Կարակաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կարակաս
Caracas
Santiago de León de Caracas
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետԱնտոնիո Լեդեսմա (Antonio Ledezma)[1]
Հիմնադրված է1567 հուլիսի 25 թ.
Մակերես776 կմ²
ԲԾՄ920 մ
Բնակչություն2 808 937 մարդ (2006)
Ժամային գոտիUTC-4:30
Հեռախոսային կոդ(+58) 212
Փոստային ինդեքս1010-A
Փոստային դասիչ1010-A
Պաշտոնական կայքalcaldiamayor.gob.ve
Կարակաս (Վենեսուելա)##
Կարակաս (Վենեսուելա)

Կարակաս (իսպ.՝ Caracas), Վենեսուելայի մայրաքաղաքը։ Քաղաքը և նրա մերձակա տարածքները առանձնացված են որպես դաշնային մայրաքաղաքային օկրուգ, որի տարածքը կազմում է 1900 կմ²։

Անվանում

Հիմնադրել է իսպանացի կոնքիստադոր Դիեգո դե Լասադան (կարակաս ցեղի հնդկացիների այրված բնակավայրի տեղում) սուրբ Հակոբի օրը (1576 թվականի հուլիսի 25) Sant Jago de Leon de Caracas անունով։ Ինչպես և այդ դարաշրջանի իսպանական ճոռոմ այլ անվանումներից, դրանից ժամանակի ընթացքում մնաց միայն իմաստազրկված վերջավորությունը[2]։

Բնական պայմաններ

Վենեսուելայի մայրաքաղաքը տեղակայված է Կարիբյան Անդերի լեռնային գեղատեսիլ հովտում՝ ծովի մակարդակից 900-1000մ բարձրության վրա։ Քաղաքը Կարիբյան ծովի ափերից հեռացված է միջինը 13-14կմ։ Կարակասում կլիման խոնավ է, տրոպիկական։ Հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է +19 աստիճան, իսկ հուլիսին՝ մոտ +21 աստիճան։ Մեկ տարվա կտրվածքով տեղումների քանակը կազմում է 820մմ։ Մայիսից մինչև նոյեմբեր շարունակվում է անձրևների սեզոնը։ Դեկտեմբերից մայիս Կարակասի տարածքում լինում են հակացիկլոններ, այդ իսկ պատճառով հաստատվում է չոր եղանակ։

Քաղաքը գտնվում է բարձր սեյսմիկ գոտում։ Կարակասում առավել ուժեղ երկրաշարժ գրանցվել է 1813 և 1900 թվականներին, երբ քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց։ Մայրաքաղաքի արվարձաններում գերակշռում է պարամո (ալպիական մարգագետիններ) բուսականությունը և Կոլումբիայի անտառները։ Կարիբյան Անդերի լանջերին կենդանական աշխարհի ներկայացուցիչներից ապրում են յագուարը, պուման, օցելոտը։

Կլիմայական տվյալները Կարակաս (1970–1998)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 31.9
(89.4)
34.1
(93.4)
35.3
(95.5)
33.5
(92.3)
34.4
(93.9)
32.8
(91)
33.6
(92.5)
31.5
(88.7)
32.2
(90)
31.4
(88.5)
31.2
(88.2)
30.8
(87.4)
35.3
(95.5)
Միջին բարձր °C (°F) 23.3
(73.9)
23.6
(74.5)
24.3
(75.7)
25.0
(77)
25.8
(78.4)
26.0
(78.8)
25.5
(77.9)
25.8
(78.4)
25.5
(77.9)
25.2
(77.4)
24.6
(76.3)
23.8
(74.8)
24.9
(76.8)
Միջին օրական °C (°F) 19.6
(67.3)
19.7
(67.5)
20.2
(68.4)
21.2
(70.2)
22.0
(71.6)
22.0
(71.6)
21.7
(71.1)
21.9
(71.4)
21.9
(71.4)
21.8
(71.2)
21.3
(70.3)
20.2
(68.4)
21.1
(70)
Միջին ցածր °C (°F) 15.9
(60.6)
15.8
(60.4)
16.0
(60.8)
17.5
(63.5)
18.2
(64.8)
18.1
(64.6)
17.9
(64.2)
18.1
(64.6)
18.3
(64.9)
18.4
(65.1)
18.0
(64.4)
16.5
(61.7)
17.4
(63.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 7.1
(44.8)
10.9
(51.6)
11.4
(52.5)
12.5
(54.5)
13.1
(55.6)
14.9
(58.8)
14.1
(57.4)
14.3
(57.7)
15.5
(59.9)
13.1
(55.6)
11.9
(53.4)
10.0
(50)
7.1
(44.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 15.3
(0.602)
13.2
(0.52)
11.4
(0.449)
59.2
(2.331)
81.7
(3.217)
134.1
(5.28)
118.4
(4.661)
123.8
(4.874)
115.4
(4.543)
126.3
(4.972)
72.6
(2.858)
41.4
(1.63)
912.8
(35.937)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 6 4 3 7 13 19 19 18 15 15 13 10 142
% խոնավություն 73.7 74.2 73.0 76.3 75.4 75.1 74.1 74.0 74.9 74.7 73.7 74.7 74.5
Միջին ամսական արևային ժամ 229.4 217.5 235.6 183.0 182.9 183.0 210.8 217.0 213.0 210.8 210.0 213.9 2506,9
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[3][4]
Աղբյուր #2: World Meteorological Organization (rainfall data),[5] Hong Kong Observatory (sun only),[6] NOAA(extremes)[7]
Կարակաս

Բնակչություն, լեզու և կրոն

Կարակասի փողոցների մեկը

Կարակասի բնակչությունը արվարձաններով, զբաղեցված տարածքով և դաշնային օկրուգից դուրս ըստ պաշտոնական տվյալների կազմում է 3.3 մլն մարդ։ Իրականում մայրաքաղաքում և արվարձաններում հաշվվում է 4.5 միլիոն բնակիչ։ Կարակասը խիտ բնակեցված քաղաք է։ Այնտեղ բնակվում է Վենեսուելայի բնակչության 1/6-րդ մասը։ Մայրաքաղաքի բնակչության մեջ գերակշռում են իսպանո-հնդկական մետիսներ։ Մոտ 20%-ը կազմում են իսպանացիների, իտալացիների, պորտուգալացիների և եվրոպական այլ ազգերի ներկայացուցիչների ժառանգները։ Բացի այդ Կարակասում ապրում են հարևան Կոլումբիայից բազմաթիվ գաղթածներ։ Ընդհանուր բնակչության 10%-ը կազմում են սևամորթները, իսկ հնդակիցները՝ 2%-ից ոչ ավել։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է։ Հնդկացիները խոսում են մոտավորապես տարբեր խմբերի 40 լեզուներով։ Վենեսուելացիների մեծամասնությունը պատկանում է հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։ Երկրում տիրում է կրոնի ազատ ընտրությունը, այդ իսկ պատճառով իրավաբանորեն գործում են տարբեր կրոնական կազմակերպություններ, որոնց հովանու ներքո բացվում են եկեղեցիներ և հատուկ դպրոցներ։

Զարգացման պատմություն

Կարակասի ետնախորշերը

Կարակասը հիմնել է իսպանացի կոնկուստադոր Դիեգո դե Լոսադան սբ. Յակովի օրը՝ 1567 թ-ի հուլիսի 25-ին, Սանտյագո-դե-Լեոն-դե-Կարակաս անվանումով։ Քաղաքը սկսվել է կառուցվել նվաճողների կողմից այրված հնդկական գյուղի տեղը, որը պատկանել է Կարակաս ցեղին։ Առաջին քաղաքապետները ընտրվեցին Գոնսալո դե Օսորրիոն, Լոսադայի զարմիկը, և Ֆրանսիսկո Ինֆանտեն։ Արխիվներում իսպանացիների կառավարման առաջին տարիների մասին չեն պահպանվել որևէ տեղեկություններ։ XVI-XVII դդ. Այն բազմաթիվ անգամ ենթարկվել է ծովահենների հարձակմանը։ 1577 թ-ին Կարակասը դարձավ իսպանական մարզպետի նստավայր, իսկ 1777 թ-ին հայտարարվեց Վենեսուելայի մայրաքաղաք։ 1810 թ-ին Վենեսուելայում սկսվեցին առաջին վճռական բախումները հայրենասերների և նվաճողների միջև։ Քաղխորհրդի մի մաս կազմող կրեոլները (այդպես էին անվանում Հարավային Ամերիկայում ծնված իսպանացիներին և իտալացիներին) կազմակերպեցին ապստամբություն, որի արդյունքում իշխանության գահից հեռացվեց իսպանական գեներալ-կապիտանը և ստեղծվեց խունտա գերագույն իշխանությունը։ Ապստամբությունից հետո Կարակասում իսպանական նվաճողների դեմ պայքարը տարածվեց այլ իսպանական գաղութներում։ Սկզբնապես խունտա գերագույն իշխանությունը կառավարում էր իսպանացի թագավոր Ֆերդինանդ VII-ի անունից, որին գահընկեց արեց Նապոլեոնը 1808 թ-ին։ Սակայն չնայած դրան, ոտքի ելածները շուտով հայտարարվեցին ապստամբներ, իսկ Վենեսուելան շրջափակեցին։ Քանի որ իմաստ չկար պահպանել հավատարմություն իսպանական թագավորին, 1811 թ-ի հուլիսի 5-ին Կարակասում ստեղծվեց Ազգային կոնգրես, որը հռչակեց Վենեսուելան անկախ պետություն։ Սակայն 1812 թվականին իսպանացիները սկսեցին վերականգնել իրենց գերիշխանությունը Վենեսուելայում, ում պարտությանը նպաստեց ուժեղ եկրաշարժը, որը տեղի ունեցավ իսպանական զորքերի ներխուժման նախօրեին։ Հոգևորականությունը, որը դեմ էր անկախության մտքին, համարեց աղետները Աստծո պատիժ՝ օրենքներին չենթարկվող իշխանությանը։

Հեղափոխության ղեկավար Ֆրանսիսկո Միրանդան փորձում էր խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, բայց նրան բռնեցին և ուղարկեցին Իսպանիա, որտեղ և մահացավ բանտում։ Հեղափոխությունը ղեկավարեց նրա կողմնակիցներից մեկը, ով 1813 թվականին գրավեց Կարակասը, բայց մեկ ամիս հետո աքսորվեց իսպանական զորքերի կողմից։

Քաղաքի խաչմերուկիներից մեկում տեղակայված են ծաղկե ժամեր

Վենեսուելայի անկախությունը ամբողջությամբ վերականգնվեց 1815 թվականին, բայց դա շատ երկար չտևեց։ 1818 թվականին ստեղծվեց Ազգային կոնգրես, ով Վենեսուելան հռչակեց հանրապետություն։ Հաջորդ տարի նա մտավ Մեծ Կոլումբիայի կազմի մեջ, որից բաժանվեց 1830 թվականին։ Այդ օրվանից Կարակասը դարձավ Վենեսուելայի հանրապետության մայրաքաղաքը։ 1859-1863 թվականներին սկսվեվ պատերազմ պահպանողականների և լիբերալների միջև, որի հիմնական գործողությունները տեղի էին ունենում Կարակասում։ 1870 թվականին նախագահ դարձավ լիբերալ կուսակցության ներկայացուցիչը՝ Անտոնիո Գուսման Բլանկոն, որի ղեկավարության տարիներին տեղի ունեցան զգալի փոփոխություններ։ Հին ու նոր թաղամասերի վերանախագծում եղավ, նաև միջոցներ ձեռնարկվեցին կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը քչացնելու ուղղությամբ, Բլանկոն ռեֆորմ իրականացրեց կրթության ոլորտում, մասնավորապես Կարակասի համալսարանում, ինչը նպաստում էր նոր կադրերի պատրաստմանը, նրա կառավարման տարիներին սկսվեց երկաթգծերի կառուցումը, որոնք կապում էին մայրաքաղաքը երկրի մյուս խոշոր քաղաքներին, աշխատանքներ էին տարվում կապի միջոցների բարելավման ուղղությամբ։

Մշակութային կյանք

Սիմոն Բոլիվարի արձանը

Արդեն իսպանական գաղութացման շրջանում Կարակասն ուներ առանձնացված փողոցներ և հրապարակներ։ Քաղաքները արդեն ուներ ճարտարապետական ժամանակակից տեսք։ Կենտրոնական Պլասա Բոլիվար հրապարակում է գտնվում Մայր տաճարը, որը կառուցվել է 1664-1674 թվականներին երկրաշարժի ժամանակ ավերված եկեղեցու տեղը։ Մյուս պատմական կոթողներից ճարտարապետական տեսանկյունից մեծ նշանակություն ունի Սուրբ Վարդի տաճարը, որտեղ 1811 թվականի հուլիսի 5-ին հռչակվեց Վենեսուելայի անկախությունը, Սուրբ Ֆրանսիսկի տաճարը, իր շքեղ խորանով, Ազգային պանթեոնը, որի կամարները 1830-ական թվականներին զարդարում էին հայտնի վենեսուելացի նկարիչ Տիտո Սապասի նկարները, որտեղ պատկերված էր Սիմոն Բոլիվարի կյանքը, Կարակասում կա նաև Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի։ Կարակասում կան շատ թանգարաններ՝ Կրեոլական թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Վենեսուելլայի թռչունների թանգարանը, Գաղութային արվեստի թանգարանը, Բոլիվարի թանգարանը, Բոլիվարի տուն-թանգարանը, Նրբագեղ արվեստների թանգարանը։ Ժամանակակից արվեստի թանգարանը հարուստ է ոչ միայն վենետիկյան նկարիչների նկարներով, այլև այնպիսի նկարիչների նկարներով, ինչպիսիք են՝ Խուան Միրոն, Ֆեռնան Լեժեն, Մարկ Շագալը և Պիկասոն։ Ճանաչված է ազգային արվեստների թանգարանը, որտեղ մեկտեղված են իսպանական շրջանի շուրջ 400 հեղինակների նկարներ, ինչպես նաև հնդկական ցեղերին պատկանող իրեր, որոնք պատկանում են մինչև գաղութային շրջանին։ Վենեսուելայի մայրաքաղաքում է գտնվում Պետական համալսարանը, երկու մասնավոր համալսարաններ (Սանտա-Մարիան և Անդրես Բելիոյի կաթոլիկ համալսարանը), արվեստի և երաժշտության 8 քոլեջներ, Պետական մանկավարժական համալսարան և Բարձրագույն բժշկական դպրոց, գիտահետազոտական ​​ինստիտուտներ, Վենեսուելայի լեզվի ակադեմիա, Պատմության ազգային ինստիտուտ, Ազգային բժշկական ակադեմիա, Քաղաքական և հասարակական գիտությունների ակադեմիա, ֆիզիկական, մաթեմատիկական և բնագիտական գիտույթունների ակադեմիա, ինչպես նաև միջազգային հասարակություն, մասնավորապես փորձարարական բժշկության միջազգային ինստիստուտ։ Աշխատում է Ազգային գրադարանը, Պետական համալսարանի գրադարանը, մի քանի ակադեմիական գադարաններ։ Կան երաժշտական կրթօջախներ. «Պադրե Սոխոյի» երաժշտական ակադեմիան, Ֆիշերի երաժշտական ակադեմիան և ուրիշներ։ Կարակասում է գտնվում Հարավային Ամերիկայի ամենահարուստ և գեղեցիկ բուսաբանական այգին։ Կարակասի համար մեկ սպորտաձևը համարվում է ֆուտբոլը, քաղաքն ունի երկու մարզադաշտ։ Օլիմպիական մարզադաշտն ունի 35 հազար նստատեղ և մյուս՝ Ստադիո Բրիջիո Իրիարդեն, որը տեղավորում է 25 հազար մարդ, կա նաև բեյսբոլի մարզադաշտ, որը գտնվում Պետական համալսարանի տարածքում, այն տեղավորում է 33 հազար մարդ։

Երթևեկություն

Կարակասի մետրոպոլիտենի ուղղություններից մեկը

1983 թվականից Կարակասում գործում է մետրոպոլիտեն։

Հայտնի բնակիչներ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. El alcalde de Caracas comienza una huelga de hambre (իսպ.)
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (PDF) 15 June 2013-ին. Վերցված է 31 July 2012-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (PDF) 15 June 2013-ին. Վերցված է 31 July 2012-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «World Weather Information Service - Caracas». World Meteorological Organization. Վերցված է 16 October 2012-ին.
  6. «Climatological Information for Caracas, Venezuela». Hong Kong Observatory. Վերցված է 16 October 2012-ին.
  7. «Caracas-La-Carlota Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 15 January 2013-ին.