Զաքարիա Գ Սեֆեդինյան
Զաքարիա Գ Սեֆեդինյան Արծրունիների զինանշանը | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Տիտղոս | Կաթողիկոս Վասպուրականի և Եպիսկոպոս Աղթամարի |
Գահակալություն | 1434–1464 |
Իրավանախորդ | Դավիթ Գ |
Իրավահաջորդ | Ստեփանոս Դ Տղա |
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Ամյուկ, Վասպուրական |
Մահացել է | 1464 |
Մահվան վայր | Աղթամար Վասպուրական |
Ազգություն | հայ |
Հոգևոր աստիճան | Կաթողիկոս |
Զաքարիա Գ Սեֆեդինյան (անհայտ[1], Ամյուկ, Վանի մարզ, Թուրքիա - 1464[1], Աղթամար, Ոստան, Վանի մարզ, Թուրքիա), հայ հոգևորական գործիչ, Աղթամարի կաթողիկոս (1434-1464)։ Մելիք Ստեփանոսի որդին, Դավիթ Գ կաթողիկոսի եղբորորդին, Հայոց վերջին արքա Սմբատ Արծրունու հորեղբայրը, Սեֆեդինյանների իշխանական տոհմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաքարիան ծնվել է Մելիք Ստեփանոսի և Խաթուն Մելեքի ընտանիքում։ Եղբայրներն են՝ Գուրջիբեկը, Տուղշահբեկը, Դովլաթշահը և Ասլանբեկը։ Դավիթ Գ-ի կաթողիկոսության ժամանակ եղել է նրա աթոռակիցը և նշանակվել նրա իրավահաջորդ։ 1419 թվականին նրա անունը հիշվում է Դավիթ կաթողիկոսի հետ, իսկ դեռ ավելի շուտ 1414 թվականին՝ առանձին, հայրապետ տիտղոսով է հիշվում։
Աղթամարի կաթողիկոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաքարիա Գ-ն եղել է Աղթամարի նշանավոր կաթողիկոսներից մեկը։ Նա այլազգիների համար ազդեցիկ և մեծահարգի մարդ էր։ Բարեկամական հարաբերություններ է ունեցել Կարա-Կոյունլուների սուլաթան Ջահանշահի հետ և նրա միջոցով կարողացել է հայ ժողովրդին մեծ բարիքներ անել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 674)։ |