Դավիթ Ա
Jump to navigation
Jump to search
Դավիթ Ա Արծրունիների զինանշանը | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | ![]() |
Տիտղոս | Կաթողիկոս Վասպուրականի և Եպիսկոպոս Աղթամարի |
Գահակալություն | 1113–1165 |
Իրավանախորդ | Հիմնադիր |
Իրավահաջորդ | Ստեփանոս Ա Ալուզ |
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Ամյուկ, Վասպուրական |
Մահացել է | 1165 |
Մահվան վայր | Աղթամար Վասպուրական |
Ազգություն | հայ |
Հոգևոր աստիճան | Կաթողիկոս |
Դավիթ Ա Արծրունի (ծննդյան թվականն անհայտ - 1165 թ.), Աղթամարի կաթողիկոս 1113-1165։ Աղթամարի և Ամյուկի տեր, պրոտոկյուրոպաղատ Աբդլմսեհ Արծրունու (մահ. 1121 թ.) և Ծաղկոտնի, Կոգովիտի և Անգեղտան իշխան Ալուզի որդու՝ Արևելյան տուկ (դուքս) Գրիգորի դուստր՝ Մարիամի (մահ. 1123 թ.) որդին, Արծրունիների իշխանական տոհմից:
Աղթամարի կաթողիկոսության հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթը նախապես եղել է Աղթամարի եպիսկոպոսը[1]։ Հրաժարվել է հնազանդվել Գրիգոր Գ Պահլավունուն վերջինիս մանկահասակության պատճառով և իրեն հռչակել է Ամենայն Հայոց կաթողիկոս: 1113 թվականին Կիլիկիայի Սև լեռների վանքերից մեկում՝ Կարմիր Վանքում գումարված ժողովը դատապարտել է Դավիթ Ա-ին: Սակայն նա չի ենթարկվել ժողովին և շարունակել է մինչև մահ գահակալել Աղթամարում՝ այն հռչակելով առանձին կաթողիկոսական աթոռ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 38-39
- ↑ «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 300)։ ![]() |