգմանությունը 873 թ.[5]), նրա անունով է Աբդլմսեհի վանքը՝ Խարբերդի դաշտում[6].
- Աբդլմսեհ, Սբ. Էջմիածնի կամ Սբ. Հռիփսիմե եկեղեցու վաներեց.
- Աբդլմսեհ Արծրունի (11-րդ դար), նահատակվել է մանուկ հասակում, իր բազուկը իբրև մասունք պահվում էր Աղթամարում.
- Աբդլմսեհ Ա Արծրունի (11-րդ դար), հայ իշխան Վասպուրականում, Բյուզանդական առաջին կյուրոպաղատ, իշխան Թոռնիկ Արծրունու որդին, Վասպուրականի Սենեքերիմ թագավորի ազգակիցը, Արծրունյաց տան կրտսեր ճյուղ՝ Խեդենեկյան տոհմից.
- Աբդլմսեհ Բ Արծրունի (ծն. թվ. անհ. - 1121), հայ իշխան Վասպուրականում, պռտուկուրոպաղատ, իշխան Թոռնիկ Գ Արծրունու որդին, Արծրունյաց տնից (Խեդենեկյան).
- Աբդլմսեհ կրոնական, տուն է նվիրել Խծկոնք վանքին (1213).
- Աբդլմսեհ, խոջա Մուրատբախշիի որդին (1327).
- Աբդուլմսեխ, տանուտեր Զատար Մկրտիչի որդին (1327).
- Աբդըլմսեխ սարկավագ (1357).
- Յապտլմսեհ քահան, Ասիլի որդին (1373).
- Աբդլմսեխ (ծն. թվ. անհ. - 1451), Կարապետ քահանայի որդին, մահացել է մանուկ հասակում.
- Աբդլմսեհ, Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ-ի (1434-1464) եղբայրը.
- Աբդլմսեհ, Երուսաղեմի Եսայի արքեպիսկոպոսի սարկավագը (1434).
- Աբդլմսեխ, վանեցի տանուտեր բրուտ Ստեփաննոսի ազգականը (1435).
- Աբդլմսեհ, տանուտեր Խաչատուրի որդին (1453).
- Աբդլմսեհ, Վարդան կրոնավորի եղբայրը (1456).
- Ապտուլմուսեհ (1640).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», Բարսեղ Սարգիսյան, Վենետիկ, 1924, Հատոր Բ, էջ 481-482
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց ի կայսերական մատենադարանին ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1891, էջ 703բ
- ↑ «Cathalogue of the armenian manuscripts in the Bodelian library», կազմել են՝ Սուքիաս Պարոնյանցը և Ֆրեդերիկ Կոնեբերը, Օքսֆորդ, 1918, էջ 167
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 13-14 — 634 էջ։
- ↑ «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց», Մկրտիչ Ավգերյան, Հատոր Ե, Վենետիկ, 1813, էջ 92-120
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց ի կայսերական մատենադարանին ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1891, էջ 1040բ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 13-14
- «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց», Մկրտիչ Ավգերյան, Հատոր Ե, Վենետիկ, 1813, էջ 92-120
- «Ցուցակ հայերէն ձեռագրաց ի կայսերական մատենադարանին ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1891, էջ 703բ, 1040բ
- «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», Բարսեղ Սարգիսյան, Վենետիկ, 1924, Հատոր Բ, էջ 481-482
- «Cathalogue of the armenian manuscripts in the Bodelian library», կազմել են՝ Սուքիաս Պարոնյանցը և Ֆրեդերիկ Կոնեբերը, Օքսֆորդ, 1918, էջ 167