Ամանոսի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամանոսի լեռներ
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Բարձրություն (ԲԾՄ)2262 մետր
Երկարություն180 կիլոմետր

Ամանոսի լեռներ (նաև՝ Ամանուս, Աման[1]), լեռնաշղթա Կիլիկիայի հարավ-արևելքում։ Հնում Կիլիկիան բաժանում էր Ասորիքից և Փոքր Հայքից։ Երկարությունը՝ 180 կմ, բարձրությունը՝ մինչև 2262 մ (Մհըր)։ Ձգվում է Միջերկրական ծովի Անտաքյա ծոցից դեպի հյուսիս-արևելք, մինչև Մարաշի դաշտը։ Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է՝ կազմված պալեոզոյի ու մեզոզոյի նստվածքային ապարներից և հիմքային ներժայթքումներից։ Մեծ մասամբ անտառածածկ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 207 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png