Աբդլմսեհ Բ Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդլմսեհ Արծրունի (այլ կիրառումներ)
Աբդլմսեհ Բ Արծրունի
Աբդլմսէհ Արծրունի
Արծրունիների զինանշանը
Արծրունեաց Իշխան

Ամյուկի Իշխան

11-րդ դարի վերջ-1121
Նախորդող Թոռնիկ Գ Արծրունի
Հաջորդող Ստեփանոս Ալուզ
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Վասպուրական
Վախճանի օր 1121
Հայր Թոռնիկ Գ Արծրունի
Ամուսին Մարիամ
Զավակներ Դավիթ Ա Արծրունի և Ստեփանոս Ա Ալուզ
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ պռտուկյուրոպաղատ

Աբդլմսեհ Բ Արծրունի նաև Աբդլմսէհ Արծրունի (ծննդյան թվականն անհայտ - 1121), հայ իշխան, պռտուկուրոպաղատ, իշխան Թոռնիկ Գ Արծրունու որդին, Արծրունյաց իշխանական տնից։ Աբդլմսեհ Բ-ն թոռան թոռն էր Աբդլմսեհ Ա Արծրունու, որի հետ նրան շատ հաճախ շփոթում են, Աղթամարի Դավիթ Ա Արծրունի կաթողիկոսի հայրը։ Իշխել է Ամյուկ (Ամիւկ) բերդում և նրա շրջակայքում։ Աբդլմսեհի օրոք (11-րդ դարի վերջ և 12-րդ դարասկիզբ) Վասպուրականը հարկատու էր սելջուկներին։ Աբդլմսեհն ստացել էր պրոտոկուրոպաղատի (առաջին կյուրոպաղատ) բյուզանդական աստիճան և «թագավոր» տիտղոս։ Նա իր իշխանությունը մյուս գավառների վրա տարածելու նպատակով ամուսնացավ Կոգովիտ և Ծաղկոտն գավառների իշխան Ալուզի որդու՝ Արևելյան տուկ (դուքս) Գրիգորի դստեր Մարիամի (մահացել է 1123 թ.) հետ։ 1113 թվականին Աբդլմսեհն իր որդուն՝ Դավիթ եպիսկոպոսին Աղթամարում օծել տվեց կաթողիկոս, որով հիմք դրվեց Աղթամարի կաթողիկոսությանը։ Աբդլմսեհին հաջորդեց մյուս որդին՝ Ալուզ-Ստեփանոսը (1121-մոտ 1125), որը վերաշինել տվեց թշնամիների ավերած բնակավայրերն ու բերդերը, իսկ եղբոր մահից հետո դարձավ Աղթամարի կաթողիկոս։ Մահացել է 1121 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 14
  • «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ. (Աբդլմսէհ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]