Խեդենեկյաններ
Խեդենեկյաններ, Խեդենիկյաններ, հայ իշխանական տոհմ Հայաստանի Վասպուրական նահանգում, 11-ից - 12-րդ դարերում։ Փաստորեն Արծրունյաց հայտնի նախարարական տան մի տարաճյուղն են և Խեդենեկյաններ են անվանվել միայն պատմագիտության մեջ։ 1021 թվականի արտագաղթից հետո Վասպուրականի «մեծ իշխան և վերակացու» է հիշվում Խեդենեկ Ա (Խեդենիկ), որին հաջորդում է որդին՝ Թոռնիկը։ Թոռնիկ Ա-ին հաջորդում է որդին՝ Աբդլմսեհ Ա-ն, որին էլ հաջորդում է նրա որդին՝ Թոռնիկ Բ-ն։ Թոռնիկ Բ-ի իշխանությունը ժառանգում է որդին՝ Թադևոսը (մոտ 1050-1060-ական թթ.), իսկ Թադևոսին՝ նրա որդի Թոռնիկ Գ, որի որդու՝ Աբդլմսեհի օրոք (XI դարի վերջ և XII դարասկիզբ) Վասպուրականը հարկատու էր սելջուկներին։ Աբդլմսեհն ստացել էր պրոտոկուրոպաղատի (առաջին կուրոպաղատ) բյուզանդական աստիճան և «թագավոր» տիտղոս։ Նա իր իշխանությունը մյուս գավառների վրա տարածելու նպատակով ամուսնացավ Կոգովիտ և Ծաղկոտն գավառների իշխան Ալուզի թոռ Մարիամի հետ։ 1113 թվականին Աբդլմսեհն իր որդուն՝ Դավիթ եպիսկոպոսին Աղթամարում օծել տվեց կաթողիկոս, որով հիմք դրվեց Աղթամարի կաթողիկոսությանը։ Աբդլմսեհին հաջորդեց մյուս որդին՝ Ալուզ-Ստեփանոսը (1121-մոտ 1125), որը վերաշինել տվեց թշնամիների ավերած բնակավայրերն ու բերդերը։ Ալուզ-Ստեփանոսի որդին՝ Խեդենեկ Բ, չնայած հարևան ամիրայությունների հաճախակի հարձակումներին, կարողացավ առժամանակ խաղաղ հարաբերություններ հաստատել նրանց հետ։ Խեդենեկ Բ-ից հետո Խեդենեկյանների իշխանությունը թուլացավ, կորցրեց իր տարածքի մեծ մասը։ Խեդենեկյանների վերջին շառավիղն էր (Արքայուն վերադիրով) Խեդենեկ Գ (XII դարի երկրորդ կես), որի իշխանությունը ամփոփված էր Աղթամարում։ Խեդենեկ Գ-ն արու զավակ չունենալով, Աղթամար կղզին կտակեց իր դուստր Մարիամի ամուսին Սեֆեդին Արքայունին, որից սերեց Սեֆեդինյանների գերդաստանը։
Խեդենեկյանների տոհմածառը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խեդենեկ Ա Մեծ իշխան († 11-րդ դարի սկիզբ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Թոռնիկ Ա Իշխան († հունվարի 6, 11-րդ դար) | Դավիթ եպիսկոպոս | Ստեփանոս եպիսկոպոս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աբդլմսեհ Ա Իշխան, կյուրաղատ († 11-րդ դար) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Թոռնիկ Բ Իշխան († 11-րդ դար) | Դավիթ կրոնավոր | Ստեփանոս կրոնավոր Վարդապետ († 11-րդ դար) | Գրիգոր կրոնավոր | Աբդլմսեհ Արծրունի Նահատակ († 11-րդ դար) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ալուզ Իշխան († 11-րդ դարի կես) | Թադևոս Արծրունի Մեծ իշխան († ?-1060-ականներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գրիգոր Արևելյան դուքս († 11-րդ դարի վերջ) | Թոռնիկ Գ Իշխան († 11-րդ դարի վերջ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարիամ Իշխանուհի († ?-1123) | Աբդլմսեհ Բ Իշխան, կյուրապաղատ († ?-1121) | Ալուզեկ Արծրունի Իշխան († 12-րդ դար) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դավիթ Ա Աղթամարի կաթողիկոս († ?-1165) | Ստեփանոս Ալուզ Իշխան, Աղթամարի կաթողիկոս († ?-մոտ 1185/1190) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խեդենեկ Բ Իշխան († 12-րդ դար) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Խեդենեկ Գ Իշխան (†) | Սեֆեդինյան Արծրունիներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարիամ Արծրունի Իշխանուհի († 13-րդ դար) | Սեֆեդին Արքայուն Իշխան († ?-1296-ից առաջ) | Կուռճիբեգ (†) | Նուրադին (†) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ստեփանոս Գ Տղա Աղթամարի կաթողիկոս († ?-մոտ 1296) | Զաքարիա Ա Աղթամարի կաթողիկոս († ?-1336) | Կուռճիբեգ Արծրունի (†) | Ամիր-Գուրգեն Արծրունի Աղթամարի իշխան († 14-րդ դար) | Թագուհի Արծրունի (†) | Մարթա Արծրունի (†) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 44)։ |