Театр демона

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Театр демона
Թողարկված2010
Ժանրարտ ռոք, art punk? և folk punk?
Տևողություն2728 վայրկյան
Լեզուռուսերեն և անգլերեն

«Театр демона» (խմբի անվանումը ձևավորվել է որպես Король и Шутъ, իսկ խմբի անվանումը որպես Театръ демона), ռուսական «Կարոլ ի Շուտ» ռոք-խմբի խմբի տասերորդ ստուդիական ալբոմը, որը ձայնագրվել է թիմի համար անսովոր արթ-փանկ ոճում և թողարկվել 2010 թվականի հոկտեմբերի 11-ին «Никитин» լեյբլով։ Ձայնագրումը ընթացել է «Станция звука» և «Мелодия» ստուդիաներում։ Ի տարբերություն «Акустический альбом»-ի, «Театр демона» ձայնագրվել է առանց էլեկտրական գործիքների և համարվում է խմբի երկրորդ ակուստիկ ալբոմ։

Այս ալբոմը վերջինն էր, որի ձայնագրմանը մասնակցել են Անդրեյ Կնյազևը և Դմիտրի Ռիշկոն, որոնք 2011 թվականին լքել են խումբը։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վոկալիստներից մեկի՝ Անդրեյ Կնյազևի, ալբոմը ձայնագրվել է խմբի համար նոր ոճով՝ արթ-փանկ։ Սկավառակը շրջանակվել է 20-րդ դարի սկզբի ոգով, ինչ-որ չափով դառնալով «Акустический альбом»-ի շարունակություն։ Իսկզբանե երաժիշտները պատրաստվում էին պարզապես մի քանի երգ ընտրել իրենց երգացանկից, որպեսզի դրանք ձայնագրեն բացառապես կենդանի գործիքների վրա, այնուհետև նվագեին ֆիլհարմոնիայի կամերային դահլիճներում, բայց հետո որոշեցին ամեն ինչ սկսել զրոյից, ստեղծել բոլորովին նոր ծրագրեր և բոլորովին նոր երգեր[1]։ Մյուս վոկալիստ՝ Միխայիլ Գորշենյովը իր արթ-փանկի գաղափարը բացատրում է որպես հիպոթետիկ ճանապարհորդություն դեպի անցյալ, ասես եթե այսօրվա փանկ-երաժիշտները հայտնվեին 18-րդ դարաշրջանում և նվագեին իրենց երաժշտությունը այն ժամանակվա գործիքներով և վերադառնալով շտկեին թերությունները մեր դարաշրջանում։ Ալբոմի վերնագիրը վերաբերվում է 1995 թվականի Ռոբերտ Շեքլիի և Ռոջեր Ժելյազնի «Театр одного демона» վեպին[2]։ Ի տարբերություն խմբի բոլոր նախորդ ալբոմներին՝ սկավառակի ձևավորմամբ զբաղվել է ոչ թե Կնյազևը, այլ հատուկ հրավիրված դիզայներների թիմը, որոնք իրականեցրին Գորշենյովի մտահղացված նախահեղափոխական հայեցակարգը[3]։

Որոշ երգեր Կնյազևը գրել է հայտնի ֆիլմեր դիտելուց հետո։ Այդպիսով, «Энди Кауфман»-ը ստեղցվեց «Մարդ լուսնի վրա» կենսագրական ֆիլմի շնորհիվ «Бунтарь» կոմպոզիցիան նրա կողմից ստեղծվել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի ադապտացիայի տպավորություններից, մինչդեռ «Фокусник»-ը գրվել է «Հեղինակություն» ֆիլմից ոգեշնչված[4]։ «Ես ամոթ չեմ համարում ընթերցված ստեղծագործությունից կամ ֆիլմից միտք վերցնելը և դարձնելը յուրովի։ Հիմնական խնդիրը տարրական է՝ այն պետք է լինի հետաքրքիր։ Ֆանտաստիկից մինչև սարսափ, ֆոլկլորից մինչև գոթիկա, մենք կարող ենք անխափան անցնել իրական կերպարների և ներկայացնել նրանց ունկնդրին»[5]։

«Король вечного сна» երգի միտքը Գորշենյովը վերցրել է մանկության հիշողություններից, երբ նա ապրում էր հայրիկի հետ Հեռավոր Արևելքում և հաճախ ցրտահարվում էր։ «Ցրտահարվելուց այս ամբողջ վախն ու սարսափը վերացվում է խորը քնի օգնությամբ։ Դուք քնում եք և չեք մտածում, որ կարող եք քնել հավերժ։ Սկզբում ինչ-որ կերպ պայքարում ես, իսկ հետո ենթարկվում ես այդ հաճելի թուլությանը»։ Տեքստում նա զուգահեռ է անցկացնում հունական երազների աստված Մորփեոսի հետ, ով սարսափի և սովի փոխարեն սառչող ճանապարհորդներին տալիս է էյֆորիա և որոշակի թագավորության տեսիլքներ՝ դրանով իսկ վերածելով նրանց իր ենթակաների։ «Защитники» երգում երաժիշտը հորինել էր լեգենդ առասպելական կերպարների մասին՝ նկարագրելով նրա մեջ սխալ հասկացություն այն կրոնների մասին, ինչպիսիք են հինդուիզմը և բուդդայականությունը, երբ քրիստոնիաները հավատում էին որոշ աստվածությունների կամ ամուլետների՝ համարելով նրանց իրենց պաշտպանները։ «Мадам Жоржетт»-ը հորինվում էր համահեղինակությամբ, սկզբում Գորշենյովը հորինեց «трёх анархистов вели на расстрел» տողը, իսկ հետո Կնյազևը հորինեց առաջին քառյակը և փոխանցեց հետ։ Գորշենյովն ավարտեց ստեղծագործությունը և ավելացրեց միտքը՝ նկարագրելով սադրիչի դեպքը, որը դավաճանել է բոլորին, բայց, չնայած դավաճանությանը, գործընկերները ներել են նրան։ «Փորձեցի փոխանցել այն հեղափոխականների զգացմունքները, ովքեր մահացել են հանգիստ մտքով։ Որովհետև նրանք գիտեին, որ իրենց առաքելությունն արդեն կատարված էր։ Չարություն չկար, սակայն տխրություն կար, որը ես կապում եմ, օրինակ, Վերտինսկու հետ»[6]։

Աջակցություն թողարկումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորենտներում ալբոմը հայնտվել էր պաշտոնական թողարկումից մոտ մեկ շաբաթ առաջ, որը նախատեսված էր 2010 թվականի հոկտեմբերի 11-ին։ Ամսի 13-ին «Золотой Вавилон» առևտրական կենտրոնի «Медиа Маркт» խանութում կայացավ թողարկման հետ զուգադիպած ինքնագրերի-նիստ, հարյուրավոր երկրպագուների հետ։ Գորշոկը և Կնյազը հանդես եկան «Гимн шута»-ի համերգային տարբերակի տեսահեռարձակման ներքո և երեք ժամ զրուցեցին երկրպագուների հետ։ «Фокусник» երգի համար նկարահանվել է տեսահոլովակ՝ գլխավոր դերերում Գոշա Կուցենկոյի և Ալինա Կատրանի մասնակցությամբ։ Դերասանը տեսահոլովակում նկարահանվել է անվճար, քանի որ միշտ երազել է դառնալ իսկական ռոք-երաժիշտ, իսկ «Կարոլ ի Շուտի» երաժիշտները համաձայնել է օգնել նրան հասնել այդ երազանքին։ Ալբոմի թողարկումը կայացավ նոյեմբերի 28-ին Մոսկվայի Arena Moscow ակումբում, որտեղ խումբը ելույթ ունեցավ «Глобалис» սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, մինչդեռ հին երգերի ակուստիկ տարբերակները հնչում էին նորերի հետ[7]։ Հետագայում երգերը բազմիցս հնչեցին «Կարոլ ի Շուտ»-ի ավանդական էլեկտրական մշակումներով, օրինակ՝ նրանցից շատերը հայտնվեցին «Электрический Новый год» երգերի ցանկում, որը կայացավ դեկտեմբերին СДК МАИ-ում[8]։

2012 թվականին NIKITIN լեյբլը MIRUMIR վինիլային լեյբլի հետ վերաթողարկեց ալբոմը վինիլային սկավառակի վրա, բնականաբար փոքր տպաքանակով, կոլեկցիոներների և լավ ձայնի սիրահարների համար։ Ամենահետաքրքիրը այն փաստն է, որ լեյբլը չտեղեկացրեց խմբին ալբոմը նմանատիպ տեսքով վերաթողարկելու որոշան մասին։ Խումբը մի քանի ամիս պարզապես չգիտեր իրենց սկավառակագրության մեջ ձայնասկավառակի առկայության մասին։ Խումբը իմացավ այդ մասին Նիժնի Նովգորոդից իր ամենանվիրված երկրպագուներից մեկից, ով ունեցել էր այս ձայնագրությունը ամենաառաջինը, և ով անհանգստանում էր, թե ինչու խումբը չգիտի այդ մասին։ Դրանից հետո սկավառակն արդեն գովազդվել է երկրպագուների համար խմբի պաշտոնական ռեսուրսներում, և սկսել է վաճառվել։ Այս պահին տիրաժի մեծամասնությունը վաճառված է։

Կարծիքներ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Բարաբանովը «Կոմերսանտ Weekend» ամսագրի գրախոսության մեջ թողել է դրական գնահատական, քանի որ գտել է ալբոմի մեջ բլյուզ և ժողովրդական երաժշտության մոտիվներ, ինչպես նաև Արծաթե դարի սիրավեպների ազդեցությունը՝ «Նոր երգերը հեշտությամբ ընկալվում են, վոկալիստներ Կնյազի և Գորշոկի համար կիթառային պատի բացակայությունը ավելի շատ խնդիր է ստեղծում հենց կատարողների համար. ոչ ավանդական համատեքստում անհրաժեշտ էր փնտրել նոր վոկալի գույներ։ Գույները գտնվել են, առանց էլեկտրականության էլ կարելի է ապրել։ Փանկի ճնշումը համակշռված է ակուստիկ բլյուզով, լարերի ձայնն ավելի մոտ է ժողովրդակ, քան պանդոկային երաժշտությանը»[9]։ MUZ.RU պորատլի գրախոսը բարձր է գնահատել երաժիշտների՝ ակուստիկ ալբոմ ձայնագելու գաղափարը․ «Ջութակների և փափուկ հարվածային գործիքների մեջ առկա է խենթ կյանքի էներգիա, որը գերազանցում է նախորդ ալբոմների ողջ էլեկտրական խելագարությունը»։ Հոդվածում «Կարոլ ի Շուտ»-ի արթ-փանկը բնութագրվում է որպես ռոմանտիկայի և չորս քառորդ ռիթմի, մաքուր երաժշտության և կեղտոտ վոկալի խառնուրդներ՝ «Խուլիգանական հմայքը, թափառաշրջիկ սիրալիրությունը՝ մի խոսքով օքսիմորոն ալբոմ, բարձր ոճի բուֆուն»[10]։

Կրասնոդարի առցանց-ամսաթերթը անվանեց «Театр демона» ալբոմը՝ խմբի ամենահետաքրքիր ալբոմ՝ համեմատելով այն Ռամշտայնի ակուստիկ տարբերակի հետ և կարծիք հայտնեց սկավառակի երկակի կոնցեպտուալության մասին․ ձայնի առումով բոլոր երգերը ներկայացնում են դրամատիկ միջին տեմպի ռոք, ջութակի և դաշնամուրի հարուստ ձայնով՝ մինչդեռ բովանդակային առումով երգերի մեծ մասը կառուցված է կատարման գաղափարի շուրջ, ալբոմի հերոսների թվում են թատրոնի և կինոյի դերասաններ, աճպարարներ և պարողներ, կատակերգուներ և երազների վարպետներ։ Միևնույն ժամանակ, գրեթե բոլոր երգերը հագեցած են խմբի «նախահեղափոխական հոտով» և «ֆիրմային թեթև մարդակերություն» հումորով[11]։ Սերգեյ Մաժաևը InterMedia լրատվական գործակալության համար նախատեսված գրախոսության մեջ համաձայնում է ալբոմի երկակի հայեցակարգով՝ երգերը մի կողմից ուղղակի հղումներ են պարունակում հետհեղափոխական ժամանակներին, մյուս կողմից՝ որոշակիորեն կապված են հանրության առջև հանդես գալու հետ՝ նկարագրելով կրկեսի կատարողների, ապստամբների և դերասանների պատմությունները[12]։

Դենիս Ստուպնիկովը KM.RU կայքի ակնարկում ստացված ձայնագրությունը համեմատել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Ֆաուստ» պոեմի և Բոբ Ֆոսի «All That Jazz» ֆիլմի հետ՝ գովաբանելով երաժիշտներին, որ չեն սայթաքել սովորական շանսոնի մեջ կամ նույնիսկ բլատնյակը, որը բնորոշ է մեր ռոքերից շատերի ակուստիկային. «Խումբը փորձում է անհայտ ճանապարհներով գնալ և շրջանցել նամականիշները։ Հերթական անգամ նրանց հաջողվեց ստեղծել մոնումենտալ ստեղծագործություն՝ չխրվելով չափից դուրս պաթոսի ու ձևերի գիգանտոմիայի մեջ[13]։

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Անդրեյ Կնյազևը, բացի նշվածները, բոլոր երգերի հեղինակն է՝ Միխայիլ Գորշենյովը, բացի նշվածները։

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Послание»     1:57
2. «Театральный демон»     3:33
3. «Киногерой»   Ա․ Կնյազև 3:35
4. «Фокусник»     3:32
5. «Танец злобного гения»     3:55
6. «Энди Кауфман»   Ա․ ԿՆյազև 2:32
7. «Мадам Жоржетт»  Ա․ Կնյազև, Մ․ Գորշենյով  6:07
8. «Бунтарь»   Ա․ Կնյազև 4:13
9. «Тёмный учитель»     4:35
10. «Король вечного сна»  Մ․ Գորշենյով  5:02
11. «Бал лицемеров»   Ա․ Կնյազև 3:06
12. «Защитники»  Մ․ Գորշենյով  3:21

Ալբոմի երգերը խմբի այլ թողարկումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Фокусник» և «Танец злобного гения» ստեղծագործությունները «էլեկտրական» դասավորությամբ ներառվել են «На краю. Live» համերգային DVD-ում, որը ձայնագրվել է 2013 թվականին։

Ձայնագրող անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարոլ ի Շուտ» խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Ռախով՝ համերգային ձայնագրություն
  • Դմիտրի Ռայդուգին՝ լուսավորության նկարիչ
  • Արկադի Սավալյով՝ տեխնիկական աջակցություն
  • Դենիս Նեվոլին, Կիրա Մալևսկայա՝ ձայնագրության ռեժեսոր
  • Դենիս Նեվոլին՝ միքսում և մշակություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Театр демона». Наше радио. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  2. Денис Ступников. (2010 թ․ հոկտեմբերի 14). ««Король и Шут» пообещали помочь Гоше Куценко стать рок-музыкантом». KM.RU. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Денис Ступников. (2010 թ․ նոյեմբերի 24). «Андрей Князев: «Рокеры — это христианство, а рэперы — ислам»». KM.RU. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Видео-презентация «Театра демона» для «Нашего радио»». YouTube. 2010 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. Алина Катран. (2011 թ․ մարտի 30). «Король и Шут. Андрей Князев: Руки просят ремесла». Fuzz. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  6. Денис Ступников. (2010 թ․ դեկտեմբերի 17). «Михаил Горшенев: «За Comedy Club лично мне стыдно»». KM.RU. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. Евгения Гарбар. (2010 թ․ նոյեմբերի 28). ««Король и шут» стал арт-панком». Новости шоу-бизнеса NEWSmusic.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. Евгения Гарбар. (2010 թ․ դեկտեմբերի 25). ««Король и Шут» встретил «Электрический Новый год»». Новости шоу-бизнеса NEWSmusic.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. Борис Барабанов. «Театр демона» — «Король и шут» // Коммерсант Weekend. — 29 октября 2010. — № 42 (188). Архивировано из первоисточника 6 Նոյեմբերի 2010.
  10. Андрей Житенёв. (2010 թ․ հոկտեմբերի 11). «Что скрывается за формулировкой арт-панк?». MUZ.RU. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  11. Иванов-Ножиков. (2010 թ․ հոկտեմբերի 19). «Король и шут «Театръ демона»». Newslab.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  12. Сергей Мажаев. (2010 թ․ հոկտեմբերի 26). «Король и шут «Театр демона»». InterMedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. Денис Ступников. (2010 թ․ նոյեմբերի 26). «Король и Шут «Театръ демона»». KM.RU. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]