Աբդլմսեհ Արծրունի (նահատակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբդլմսեհ Արծրունի (այլ կիրառումներ)
Աբդլմսեհ Արծրունի
Արծրունիների զինանշանը.jpg
Արծրունիների զինանշանը
Ի ծնե Աբդլմսէհ Արծրունի
Ժամանակաշրջան 11-րդ դար
Ծնունդ անհայտ
Ծննդավայր Վասպուրական
Վախճան անհայտ
Սրբացված կարգ սուրբ
Պաշտամունքի վայր Աղթամար
Ազգություն հայ
Երկիր Բյուզանդիա

Աբդլմսեհ Արծրունի (ծննդյան ու մահվան թվականներն անհայտ, 11-րդ դար), նահատակ, պռտուկյուրոպաղատ Աբդլմսեհ Արծրունու ազգակիցը, Արծրունիների իշխանական տոհմից: Աբդլմսեհը նահատակվել է մանուկ հասակում: Իր բազուկը իբրև մասունք պահվում էր Աղթամարում (11-րդ դար):[1]

Թովմա Արծրունին գրում է՝

«... և զբազուկ սուրբ մարտիրոսին տղային Աբդլմսէհի, ազգակցի և անվանակցի պռտուկուրապաղատին»

Նույնը բառացի կրկնվում է Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» պատմական երկում (էջ 31):

Հրաչյա Աճառյանը իր Հայոց անձնանունների բառարանում գրում է՝

- Թեև վստահ ենք, որ այս «տղան» հրեա Աբդլմսեհն է, բայց «ազգակցի» ասելուց կարելի է ենթադրել, որ թերևս տարբեր անձ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 14
  • «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 31
  • «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.