Խեդենեկ Ա Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեդենեկ Ա Արծրունի
Խեդենեկ Ա (Խեդենիկ)
Արծրունիների զինանշանը.jpg
Արծրունիների զինանշանը
Մեծ իշխան և վերակացու
11-րդ դար
Ամյուկի իշխան
11-րդ դար
Նախորդող հիմնվել է
Հաջորդող Թոռնիկ Ա Արծրունի
 
Ազգություն հայ
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Վասպուրականի թագավորություն
Վախճանի օր անհայտ
Դինաստիա Արծրունիներ
Զավակներ Թոռնիկ Ա Արծրունի[1][2], Դավիթ եպիսկոպոս[3], Ստեփփանոս եպիսկոպոս[4]

Խեդենեկ Ա Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 10-ից - 11-րդ դար), Մեծ իշխան և վերակացու Վասպուրականում, Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունու ազգականը: Խեդենեկ Ա-ն սերվում էր Արծրունիների իշխանական տոհմի ճյուղերից մեկից և հիմք է դրել միայն պատմագիտության մեջ կիրառվող Խեդենեկյանների իշխանական տոհմին:

Վասպուրականի թագավորության վերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական նենգ քաղաքականության որոգայթն ընկած Սենեքիմ Արծրունին դեսպանություն է ուղարկում Կոստանդնուպոլիս, որդու՝ Դավթի գլխավորությամբ, և ընդունում է Բարսեղ Բ-ի պարտադրած ծանր պայմանագիրը՝ կայսրությանը զիջել Վասպուրականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) և 1021 թվականին իր արքունիքով, մերձավորներով ու զորքով (մոտ 70—80 հազար մարդ) գաղթում է Սեբաստիայի նահանգ, որը ճանաչվել է Արծրունիների ժառանգական տիրույթը։ Սենեքերիմ Արծրունու գաղթից հետո Խեդենեկ Ա-ն գրավում է Ամյուկ (Ամիւկ) բերդը և իշխում նրա շրջակայքի վրա[5]։ 1021 թվականի արտագաղթից հետո Վասպուրականի «մեծ իշխան և վերակացու» է հիշվում Խեդենեկ Ա-ն (Խեդենիկ), որին հաջորդում է որդին՝ Թոռնիկը[6]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մեսրոպ Մաքսուդյանի «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)»-ի Խեդենեկ Ա-ի որդիներն են՝ իշխան Թոռնիկ Ա Արծրունին, Դավիթ և Ստեփաննոս եպիսկոպոսները

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 36
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան», 5-րդ հատոր, էջ 44
  3. «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 36
  4. «Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա)», Մաքսուդյանց Մ., Էջմիածին, 1916, էջ 36
  5. «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.
  6. «Հայկական Սովետական Հանրագիտարան», 5-րդ հատոր, էջ 44

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 507
  • «Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, Դ. ժբ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]