Ստեփանոս Ա Ալուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Ա Ալուզ
Ստեփաննոս Ալուզ
Արծրունիների զինանշանը
Ամյուկի իշխան
1021- մոտ 1125
Նախորդող Աբդլմսեհ Բ Արծրունի
Հաջորդող Խեդենեկ Բ Արծրունի
 
Մասնագիտություն՝ քրիստոնյա քահանա
Ազգություն հայ
Ծննդյան օր 12-րդ դար
Վախճանի օր մոտ 1185/1190
Դինաստիա Արծրունիներ
Հայր Աբդլմսեհ Բ Արծրունի
Մայր Մարիամ
Զավակներ Խեդենեկ Բ Արծրունի
Ստեփանոս Ա Ալուզ
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսԿաթողիկոս Վասպուրականի և Եպիսկոպոս Աղթամարի
Գահակալությունմոտ 1165– մոտ 1185/1190
ԻրավանախորդԴավիթ Ա կամ Գրիգոր Ա[1]
ԻրավահաջորդԳրիգոր Բ[1]
Ծնվել է12-րդ դար
ԾննդավայրԱմյուկ, Վասպուրական
Մահացել էմոտ 1185/1190
Մահվան վայրԱղթամար Վասպուրական
Ազգությունհայ
Հոգևոր աստիճանԿաթողիկոս

Ստեփանոս Ա Ալուզ (ծննդյան թվականն անհայտ - մոտ 1185-1190 թվականների ընթացքում), Վասպուրականի Ամյուկ բերդի իշխան, հաջորդել է հորը՝ կյուրապաղատ Աբդլմսեհ Բ Արծրունուն, ապա դարձել Աղթամարի կաթողիկոս, փոխարինելով եղբորը՝ Դավիթ Ա-ին, մոտ 1165 - մոտ 1185-1190 թվականների ընթացքում։ Ստեփանոս Ալուզը Ամյուկի իշխան, կյուրապաղատ Աբդլմսեհ Բ-ի և Ծաղկոտնի և Կոգովիտի իշխան Ալուզի որդու՝ Արևելյան տուկ (դուքս) Գրիգորի դուստր Մարիամի որդին, Աղթամարի կաթողիկոս Դավիթ Ա-ի եղբայրը։ Սերվում էր Արծրունիների իշխանական տոհմի ճյուղերից մեկից, Խեդենեկյանների (միայն պատմագիտության մեջ կիրառվող) իշխանական տոհմից։ Մոր պապի անունով կոչվել է Ալուզ։ Ստեփանոս Ալուզի որդին էր Ամյուկի իշխան Խեդենեկ Բ Արծրունին։

Աղթամարի կաթողիկոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանոս Ալուզը նախապես եղել է Վասպուրականի Ամյուկ բերդի իշխանը, ապա դարձել եպիսկոպոս։ 1161 թվականին օրինակել է մի ավետարան՝ Աղթամարի Սուրբ Խաչ վանքի Վահան եպիսկոպոսի համար[2][3]։ 1165 թվականից քիչ առաջ, Դավիթ Ա կաթողիկոսի կենդանության ժամանակ օծվելով կաթողիկոս, նրա մահից հետո հաջորդել է նրան։ Մահացել է 1185ից մինչև 1190 թվականն ընկած ժամանակահատվածում[4]։ Մեսրոպ Մաքսուդյանի «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)»-ում կա Ստեփաննոս Ա կաթողիկոս «յազատ տանէն», որը հաջորդել է Գրիգոր Ա-ին և նախորդել Գրիգոր Բ-ին[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 59
  2. «Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի», մաս Բ, Վաղարշապատ, 1900, 28 բ.
  3. «Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ», Ներսես Ակինյան, Վիեննա, 1920, էջ 36
  4. «Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ», Ներսես Ակինյան, Վիեննա, 1920, էջ 37-38

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 38-39
  • «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ. (Ստեփաննոս, Ալուզ)
  • «Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարայ», Ներսես Ակինյան, Վիեննա, 1920, էջ 36-38 (Ալուզ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]