Աադու Հինտ
Աադու Հինտ էստ․՝ Aadu Hint | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1910[1][2] |
Ծննդավայր | Մուհու |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1989[1][2] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Էստոնիա |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ, քաղաքական գործիչ և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Kuressaare Hariduse School? |
Պարգևներ | |
Զավակներ | Miina Hint?, Eeva Park? և Mare Zaneva? |
Աադու Հինտ (էստ․՝ Aadu Hint, լրիվ անունը՝ Ադոլֆ Էդմունդ Հինտ, դեկտեմբերի 28, 1909 (հունվարի 10, 1910), գ. Կյուլասեմա, Էզելյան կոմսություն, Լիֆլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1989, Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ),), էստոնացի խորհրդային գրող, Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մուհու կղզում՝ Կյուլասեմա գյուղում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Սաարեմաա կղզում, որտեղ 1923-1929 թթ. սովորել է Սաարեմաայի գիմնազիայում։ Մերձբալթիկայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թ., դարձել է կոմունիստական կուսակցության անդամ։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում ծառայել է Կարմիր բանակում, իսկ հետագայում աշխատել է թիկունքում։ Եղել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի, ինչպես նաև Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի անդամ։
Աադու Հինտը գրել է մի շարք պիեսներ, որոնք բոլորն էլ բեմականացվել են։
Մահացել է 1989 թ. հոկտեմբերի 26-ին, թաղված է Սաարեմաա կղզում՝ Կիհելկոննա գերեզմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղբայրը՝ Յոհաննես Հինտը, (1914-1985), հայտնի գիտնական է, ինժեներ։
1937-1941 թթ. ամուսնացած է եղել Դեբերա Տուլի հետ, ով հետագայում հայտնի է դարձել որպես բանաստեղծուհի ու թարգմանիչ Դեբորա Վարանդի։
1941-1958 թթ. ամուսնացած է եղել գրող Միննի Նուրմեի հետ։
1961 թ. ամուսնացել է Էլվե Հինտի հետ (Էլվե Սոովիստե)։
Աադու Հինտի ութ երեխաներից Պյաեռն Հինտը, Միյնա Հինտն ու Էեվա Պարկը դարձել են հայտնի գրողներ, իսկ Մարե Զանևան՝ թարգմանիչ։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աադու Հինտի ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է կղզու բնակիչների, մասնավորապես՝ ձկնորսների կյանքին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բոր» ("Pidalitõbi"; վեպ, 1934)
- «Ոսկե դարպասներ» ("Kuldne värav"; վեպ, 1937)
- «Հնոցապանը» ("Tulemees"; վեպ, 1939)
- «Վեսսեի որդին» ("Vesse poeg")
- «Օձաձկան արկածները» ("Angerja teekond")
- «Մասնավոր կղզին» ("Oma saar")
- «Քամիների ափը» ("Tuuline rand";)
Ստեղծագործությունների էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հինտի «Ու՞ր ես գնում, ընկեր դիրեկտոր» ("Kuhu lähed, seltsimees direktor?") պիեսի հիման վրա ռեժիսոր Վիկտոր Նևեժինը 1959 թ. «Տալլինֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է «Ստորջրյա խութեր» ("Veealused karid") գեղարվեստական ֆիլմը, որի սցենարիստներից մեկը եղել է Հինտը[4]
- Հինտի «Քամիների ափը» էպոպեայի հիման վրա Տալլինի կինոստուդիան նկարահանել է գեղարվեստական երկու ֆիլմ (այս դեպքում սցենարիստներից մեկը եղել է Հինտը)
- «Գլադիատոր» ("Gladiaator"; 1969, ռեժիսոր Վելյե Կյասպեր)
- «Քամիների ափը» ("Tuuline rand"; 1971, ռեժիսոր Կալյե Կիյսկ)
Մրցանակներ ու կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ (1950, 1967)
- Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1955)
- Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)
- Ֆրիդեբերտ Տուգլասի գրական մրցանակ նովելների համար (1982)
- Լենինի շքանշան (1980)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1043826300 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Film “Veealused karid” sai lehtedes hävitava hinnangu ja rikkus Arvo Valtoni naise karjääri Արխիվացված 2010-11-15 Wayback Machine // Maaleht, 13.11.2010(էստոներեն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Pidalitõvest" puudutatu kohtus. Vaba Maa, 14 մարտի 1935, №63, էջ. 4 (էստոներեն)
- Autorile naha peale. Vaba Maa, 16 մարտի 1935, №65, էջ. 6 (էստոներեն)
- Кузнецов Ф., «Три книги романа Ааду Хинта», «Дружба народов», 1961, №5
- Крахмальникова Зоя, «Путешествие по "Берегу ветров" (Ааду Хинт и его книги)», Москва, 1970
- «Очерк истории эстонской советской литературы», Москва, 1971
- Leht К., «Aadu Hint», Տալլին (էստոներեն)